Ուրբաթ-համերգ

Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Դեկտեմբերի 7, 2018թ.
15.15-16.00

Համակարգումը՝ կրթահամալիրի Քոլեջի, ղեկավար՝ Տաթև Բլեյան 

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ, կրթահամալիրի բարեկամ

Երաժշտական ձևավորումը՝ Մարինե Մկրտչյանի

Ընթերցանության նյութերը՝ մայրենի լեզվի ուսուցիչներ Թամար ՂահրամանյանիԿարինե Պետրոսյանի

Տեխնիկական աջակցությունը՝ Կարեն Խաչատրյանի և սովորողների

Քոլեջի դասավանդողներ՝ տե՛ս այստեղ

Օրվա Ավետիսը՝

  •  «Ամեն տարի հասնինք բարով, ավետիս»
  • «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան»  Սուրբ Ծննդյան «Ավետիս»
  • «Այսօր ձայնն Հայրական»  Սուրբ Ծննդյան շարական
  • «Սուրբ Աստված, Սուրբ»

Օրվա պարերգերը՝

  • «Էջմիածին»
  • «Ծառի տակին կար կանեմ»
  • «Էրնեկ ես ծառ էղնեի»
  • «Այ սար ու սեյրանու յար»
  • «Սև գյուլի»

Օրվա պարերը՝

  • «Թեմուր աղա»
  • «Սղերդի քոչարի»
  • «Իշխանապար»
  • «Էրզրումի շորոր»

Օրվա ընթերցումը՝

  • Մետաքսե

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

  • Ղազարոս Աղայան

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

  • Զահրատ

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:

Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

  • Միսաք Մեծարենց

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնված աշխարհ կուգա Նոր տարին:

  • Հովհաննես Թումանյան

Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հնչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: