Ուրբաթ-համերգ. թումանյանական հեքիաթների աշնանային օպերա 2019

IMG_7479

Էջի լուսանկարը՝ Անի Սարգսյանի. Ամուլսար

Սեպտեմբերի 13, ժամը՝ 15.15, Մարմարյա սրահ

Գլխավոր դերերում՝  դպրոցական երգեցիկ խմբեր
Մասսայական տեսարաններում՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ

Բովանդակությունը՝ թումանյանական հեքիաթների խառնաշփոթ
Մասնակցության ձևը՝ խանդավառ, համապատասխան արդուզարդով……

Համակարգող՝ ծեսերի ուսումնական կենտրոն

 

Մուտք՝ միասնական երգով.

Լուսնակի լուսը ես եմ,

Ծովերի լուսը ես եմ,

Գիշերվա փախչող տղա,

Հետիդ ընկերը ես եմ:

կրկնակ. Ելնինք էրիշտի վըրեն,

Զարգենք էրիշտի ղայդեն:

 

Միասնական ընթերցանություն.

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի…(Սուտլիկ որսկանը)

Արևելյան դպրոց. ընթերցանություն, երգ

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։ (Ծիտը)

միասնական ընթերցանություն. . .Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես….(Տերն ու ծառան)

Միջին դպրոց. ընթերցանություն, երգ

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան… (Կիկոսի մահը)

միասնական ընթերցանություն. Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես,

Արևմտյան դպրոց. ընթերցանություն, երգ

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։ (Ուլիկը)

միասնական ընթերցանություն. Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես…..

Հյուսիսային դպրոց. ընթերցանություն, երգ

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։ (Անբան Հուռին)

միասնական ընթերցանություն.
Հա՛, ախպեր, հերիք էր․ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։(Տերն ու ծառան)

Ռիթմիկ միասնական ընթերցանություն՝ դանդաղից արագ 3 անգամ
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։ (Քաջ Նազարը)

Միասնական երգ

Այ, ֆորկա
Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմ, տեղ չըկա,
Թազա փեսին տեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Փեսին շատ էրես մի տա,
Փեսին էյթիբար չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Ջան, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա:

միասնական ընթերցանություն.
Աստված ողորմած է. քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ (Քեֆ անողին քեֆ չի պակսիլ)

Միասնական կատարում.

Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա,
Լարի թըմբլը լա-լա, հա-հա-հա…

Միասնական ընթերցանություն.
Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։ (Կացին ախպերը)

 

Միասնական երգ «Հոպ թռի, հոպ-հոպ թռի Հայկո ջան»

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած,
Վարսո ջան:

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Միասնական ընթերցանություն.
Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…
Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց
Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանից վախե՜ց (Անհաղթ աքլորը)

 

Միասնական երգ.

«Թագվոր քո ձիուն»


Թագվոր, քո ձիուն

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թագվոր, քո ձիուն,

Թամքըն էր ոսկի:  

Միասնական ընթերցանություն.
Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՛լ
Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՛լ
Ծուղրուղո՜ւ…

Միասնական երգ
Կիկլիկո

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո,

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

 

Տարան գցին ամբարը,

Վրեն դրին մեծ քարը,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

միասնական ընթերցանություն.
Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։ (Սուտլիկ որսկանը)

Միասնական երգ.

Լուսնակի լուսը ես եմ,

Ծովերի լուսը ես եմ,

Գիշերվա փախչող տղա,

Հետիդ ընկերը ես եմ:

 

կրկնակ. Ելնինք էրիշտի վըրեն,

Զարգենք էրիշտի ղայդեն:

Միասնական պար «Բուլուլ»

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: