«Ձյուն է գալիս վերևից…» ամանորյա համերգ-հանդիպում. դեկտեմբերի 26, 2019թ.

67767395_1212434812270303_7988305992766980096_n

Դեկտեմբերի 26, Ժամը՝ 14.00 կրթահամալիրի Մայր դպրոց

Նախագծի իրականացումը՝  Մուտք մանկավարժություն նախագծով

Համերգ-պարապմունքի մասնակիցներ՝ կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի  , մուտքի ճամբարով ընդունված դասավանդողներ
Նախագծի ղեկավար՝  Արմինե Թոփչյան
Պարուսույց՝ Հայարփի Անանյան

Համերգային ծրագրում.

  • Միասնական ընթերցանություն Հովհ. Թումանյան «Նոր տարի».

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…

Ի բյուր ձայնից բնության շքեղ
Թե երգ թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քնար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,
Որ կյանք առնուն հայոց դաշտեր.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

  • Կրթահամալիրի 30-ամյակի նվեր-մրցանակներ
  • Միասնական ընթերցանություն Հովհ. Թումանյան «Նոր տարի».

Ես էլ էնպես.
Նորեկ տարի,
Մի խոտ, մի բույս
Ո՜չ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի:

Ձյուն է գալիս վերևից,
Կաթկըթում է տերևից:
Ձյուն է գալիս վերևից,
Կաթկըթում է տերևից:

Լավ օրերը սև անցան,
Անբախտ յարի էրեսից,
Լավ օրերը սև անցան,
Անբախտ յարի էրեսից:

Սև-սև ամպեր հեռացեք,
Իմ յարին ճամփա բացեք, ախ բացեք….

  • Պարի պրեմիերա «Սասնա շորոր»
  • Միասնական ընթերցանություն Եղիշե Չարենց «Կյանքը»

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

  • Ձմեռ պապի մրցանակներ
  • Միասնական պարերգ. Էդգար Հովհաննիսյան «Նանարի նա».

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նայ:

 

Դուն էկար, բարով էկար,

Նանարի նայ, նանարի նայ,

Քու գալ ինձի դուր էկավ,

Նանարի նայ, նանարի նայ:

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նա,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Շատ խորոտիկ, շատ սիրուն,

Նանարի նայ, նանարի նա,

Հազար էրնեկ քու տիրուն,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, նանարի նա,

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Կըց գիշերն ու ցերեկուն,- դանդաղ

Նանարի նայ, նանարի նա,

Չեներ էսի երերուն,

Նանարի նայ, ջանարի նա:

 

Շատ խորոտիկ, շատ սիրուն,- դանդաղ

Հազար էրնեկ քու տիրուն:

Նանարի, նանարի, նանարի նայ,

Նանարի նայ, ջանարի նա:

  • Անվանական մրցանակների հանձնում
  • Միասնապար «Լաչին»
  • Միասնական պարերգ «Սիրտս ի ճղիմ»

Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Ջաղցի բոլոր մանրիկ  նուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրո տերին չսիք  ծուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն….

  • Իզմիր 2020
  • Ամանորյա խաղ-պարի նորամուտ-ուսուցում. Կռնկավե

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: