Առավոտյան ընդհանուր պարապմունք. Բարեկենդան շաբաթ. փետրվարի 24-28, 2020թ.

03-14_1

Առավոտյան ընդհանուր պարապմունք
Փետրվարի 24-28 Ժամը՝ 09.00-09.15 կրթահամալիրի Մայր դպրոց
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Համակարգող՝ կրթահամալիրի ծեսերի լաբորատորիա
Երաժշտության, պարի կազմակերպիչներ՝ Աննա Երիցյան, Հայարփի Անանյան,  Լուիզա Քեշիշյան, Լաերտ Գրիգորյան, Նելի Փիլոյան
Կազմակերպիչներ՝ Վարդուհի Հայրյան, Ռիմա Երեմյան, Գոհար Եղոյան, Մարալ Կարապետյան, Լիլիթ Յախինյան, Ջուլի Սիմոնյան, Լուսինե Սարգսյան
Ծրագրի ղեկավարներ՝ Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ
Ձայնային տեխնիկա՝ Կարեն Խաչատրյան, Դավիթ Մնացականյան, Սաթինե Տեր-Պետրոսյան

Օր առաջին

  • Բարեկենդանյան ֆլեշմոբ Միջին դպրոցի սովորողների ներկայացմամբ
  • Միասնական ընթերցում Վ. Տերյան «Առավոտ» հատված… ընթերցավար՝ Տաթև Աբրահամյան

Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

  • Միասնական երգ . Քուին «Մենք հաղթող ենք»
  • Միասնական ընթերցում Վ. Տերյան «Առավոտ» հատված. Քրիստինե Շահբազյան

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

  • Միասնական երգ. Բիթլզ «Թո՛ղ լինի»
  • Թումանյան . միասնական ընթերցանություն. քառյակներՀե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
    Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
    Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
    Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
  • Միասնական պար «Սասնա շորոր»

Օր երկրորդ

  • Բարեկենդանյան ֆլեշմոբ Միջին դպրոցի սովորողների ներկայացմամբ
  • Միասնական կատարում. Ժո Դասսեն «Շանզ Էլիզե»
  • Թումանյան . միասնական ընթերցանություն.«Պատրանք»Վեր է կացել էն սարում
    Մեր Չալակը իր թևից.
    Գնում է մութ անտառում,
    Քաջ ախպերս ետևից։Զրնգում են նրանք խոր
    Էն անտառում կուսական.
    Ես կանչում եմ նորից նոր,
    Ինձ թվում է, թե կգան…

    Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նրանք
    Մեր սարերից գընացել.
    Էն զիլ ձեներն են մենակ
    Իմ ականջում մնացել…

  • Միջին դպրոցի ներկայացմամբ «Աշնան գիշեր»

Հովհաննես Թումանյան. «Ամառվա գիշերը գյուղում»Լուսընկա գիշեր, երկինքը պայծառ,

Անհամար աստղեր ցոլցոլում են վառ:

Քնած է արդեն հովտի մեջ գյուղը,

Մթնած է ու լուռ գյուղացու հյուղը:

Հոգնած գյուղական ընտանիքն ահա

Սրահում, կալում կամ կտրի վրա:

Երկնքի դիմաց գրկված են քնած,

Վերևիցն, ասես, ժպտում է Աստված:

Սաղվարլիս սափլավս վեձեբդի

Վեր վնախե  դակարգուլիղո,

Գուլամոսկվդնիլի վչիրոդի,

Սադա խար չեմո Սուլիկո:

 

Էկալշի վարդի շեվնիշնե,

Օբլադ րոմ ամոսուլիղո,

Գուլիս փանցքալիթ վկիթխավդի,

Շեն խոմ արա խար Սուլիկո:

  • Միասնական պար «Դերիկո»

Օր երրորդ

  • Բարեկենդանյան ֆլեշմոբ Միջին դպրոցի սովորողների ներկայացմամբ
  • Միասնական կատարումներ.

ԶՈՒԼՈ

Արևն ելավ կամարկամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

 

ԱվաղԶուլոմատաղԶուլո,

ԱվաղԶուլոԶուլոմատաղԶուլո ջան,

ԱվաղԶուլոԶուլոմատաղԶուլո ջան:

 

Ջուխտակ գութան արտ կըբանի,

Զուլոն էլեհաց կըտանի,

Աչք ու ունքով մարդ կըսպանի:

 

ԱվաղԶուլոմատաղԶուլո,

ԱվաղԶուլոԶուլոմատաղԶուլո ջան,

ԱվաղԶուլոԶուլոմատաղԶուլո ջան:

  • Միասնական ընթերցանություն Եղիշե Չարենց «Կյանքը»

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

ԵՐԵՒԱՆ ԲԱՂ ԵՄ ԱՐԵԼ

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արևարև աղբերս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜նբարև՛բարև՛աղբերս:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արևարև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜նբարև՛բարև՛աղբերս:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛իմ խորոտ աղբեր:

  • Միասնական կատարում. Կոմիտաս.

 ԷՍ ԱՌՈՒՆ

Էս առուն ջուր է գալի,

 Մի տեսեքո՞ւր է գալի.

 Գալիս էգալիս էսեր անե

 Գալիս էգալիս էսեր անե:

 

Քենին մահանա արել,

 Իր յարին հյուր է գալի.

Գալիս էգալիս էսեր անե

Գալիս էգալիս էսեր անե:


Վարդ եմ քաղել մաղերով,

Վեր եմ դրել շաղերով.

Գալիս էգալիս էսեր անե

Գալիս էգալիս էսեր անե:

 

Արի՛իմ սիրական յար,

Առաջ գամ քեզ տաղերով.

Գալիս էգալիս էսեր անե,

Գալիս էգալիս էսեր անե:

 ԷՍ ԱՌՈՒՆ

Էս առուն ջուր է գալի,

 Մի տեսեքո՞ւր է գալի.

 Գալիս էգալիս էսեր անե

 Գալիս էգալիս էսեր անե:

 

Քենին մահանա արել,

 Իր յարին հյուր է գալի.

Գալիս էգալիս էսեր անե

Գալիս էգալիս էսեր անե:


Վարդ եմ քաղել մաղերով,

Վեր եմ դրել շաղերով.

Գալիս էգալիս էսեր անե

Գալիս էգալիս էսեր անե:

 

Արի՛իմ սիրական յար,

Առաջ գամ քեզ տաղերով.

Գալիս էգալիս էսեր անե,

Գալիս էգալիս էսեր անե:

  • Միասնական պար «Երեք ոտք»

Օր չորորդ

  • Բարեկենդանյան ֆլեշմոբ Միջին դպրոցի սովորողների ներկայացմամբ
  • Միասնական կատարում. Կոմիտաս.

Էն դիզան

Էն դիզան, բետ – բետ դիզան, տեսեք էն ո՞րն է:
Էն դիզան, բետ – բետ դիզան` գեղի ռեսներն են:

Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է:
Ճնճղներ ճըլվըլալեն` էն տիրացուքն են:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է:
Էն արև, երկնուց արև` էն թագավորն է:

Էն լուսին ամպերու մեջ, տեսեք էն ո՞րն է:
Էն լուսին ամպերու մեջ` էն թագուհին է:

Ցախավել իդև դռան, տեսեք էն ո՞րն է:
Ցախավել իդև դռան` էն մըշակներն են:

Շունն էկավ պարկն ի բերան, տեսեք էն ո՞րն է:
Շունն էկավ պարկն ի բերան` գեղի գզիրն է:

  • Միասնական պարերգ.
     «Սիրտս ի ճղիմ»

Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:

Ջաղցի բոլոր մանրիկ  նուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրո տերին չսիք  ծուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն….

 

  • Միասնական կոմիտասյան պարերգ

ԴԵՐԻԿՈ ՅԱՐ

Էրնեկ ես ծառ էղնեի

Էրնեկ ես ծառ էղնեի

Ձեր դռանը բուսնեյի

Ձեր դռանը բուսնեյի

Աման,ամանդերիկո յար:

 

Սարերն անցան հավքերը

Սարերն անցան հավքերը

Կիսատ չի մնա սերդ

Կիսատ չի մնա սերդ

Աման,ամանդերիկո յար:

 

Բոյը չինար ու սիրուն

Բոյը չինար ու սիրուն

Հազար երնեկ քու տիրուն

Հազար երնեկ քու տիրուն

Աման,ամանդերիկո յար:

 

Երկար արտը գարի է

Երկար արտը գարի է

Նշանվելու տարի է

Նշանվելու տարի է

Աման,ամանդերիկո յար:

 Միասնական պար՝ Լաչին

Օր հինգերորդ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: