Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, բարեկամ-հարազատներ…….
Գլխավոր արարողապետ, ծիսակատար՝ կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Փեսա՝ Արա Աղաջանյան
Հարս՝ Շամիրամ Պողոսյան
Հարսնաքույր՝ Մարինե Մանուկյան
Ազապ՝ Ֆրունզ Սահակյան
Հունիսի 24-ից հարսանեկան ծեսի պատրաստություն դպրոցներում.
- Երկուշաբթի, երեքշաբթի՝ հարսանեկան ծեսի նախապատրաստություն. երգեր, պարեր, տարոսիկներ, արդուզարդ …..
- Չորեքշաբթի՝ ծիսական գաթաթխիկ խոհանոցներում.
առաջարկվող երգացանկ.
- «Հաց կթխեմ գարիա»
- «Գունդ անեմ»
- «Լորիկ-լորիկ, այս տարի արտս ցանել եմ գարի»
- Հինգշաբթի. մսամորթ, փեսացուի շնօրհնեք, ծաղկոց օր
Ծաղկոց օր` փնջատուն. առաջարկվող երգեր.
- «Հարսնուկ»
- «Էլու յար»
- «Ելի՛, յաման յար, ջա՜ն օյ, օյ»
- «Կաքավն եկավ, արտս մնաց հնձելու»
- «Ամա՜ն-ամա՜ն, Դերիկո յար»
Հունիսի 29, Ուրբաթ՝ հարսանեկան տոնախմբություն
Ժամը՝ 12.30. Հարսնառ կրթահամալիրի Հարավից. ծրագրում.
- 12:30-13:00՝ Հարսի պատրաստում, ծիսական հագուստ, ծիսական պսակ
- 13:00-13:45՝ Հարսանեկան պարերգեր
- 13:45-14:00՝ Բակում ծիսական երգեր, հարսի ուղեկցում. հեծանվավորներ, քայքով ուղեկցողներ դեպի Մայր դպրոց
Ժամը՝ 14.00-ից հարսանքավորների մուտք-հավաք Մայր դպրոցի Մարմարյա սրահում
Ժամը՝ 14.15-ից հարսնացուի մուտքը Մայր դպրոցի կենտրոնական մուտքից. մուտքի մոտ հանդիսավոր դիմավորումը՝ Արևմտյան և Հարավային դպրոցների
Ժամը՝ 14.30 հարսանեկան տոնախմբություն Մարմարյա սրահում
*Միասնական կատարմամբ հանդիասավոր մուտք «Մոկաց հարսներ»
*Սրահում հարսնողջույնը՝ Արևելյան դպրոցի
* «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ. հարսանեկան հանդիսավոր մուտք. «Նանարի նա» «Արևը կայնե կեսօր» , «Երևան բաղ»
* Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.
Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնահավո՛ր պսակդ,
Արևդ էր կանաչ:
* Արևմտյան համույթ.
«Մաքրուհի», «Վարդանուշ»
* Միասնական երգ.
«Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստոս»
* Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.
Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնահավո՛ր թագուհիդ,
Արևդ էր կանաչ…
* Հարսանեկան միասնապար «Տիգրանակերտի Չաչանե»
* Հարավային համույթ.
«Քաղհան»
* Հյուսիսային համույթ, Կարագյոզյան վարժարան.
Հայ Նարե
Էն դիզան
Շախկր-շուխկր
* «Տիեզերք» բենդի հարսանեկան ողջույնը
* Միասնական պարերգ.
«Հոպայ, զարգե ու քելե»
* Արևելյան համույթ.
«Նուբար», «Սև գյուլի»
* Վոկալ համույթ.
Վրացական ազգային հարսանեկան պարերգ
* Միասնական երգ.
«Այն վերի գլխախնձոր»
* Քոլեջի համույթ.
«Կաքավը քարին», «Բախչա ունեմ, մեջը լիքը վարդերով»
* Հարսի պար
* Միջինի համույթ.
«Մարիամա»
* «Սեբաստացիներ» ֆոլկ բենդ.
«Գացեք-տեսեք»
* Միասնական պար «Կտկտիկ»
Ուսուցչական համույթները սրահում՝ ըստ կողմերի
Արևմտյան և Հյուսիսային համույթներ ՝ էկրանից ձախ
Արևելյան և Հարավային դպրոցներ՝ էկրանից աջ
Ավագ, Միջին դպրոցներ և Քոլեջ՝ էկրանի դիմաց
Հարսանեկան ծիսական երգեր, պարերգեր՝ այստեղ
Տեսագրումը՝ «Սեբաստացի» TV, անձնական տեսախցիկ, ուղիղ եթերներ………..
Պարբաշիներ «Կայծեր» պարային համույթ
Երաժիշտ-խմբավարներ, խորհրդատուներ՝ Հարություն Թոփիկյան, Մարինե Մկրտչյան, Աննա Երիցյան, Սոֆյա Գրիգորյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարիամ Մնացականյան, Մարինե Ոսկանյան
Նվագակցությունը՝ «Սեբաստիո ազգային նվագարաններ» համույթի, դհոլ-զուռնայի
Որակյալ ձայնային և լուսային էֆեկտներ՝ Կարեն Խաչատրյան և ընկերներ
Մասնակիցների դրեսս-կոդը, սրահի, մուտքի ձևավորումը՝ կրթահամալիրի դիզայներ-տեխնոլոգների
Ծիսական խոհանոցի համակարգումը՝ Քոլեջի
Leave a Reply