2018-2019 ուստարվա աշխատանքային հայտ

32222532_1949080438449049_7995320958556569600_n

2018-2019 ուսումնական տարում առաջարկում եմ իմ այսպիսի աշխատակարգ, գործունեություն

 

Դասավանդման նախագիծ. 

ծիսական նախագծային թատրոն

Արդի երաժշտածիսական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայտնի ժանրերից՝ կոմիկական օպերայից (հատկապես Ջիլբերտ և Սալիվան), վարիետեից (թատրոն,որի խաղացանկը բաղկացած է թատերական, երաժշտական և կրկեսային ժանրերի ներկայացումներից), վոդևիլներից, մյուզիք հոլից։ Որպես աշխատանքային նախաձեռնության  ուսումնական զարգացում առաջարկում եմ կրթահամալիրի բոլոր դպրոցներում կազմակերպել ծիսականացված ռոդարիական թատերախմբեր (20-30 սովորող յուրաքանչյուր դպրոցում), ֆիքսված դասաժամերով, անելիքի հստակ ձևակերպումով, օրացույցային աշխտակարգով: Թատերախմբերը, որպես համագործակցային կառույցներ կդառնան ծեսի, շարժման, կենդանի միջավայրի օգտակար բակտերիաներ՝ ուսումնական մակրոմիջավայրում: Թատեախմբերը կլինեն դեպի ուսումնական ուրբաթներ ուղղորդող միավորներ՝ առանց ավելորդ ձևականության, լարումի և հոգնության: Ծեսի յուրացումը անհատի, սովորողի կողմից առավեկ կենսունակ ու ազատ կդառնա, քանի որ յուրաքանչյուր մարդ, սովորող, անկախ ընդունված պահանջներից, իր մեջ կրում է ծեսի մասին իր պատկերացումը, գույները, արտահայտման, կազմակերման ձևը: Այսպես  ծեսը կթարմանա, կքայլի ժամանակակից մարդու պահանջներով, ցանկությամբ, կենցաղով, կդադարի լինել պարտադրված և միայն երաժշտության դաստիարակի ուսերին, կձևավորվի համագործակցային ակտիվ թիմ:

Արդյունքում կստեղծվի.

Երաժշտական ճաշակ, լսողություն, հարմոնիա

  • Երևակայության զարգացում
    • Բարդույթներից ազատագրում
    • Գեղեցիկ, անսխալ, խմբային խոսքի մշակում
    • Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • Մթնոլորտ,  խաղ
    • Մթնոլորտը  կապող միջոց դերասանի և հանդիսականի համար
    • Որոշակի երանգավորումով  երաժշտական, ռիթմիկ գործողություններ
  • Ոճ
    • Այլընտրանքի ազատություն
    • Իմպրովիզացիա
    • Իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ
    • «Եսը որպես իմպրովիզատոր»
    • Ստեղծագործական անհատականություն
    • «Եսը»  իմպրովիզատոր
    • Ժեստ
Խնդրում եմ Ձեր նկատառումները։
Հարգանքով՝ Սյուզի Մարգարյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: