Համերգ-հանդիպում. Թումանյան-Տերյան-Ռուսթավելի, փետրվարի 14, 2020թ.

zzzzzzzzzz

Փետրվարի 14 Ժամը՝ 15.15 կրթահամալիրի Մայր դպրոց
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Համակարգող՝ կրթահամալիրի ծեսերի լաբորատորիա
Կազմակերպիչներ՝ կրթահամալիրի մայրենիի ուսուցիչների
Երաժշտության, պարի կազմակերպիչներ՝ Աննա Երիցյան, Հայարփի Անանյան, Մարինե Ոսկանյան, Հասմիկ Մաթևոսյան, Ջուլի Ղազարյան, Լուիզա Քեշիշյան, Սեդա Թևանյան, Նելի Փիլոյան, Մարինե Մկրտչյան
Ձայնային տեխնիկա՝ Կարեն Խաչատրյան և սովորողներ
Թարգմանությունը՝ վրացախոսների խմբի. ղեկավար՝ Ռինա Շագինյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի  դասավանդողներ, սովորողներ, Վրաստանի Կախեթի շրջանի  Լագոդեխի քաղաքի «Հերեթի», «Ակներ» ազգագրական համույթներ

Ծրագրում.

  • Ազգային երգերի պապուրի՝ Հայ, Նուբար, Նինմ-նինմ, Թամզարա հայերեն, վրացերեն լեզուներով, կոմիտասյան պարերգ «Ընկերով»
  • Միասնական ընթերցանական մեկնարկ. Հովհ. Թումանյան. ընթերցավար՝ Լուսինե Փաշայան

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

  • Խնջույքի վրացական ազգային երգ գինու մասին «Ղվինո կախուրո»
  • Կարդում ենք Շոթա Ռուսթավելի «Վագրենավորը». հայերեն-վրացերեն հատվածներ. Լոգադեխիի և կրթահամալիրի սովորողներ. ընթերցավար՝ Քոլեջի ուսանող Արևիկ Գևորգյան.
Սիրահարը պիտի լինի տեսքով արև մի գեղատես,
Առատաձեռն, հարուստ, դյուցազն, ազատ, գիտուն, նաև համեստ,
Լեզվով ճարտար, համբերատար, մարտում հաղթող հերոս մի վես.
Ով տերը չէ այս ամենի՝ նա չի կարող կոչվել այդպես։
  • Վրացական ազգային պար՝ «Հերեթի» պարախմբի ներկայացմամբ
  • Սերտիֆիկատ-շնորհակալագրերի հանձնում «Ձնե քանդակներ» փառատոնի մասնակիցներին
  • Վրացական ազգային պար՝ «Հերեթի» պարախմբի ներկայացմամբ
  • Միասնական ընթերցանություն.  տեքստը՝ վրացատառ. ընթերցավար՝ Լուսինե Փաշայան.
    ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
    Ամպը եկավ նստեց սարին,
    Նստեց սարի սուր կատարին։
    — Լսի՛, պապի՛, ասավ նրան,
    Լավ օրերըդ անցան, կորան.
    Խիստ սոսկալի
    Ցուրտ է գալի։
    Ասավ, գնաց։
    Սարը կամաց
    Մտավ սիպտակ
    Վերմակի տակ։

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

  • Վրացական խրորտ պար. Լոգադեխիի վրաց սովորողներ
  • Միասնական ընթերցում Վ. Տերյան «Առավոտ» հատված. Քրիստինե Շահբազյան

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

  • Միասնական կատարում. Սայաթ-Նովա «Բրոյի-բրոյի»
  • Վրացական պար. Լոգադեխիի վրաց սովորողներ
  • Միասնական պար «Սասնա շորոր»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: