ՈՒՐԲԱԹ ՀԱՄԵՐԳ. ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԳՈՎՔ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2020թ.

72457419_488515935036610_3810306801019125760_n-540x675

Էջի լուսանկարը՝ Սոնա Նակաշյանի

Փետրվարի 21՝ ժամը 15:15, Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Համակարգող՝ 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց
Ծրագրի ղեկավար՝ 
Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, գործընկերներ, ծնողներ, հյուրեր….
Երաժիշտ՝  Ջուլի Ղազարյան
Բովանդակությունը՝ 
շնորհակալություն Հովհաննես Թումանյանին

Ծրագրում.

Արև, արև, արի դուս
Քեզ բերել ենք աչքի-լուս,
Քու քուրիկը լուսինկան
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ, մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ.
Բաց երեսըդ, արեգակ,
Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք,
Օ՛խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք:

  •  ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ

 Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

— Սիրուն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։

Աղջիկը

— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։

Արևը
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։

  1. Մանի ասեմ ու շարեմ,
    Ջան ծաղիկ, ջան, ջան,
    Լըցնեմ տոպրակ ու կարեմ,
    Ջան, վիճակ, ջան, ջան:
    2. Ծաղիկ ունեմ նարընջի,
    Ջան ծաղիկ…
    Տըղա վեր արի փընջի,
    Ջան, վիճակ…
    3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
    Ջան ծաղիկ…
    Ոսկին ծալեծալ կուզեմ,
    Ջան, վիճակ…
    4. Ծաղիկ ունեմ՝ ալա յա,
    Ջան ծաղիկ…
    Ալա չի, ալվալա յա,
    Ջան, վիճակ…
    5. Արևը կամար-կամար,
    Ջան ծաղիկ…
    Կապել ես ոսկե քամար,
    Ջան, վիճակ…
    6. Սարեն կըգա ձիավոր,
    Ջան ծաղիկ…
    Մեր տունը չարդախավոր,
    Ջան, վիճակ…
    7. Հըրես եկավ իմ աղբեր,
    Ջան ծաղիկ…
    Երեք օրվա թագավոր,
    Ջան, վիճակ…
  • Ջրերը
    — Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
    Էս ի՛նչքան, ուշ…
    Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր.
Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ,
Շար-շարուրիկ,

Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ

Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,

Մուշկ-վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,

Բուրեմ-մարեմ…
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին, հովիտներում,
Ժայռի տակին, հովիտներում,

Կանաչ խոտով,
Անուշ հոտով
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք:

  1. Լեն թուփ ու կանաչ տերև
    Բեր պագիմ զաչիդ վերև:
    Ընկա հերկեր բռնի լոր,
    Լեն թուփ ու կանաչ տերև,
    Աղջիկ տեսա յայլու ձոր,
    Բեր պագիմ զաչիդ վերև,
    Աղջիկ տեսա յայլու ձոր,
    Լեն թուփ ու կանաչ տերև,
    Նման էր կարմիր խնձոր,
    Բեր պագիմ զաչիդ վերև:
    2. Լեն թուփ …
    Գացի Բաղեշ բերի նուռ,
    Լեն թուփ ու կանաչ տերև,
    Բերի դրի ժամու դուռ,
    Բեր պագիմ զաչիդ վերև,
    Բերի դրի ժամու դուռ,
    Լեն թուփ ու կանաչ տերև,
    Յար, Աստված պահե զքու ծուռ,
    Բեր պագիմ զաչիդ վերև:
  • Ծաղիկները

— Բարև, բարև, կարմիր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը

— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները

— Ա՜խ էնպես եմ սիրում, էնպե՜ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
Արևը
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ…
Ծաղիկները

— Ես հաճույքից կըկարմրեմ…
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…

  • Միասնական կատարում «Այ արևը , արևը»

Այ արևը, արևը,
Ո՞ւմ տամ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ո՞ւմ տամ տանի բարևը:
Այ արևը, արևը,
Ո՞ւմ տամ տանի բարևը:

Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից,
Ո՞ւմ տամ տանի…

Պուճուր թըփին լեն տերև,
Այ արևը, արևը,
Պաչեմ ունքերիդ վերև,
Ո՞ւմ տամ տանի…
Արի ցավիս ճար արա,
Այ արևը, արևը,
Հենց դու ըլիս կյանք-արև,
Ո՞ւմ տամ տանի…

  •       Արևը
    — Ա՛յ անուշներ.
    Ա՛յ քընքուշներ,

Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ.
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,

Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,

Ա՛յ անուշներ,
Ա՛յ քնքուշներ…

 Աղջիկը
— Էս ի՜նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, դեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,

Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՜ր, ողջ ինձ համա՜ր…

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,

Խենթացած տուն եմ եկել, գարուն է,

Կրկ.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է,

Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,

Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

 

Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,

Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Կրկն.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է….

 

Հալվել է ճերմակ ձյունիկ գարուն է,

Վազել է պաղպաղ ջրիկ գարուն է:

Կրկն.

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է….

  • Միասնական  ընթերցանություն ՝ Հովհաննես Թումանյան       

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

 

  • Տալտալա ` Հարավային դպրոցի  դասավանդողների ներկայացմամբ
  •      Միասնական ընթերցանություն 

1.Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

  • Խաղներկայացում

Հատվածներ թումանյանական հեքիաթներից. 

Անբան Հուռի

Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի, լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները ոսկի։

2.Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

  • Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
— Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,— հարցրեց չոր ծառը։ «Գնում եմ աստծու մոտ»։
— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ասեմ,— խնդրեց չոր ծառը,— աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

  • Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.
    Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
    Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,
    Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
  • Պարերգ ՝   Մոկաց Շուկեն   

 Կատարում են  4-րդ և 5-րդ դասարանի սովորողները

Մոկաց շուկեն լեն ու հերկեն,
Հա լալե, ջան լալե:
Էրկու ջահել կերթեն, կուկյեն,
Հա լալե, ջան լալե:
Մեկն էր բեղով, մեկն էր անբեղ,
Հա լալե, ջան լալե:
2. Էն ինչ բեղով, տնով-տեղով,
Հա լալե , ջան լալե:

Էն ինչ անբեղ, անտուն-անտեղ,
Հա լալե , ջան լալե:
Էն ինչ անտեղ, իմ յարոջ տեղ,
Հա լալե , ջան լալե:

  • ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ ( 5 տարեկանների խումբ)

Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

  • Միասնական երգ 

Փիսո  ջան, արի,արի,

Փիսո ծափ տու ու թըռի:

Փիսո ջան արի, արի,

Փիսո ծափ տու  ու թըռի:

 

Փիսո ձախ թեւին արի,

Փիսո ծափ տու ու թռի:

Փիսո աջ թեւին արի,

Փիսո ծափ տոու ու թռի:

Փիսո  ջան, արի,արի,

Փիսո ծափ տու ու թըռի:

Փիսո ջան արի, արի,

Փիսո ծափ տու  ու թըռի:

 

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: