Բոց ու կրակ, վերն՝ արեգակ…..

4-10

Լուսանկարը՝ Տիգրան Արամյանի

Տյառնընդառաջը հայոց մեջ……….

Ծեսի հակիրճ տեղեկույթը՝ Հրանուշ Խառատյանի «Ազգային ծեսեր» գրքից, Քահանա, Վիկիպեդիա տեղեկատվական կայքերից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տերնդեզի ծիսական հրավեր-ներկայացումը՝ ըստ դպրոցների, 2020թ.

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Տյառնընդառաջի օրհնանքներ

Տյառնընդառաջի ծխով ու կրակով այրում էին «շվոտ», «խոնջոլոզ» ոգիներին, դևերին, որոնք գալիս էին Նոր տարվա սկզբին և մնում մինչև այս տոնը: Ընթացքում ասերգում էին այս տողերը.

Ճրագ, ճրագ, ճշմարտահատիկ

Ճշմահատիկ մարգարիտ,

Բանամ պղնձյա դուռը,

Քաղեմ անթառամ ծաղիկ,

Քուն ըլլիմ մինչև ի լուս,

Փնջեմ դնեմ ի գլխուս,

Արազս ըլլի ի պարի,

Աստված մուրազս կատարի:

Ա՜յ Մարիամ, քու՞ն ես, թե արթուն,

-Հազար քուն, հազար արթուն:

Ա՜յ Մարիամ, ա՜յ Մարիամ,

Աստվածածին ես մեղամ:

 

Ճրագ, ճրագ ճշմարիտ,

Ճշմախոսիկ մարգարիտ,

Մեր սիրելի Քրիստոս:

Քրիստոս գնաց Հնդու քաղաք,

Բերեց անթառամ ծաղիկ,

Դրեց Մարիամի գլխին:

Մարիամ , Մարիամ դու հույս ես,

Էթամ դատեմ բարություն,

Հոգիս տանի արքայություն

 

ՏԵՐՆԴԵԶ
Բոց ու կրակ, վերն՝ արեգակ,
Այրենք, վառենք՝ չարը մարեք,
Հանդ ու դաշտում մոխիր ցանենք,
Բերքը առա՜տառա՜տ անենք:
Նորապսակ, ահելջահել
Խարույկին տան փորձանք պահեր,
Խաղեր կանչենք, շուրջպար պարենք,
Մեր մեծերի ծեսը պահենք:
Ով մեկն ունի՝ հազար անի,
Մեր աղանձը մեզ սատարի,
Բարիքն Մասիս սարը հասնի,
Տերնդեզը բարին բերի:

 Տյառնընդառաջի տոնի ծեսերի, արարողությունների հիմնական միտվածությունը տնտեսական բարեհաջող ելքի, մարդկանց առողջության, սերնդաճի ապահովումն է, չարիքի կանխարգելումը:

Խոհանոց

Տրնդեզի տոնակատարությունն ուղեկցվել է որոշակի ուտեստների մատուցմամբ։ Բոլոր կերակրատեսակները կապված են հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների հետ: Այդ ուտեստներից են խաշիլի տարբեր տեսակները։ Ընդունված է եղել պատրաստել նաև փոխինդե գնդիկներ, որը կոչվում է կլոնդրակ։ Մատուցվել են նաև հալվայի տարբեր տեսակներ՝ մեղրով, շաքարով կամ դոշաբով, աղանձներ, «փուռնիկների»՝ հացի տարատեսակների տեսականի, որի մեջ լցոնված են եղել չրեր՝ հավելված խոտաբույսերով, ընդեղենով և այլն։

Ծեսին բնորոշ պարեր, պարերգեր

«գյով», «գյովնդ»՝ գունդ բառից է կազմված: Գունդը դա փակ շրջանով պար է: Գունդը համայնքի խորհրդանիշն է, որը փակ շրջանով են պարում, որպեսզի չար ուժերը չներթափանցեն համայնք: Այս առումով առաջին կարեւոր պարը Գյովնդն է, որին հետեւում է Վերվերին, կրկին փակ շրջանով: Կրակի շուրջ պարտադիր պարում են մոմերով, որից հետո ավելացած մոմերը նետում են կրակի մեջ»:

Տերնդեզ

  1. Տերնդեզ, դարմանը՝ կես,

Առ հաց ու կես, ելիր գեղես,

Տերնդեզ, մխի դին տես,

Մե փութ ցանես, հազար քաղես:

 

  1. Տերնդեզ, դարմանը՝ կես,

Առ մանգաղը, ել խոտի դեզ,

Տերնդեզ, մխի դին տես,

Մե փութ ցանես, հազար քաղես:

 

  1. Տերնդեզ, փեշդ վառե,

Օր ազատվես օձե, չարե,

Տերնդեզ, մխի դին տես,

Մե փութ ցանես, հազար քաղես:

 

Ծառի տակին կար կանեմ

Ծառի տակին կար կանեմ,

Սիրած յարին քար կանեմ:

 

Սիրել եմ սերն էրեսին,

Ծառի տակին կար կանեմ,

Անթառամ թերն էրեսին,

Սիրած յարին քար կանեմ:

 

Նստել ես հատիկ, պատիկ,

Ծառի տակին կար կանեմ,

Ունքերդ՝ նռան հատիկ,

Սիրած յարին քար կանեմ:

 

Նոր էկար, բարով էկար,

Ծառի տակին կար կանեմ,

Կանաչ կալերով էկար,

Սիրած յարին քար կանեմ:

Զուլո

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

 

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

 

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Զուլոն էլե, հաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի:

 

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Հո՛պ,  թռի

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարս ջան։

Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Աստղո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Աստղո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարս ջան․

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարս ջան:

(Շարունակելի…)

 Ճարտարապետություն

Տեառն Ընդ Առաջ եկեղեցիգտնվում է Նախիջևանի ԻՀ, ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Ըստ ավանդության եկեղեցին հիմնել է 1-ին դարի կեսերեին Բարդուղիմեոս առաքյալը: Եկեղեցին միանավ է, ունի թաղածածկ դահլիճ։ Կառուցված է կիսամշակ որձաքարից։ Հայտնի է 17-րդ դարի վերանորոգումը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: