Առավոտյան պարապմունք. ծեսերի ցուցահանդես, հունվարի 13-17, 2020թ.

surb-zatki-tony-mala-57011.8

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09.00-09.15
Հունվարի 13-17, Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Միջին,  Ավագ դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր…
Հնչյունային օպերատորներ՝ Սաթինե Տեր-ՊետրոսյանԴավիթ Մնացականյան

Ծրագրի բովանդակությունը՝ կրթահամալիրի ծեսերի օրացույցի

Պատասխանատուներ՝ Հերմինե Անտոնյան, Անժելա Մովսիսյան
Երաժիշտներ՝ Լուիզա Քեշիշյան, Նելի Փիլոյան
Պարերգ՝ Աննա Երիցյան
Պարեր՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Իրականացումը՝ Ազգագրական ձմեռային փառատոն նախագծով

Ծրագրում՝

Երկուշաբթի՝ Հին Ամանոր ցուցահանես-պարապմունք

  • Միասնական կատարում. Ռ. Ամիրխանյան Նոր տարվա հանդես
  • Միասնական ամանորյա մաղթանք.

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

  • Միասնական կատարում. Կոմիտաս «Զար զընգը»
  • Հովհ. Թումանյան.

Առաջին ձյունը

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես Առաջին ձյունը

  • Միասնական կատարում «Տոնածառ ջան»
  • Հովհ. Թումանյան.

Նոր տարի
Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր — գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…

  • Միասնական կատարում. «Dona Nobis»

 

Երեքշաբթի՝ հարսանեկան ցուցահանդես

  • Հարսանեկան մաղթանք

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,

Էգ արևուն տանք բարև,

Տա թագվորին շատ արև…

  • Միասնական կատարում.

Զնկլիիկ օրորճ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,

Զնկլիկ, գոտիս եմ կարե,

Զնկլիկ, պատը ծագեցին,

Զնկլիկ, հարսին հանեցին:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

 

Հարսին հանին քողերով,

Զնկլիկ, կարմիր սոլերով,

Զնկլիկ, նախշուն թաթերով,

Զնկլիկ, դեղին մոմերով:

 

Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

  • Հարսանեկան մաղթանք

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,

Էգն արևուն տանք բարև,

Տա թագուհուն շատ արև…

  • Թագվորագովք

Ծառ խնկենին որ ծաղկեցավ,

Թուփն ու տերև բոլորեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Ծառ բալենին որ ծաղկեցավ,

Սուրբ խաչ վըրեն որ բազմեցավ,

Թագվոր աթոռք ուրախացավ,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

Գացեք բերեք ըզկաքավ քարեն,

Թող գա մտնի դարբասխանեն,

Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,

Խերն ու բարին մըր թագվորին,

Խերն ու բարին մըր թագվորին:

 

  • Աղջի, ինչ լավ նազ ունիս

Աղջի, ինչ լավ նազ ունիս,

Դալարին գովելու համար ենք եկել,

Չորեք դիմաց մազ ունիս,

Դալարին տանելու համար ենք եկել:

 

Խունջիկմունջիկ մի անի,

Դալարին գովելու համար ենք եկել

Մեր տուն գալու կամ ունիս,

Դալարին տանելու համար ենք եկել:

 

Պարերգ՝ Օր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր,
Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի՝ նորն անենք:

  • Միասնական խաղ-պար՝ Կռնկավե

 

Չորեքշաբթի՝ խաղողի, գինու խնջույք-ցուցահանդես

  • Միասնական ընթերցանություն «Թմկաբերդի առումը»

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:

  • Միասնական երգ՝ Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,

Չարազը, չարազը,

Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,

Ավազը, ավազը:

Խաղողը ճառթենք, կարմիր շիրան

Չըռչըռա, չըռչըռա,

Լըցնենք կարասն, էփի, թափի,

Վըռվըռա, վըռվըռա:

Դե՛. Ճառթի, հա, դե՛. Ճառթի, հա,

Կըրընկի, կըրընկի,

Չըփչըփացրու, փըռռա, խաղա

Տըրընգի, տըրընգի:

  • Միասնական ընթերցանություն «Թմկաբերդի առումը»

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գընա տե՜ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՜ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՜ իմ փառքը ու գանձը անհուն:
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՛ն, ամեն բան,
Ինչ որ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան:

  • Միասնական կատարում. «Եղնիկ»

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

 

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:

  • Միասնական ընթերցանություն «Թմկաբերդի առումը»

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:

  • Աստվածածնա պար

 Հինգշաբթի՝ բարեկենդանյան ցուցահանդես

  • Միասնական կատարում. Կոմիտաս «Գնացեք, տեսեք»
  • Միասնական բարեկենդանյան մաղթանք.

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

 Խելքս գլխես կորեր է…

  • Միասնական կատարում «Այ ֆորկա»


Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Խարսնիս կանեմ, տեղ չըկա,
Թազա փեսին տեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

  • Միանկանան ընթերցում.

Տի~զտի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզբիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

  • Միասնական երգ «Կիկիլիկո»

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո,

Կի, կի, կի, կի, կիկլիկո,

Խորոզ տարան, կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

Տարան գցին ամբարը,

Վրեն դրին մեծ քարը,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

Կատար ուներ արեգակ,

Ձենը զնգուն՝ քանց զանգակ,

Վա՜յ, իմ խորոզ կիկլիկո,

Նխշուն խորոզ կիկլիկո:

Վա՜յ

Ձորն ի վեր ծնեբակ,

Նմանի արեգակ:

  • Միասնական պար՝ Կտկտիկ

 

Ուրբաթ՝ զատկական ցուցահանդես-պարապմունք

  • Հատված «Սասունցի Դավիթ» էպոսից.

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվիՄեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կաբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխընդկի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

  • Երգ՝  Կարկաչա.

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

Կարմիր կովեն կաթ կուզեմ,

Կարմիր կովեն եղ կուզեմ,

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

Կարմիր հավկիթ դուրս բերեք,

Թուխ հավի հավկիթ բերեք,

Ով որ կտա, թող շեն մնա,

Ով որ չտա՝ չոր չորանա:

Կրկնակ.        Կարկաչա, կարկաչա,

Կարին կաչա, կարկաչա

  • Միասնական ընթերցանություն.

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

  • Միասնական կատարում Ծառիս Ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

 

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ

Կանաչ ու կարմիր:

Միասնական պար՝ «ՍԵբաստիո»

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: