Իսկական հարսանիք. ազգային օպերա 2019

 

57001902_2432347076789047_4192423624663105536_n

Հունիսի 7

Ուսումնական հաստատություններ

10.00-ից.

«Փեսացուի շնորհօրհնեք» ` Արևելյան դպրոցում

«Հարսնառ» ՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցից

Համակարգումը՝ «Բլեյան կրթական ցանց» մեգանախագծով

Փեսա՝ Սմբատ Պետրոսյան

Հարս՝ Սիդոնյա Վիրաբյան

Հայկական հարսանիքի ավանդական ծեսեր՝ Սիդոնյա Վիրաբյանի բլոգից

Հարսանեկան երգերի փաթեթն այստեղ

Հունիսի 8. իսկական հարսանիք. շարունակությունը՝ Արատեսի դպրական կենտրոնում

Ժամը՝ 11.00 Մարմարյա սրահ.

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, բարեկամ-հարազատներ…….

Հիմնական սրահում տեղավորվում են ելույթ ունեցող բոլոր մասնակիցները, խմբերը ….
Երկրորդ հարկում տեղավորվում են հյուր-հարսանքավորներըԱրևմտյան և Հյուսիսային դպրոցներ ՝ էկրանից ձախԱրևելյան և Հարավային դպրոցներ՝ էկրանից աջԱվագ, Միջին դպրոցներ և Քոլեջ՝ էկրանի դիմաց

Ծրագրում.

  • Հանդիսավոր միասնական ծիսերգ «Օրհնյալ բարերար Աստված»
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ «Երկնից-գետնից», «Թագվոր բարով»
  • Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Է՛գբարև՛ա՛յ էգբարև՛,

Էգ արևուն տանք բարև,

Տա թագվորին շատ արև,

Սմբա՛տ, Սմբա՛տ

  • Փեսաների պար
  • Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Է՛գբարև՛ա՛յ էգբարև՛,

Էգն արևուն տանք բարև,

Տա թագուհուն շատ արև,

Սե՛դա, Սե՛դա

  • Հարսնացուների պար
  • Հարսանեկան միասնական մաղթերգ 

«Այն վերի գլխախնձոր»

  • Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Ելի՛րելի՛րելի՛ր,

Սարերձորերա՜խցածըցեք,

Յոթը աղբոր քուրը ջոկել կտանեն:

Աղջի՛հարսնառդ եկավ գեղի վերևեն,

Քեզի քող բերեց թղթի թերթերեն:

  • «Գովք ծառի» խորագրով հարսանեկան երգերի պոպուրի.

«Կանաչեցավ ծառն ի խնկի»

  • Պարերգ «Շամ քելեցի, Դամ քելեցի»
  • Միասնական ընթերցանություն. Վ. Տերյան

Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց,
Նաիրուհին տխուրաչյա և համեստ,
Այնպես վառ Էր լեռնադստեր դեմքը բաց,
Նայվածքն այնպես հրեղեն ու անարվեստ։
Եվ հյուսիսյան հեռուներում ու ցրտում,
Կարծես ցոլաց իմ նաիրյան արևն ալ,
Կարծես բոցե մի վարդ բացվեց իմ սրտում,
Եվ չի կարող արբած հոգիս լուռ մնալ:
Եվ չի կարող սիրտս չերգել այդ անբիծ
Հուրը, որ ինձ ժպտաց ցուրտ հեռվում,
Այդպես արևն է դուրս նայում մութ ամպից
Ւմ նաիրյան բարձր, բարձր աշխարհում…

  • «Գովք թագուհու» խորագրով ծիսերգ.

«Սեդային գովելու համար ենք եկել»

  • «Գովք թագվորի» խորագրով ծիսերգ.

«Մեր թագվորին ծաղիկ պիտեր»

  • Օրհնությանշնորհավորանքի երգ.
    «Օրհնե Հիսուս, օրհնե Քրիստոս»
  • Խնամիների հետ կապված երգեր.

«Խնամի, խոշ իս էկի»

  • Թագվորի մորը դիմելու երգ

«Թագվորի մեր, դուս արի»

  • Ծիսական հարսանեկան պար «Շավալի Խոշբիլազիկ»

 

Սրահում սոլիդ, հավաք տեսարանի ապահովումը՝ ծրագրի ղեկավարների, կազմակերպիչների

Տեսագրումը՝ «Սեբաստացի» TV, անձնական տեսախցիկ, ուղիղ եթերներ………..

Երաժիշտ-խմբավարներ ՝ Մարինե Մկրտչյան, Աննա Երիցյան, Սեդա Թևանյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարիամ Մնացականյան, Սվետա Ճաղարյան, Մարինե Ոսկանյան, Հասմիկ Մելքոնյան

Միասնաբար ընթերցվող բարեմաղթանքների հրահանգիչներ՝ հայոց լեզվի մասնագետներ

Ձայնայի և լուսային էֆեկտներ՝ Կարեն Խաչատրյան և ընկերներ

Մասնակիցների դրեսս-կոդը, սրահի ձևավորումը՝ կրթահամալիրի դիզայներ-տեխնոլոգների

Հարսի զգեստը՝ Աննա Ֆռանգյան, Տաթև Աթոյան, Մերի Խանջյան, Թերեզա Թումանյան

 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: