Ամանորյա համերգ-հանդիպում, հունվարի 10, 2020թ.
Ժամը՝ 15.15 կրթահամալիրի Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Նախագծի իրականացումը՝ «Ձմեռային ազգագրական փառատոն» 2020թ նախագծով
Համերգ-պարապմունքի մասնակիցներ՝ կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, հյուրեր, ծնողներ…………
Համակրգող՝ ծեսերի կենտրոն
Ծրագրում.
- Միասնական կատարում. Հոգևոր Ավետիս
- Ամանորյա ժողովրդական մաղթանք.
Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը եղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղչին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:
- Հյուսիսային դպրոց. ավետիսներ «Մելքոն, Գասպար», «Արդ, ցնծացեք»
- Միասնական կատարում. ժողովրդական Ավետիս. «Այսօր տոն է Սուրբ Ծննդյան»
- Ամանորյա ժողովրդական մաղթանք.
Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն ըլնի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ լինեք:
Հացը բոլ ըլնի,
Աչքը կուշտ ըլնի,
Ձեզ էլ փայ ըլնի,
Մեզ էլ փայ ըլնի:
- Քոլեջի դասավանդողների երգչախումբ «Ավետիս»
- Միասնական կատարում. «Առավոտուն աստղ երևաց».
Բարի լուսուն աստղ էրեվաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Լծենք սարված, էրթանք գութան:
Գութնի թախում նմուշ-նմուշ,
Չկեր վաստակ քանց էն անուշ,
Աշխարհի շեն վեր գութնին էր,
Գութան չէլներ՝ աշխարհն ի՞նչ էր:
- Ամանորյա ժողովրդական մաղթանք.
Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:
- Միասնական կատարում. Հովհաննես Պլուզեցի, XIII դար . «Այսօր ձայնն Հայրական»
- Ամանորյա ժողովրդական մաղթանք.
Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:
- Ավետիսով ուսուցում.
Արդ ցնծացեք, ուրախացեք, Ավետիս,Հասօր ծնունդն ի Մայրամա, Ավետիս,Շնչաց բերեց Հիսուս Որդին, Ավետիս,Արդ ցնծացեք, ուրախացեք,Ավետիս:
- Ամանորյա ժողովրդական մաղթանք.
Նորի համար պատրաստեցեք,
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:
Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղաք ենք ուրախ,
Ունինք կաղին, կոզինախ:
- Միասնական կատարում. «Բասեն բարի»
- Միասնապար՝ Սասնա շորոր
Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Պարերգ՝ Աննա Երիցյան, Մարինե Մկրտչյան
Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Հասմիկ Մաթևոսյան, Ջուլի Ղազարյան, Լուիզա Քեշիշյան
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM
Leave a Reply