«Ծիտը». Թումանյան-Կոմիտասով ռոդարիական խաղ-թատրոն, 2019թ.

DSC_8906

Սեպտեմբերի 27, Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը՝ 15.15-16.00

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Ուսումնական հաստատություններ

Իրականացումը՝  Հակաբացիլ Կոմիտաս-Թումանյան շուրջտարյա նախագծերով

Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի առաջրն, երկրորդ դասարաններ, երկարօրյա խմբեր, դասավանդողների, երգեցիկ խմբեր……

Էջի լուսանկարը՝ Եվա Բերբերյանի

Պատասխանատուներ.

կրթահամալիրի երաժիշտ-երգուսույց-պարուսույցներ.

15.15 Մարմարյա սրահ, ծրագրում՝

  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» .
  • Լինում է, չի լինում՝ մի ծիտ։
    Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։

 

  • Միասնական կատարում «Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

  • Միասնական կատարում «Արև, արև, եկ, եկ, զիզի քարին վեր եկ»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

  • Միասնական կատարում «Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

  • Միասնական կատարում «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

  • Միասնական կատարում «Զար զընգը»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։
Ու հարսին առնում է, թռչում։

  • Միասնական կատարում «Հե՜յ իմ նազան, չէ իմ Նազան»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

  • Միասնական կատարում Հարսանեկան պարերգ «Զնկլիկ»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (շարունակություն)

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

  • Միասնական կատարում «Կոտ ու կես»
  • Կարդում ենք Հովհ. Թումանյան. «Ծիտը» (ավարտ)

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

  • Միասնական պար «Երեք ոտք»

Երգերի տեքստերն այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: