ՈՒՐԲԱԹ-ՀԱՄԵՐԳ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ. փետրվարի 28, 2020

tiktok3

Փետրվարի 7 Ժամը՝ 15.15 կրթահամալիրի Մայր դպրոց
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Համակարգող՝ կրթահամալիրի ծեսերի լաբորատորիա
Կազմակերպիչներ՝ Միջին, Ավագ դպրոցների սովորողներ, կրթահամալիրի օտար լեզվի ընտրությամբ խմբեր, ծրագրի ղեկավարներ, երաժիշտներ, կազմակերպիչներ
Բովանդակությունը՝ Բարեկենդան տոնախմբություն օտար լեզուներով` թիկ-թոկ (պարերի ստեղծման թվային նոր տեխնոլոգիա ) մեկնաբանությամբ
Հնչյունային օպերատորներ ՝ Սաթինե Տեր-ՊետրոսյանԴավիթ Մնացականյան, Կարեն Խաչատրյան
Մոնտաժը՝ Կարինե Գոմցյանի, Շուշան Փաշինյանի
Համերգ-պարապմունքի մասնակիցներ՝ 
կրթահամալիրի  Արևելյան,  Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին, Ավագ դպրոցների , Քոլեջի  դասավանդողներ, սովորողներ, օտար լեզվի ընտրությամբ խմբեր, հյուրեր, այլք…..

Ծրագրում.

  • Թիկ-թոկ ֆլեշմոբ 
  • Վահան Տերյան «Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել». հատված՝ իտալերենով. ղեկավար՝ Մարիամ Սարդարյան և ընկերներ.
  • Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
  • Միասնական Կարնո քոչարի՝ թիկ-թոկ մենկաբանությամբ
  • «Շահնամե» էպոսից հատված պարսկերենով. ղեկավար՝ Դիանա Նազարյան և ընկերներ.
Ամենզոր Աստված առաջ ի հայտ բերեց ուժ գաղտնի,
Որ մեկընդմիշտ կեցություն ու լինելություն հաստատի։
Նա արարեց հիմնականը, քանզի հեշտ էր, հեշտագյուտ,
Որ առանց մեծ դժվարության երկնեց նա չորս տարրանյութ։
Նախ՝ նա բերեց հուր կրակը, որ ցայտում է շող ու լույս,
Ապա՝ օդը, հողն ու ջուրը, որպես գոյի կենսահույս։
  • Միասնական պար «Բուլուլ» ՝ թիկ-թոկ մենկաբանությամբ
  • «Ընձենավորը» էպոսից հատված՝ հայերեն-վրացերեն. ղեկավար՝ Ռինա Շագինյան և ընկերներ.
Սիրողն անքուն ցավն իր հոգու ցույց չի տալիս, պահում է խոր,
Չի մոռանում յարին երբեք, փնտրում է կյանք մի մենավոր.
Հեռվում վառվում, հեռվում մարում, մեռնում է նա խելացնոր,
Ահ չի զգում նույնիսկ գահից, լոկ յարի դեմ է գլխիկոր։
  • Միջին դպրոց. պար «Աճարուլի» թիկ-թոկ մենկաբանությամբ
  • Թումանյանական քառյակներ՝ անգլերեն թարգմանությամբ. ղեկավար՝ Հերմինե Գևորգյան և ընկերներ

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

It ended
My life wore out, it ended
Everything I dreamed, faded away
Every happiness ended in pain

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

where did they get lost?
where did my closest people go?
How much did I hear myself crying?
They didn’t call me, they got lost silently.

 

  • Պար-ուսուցում Մարգարիտա Գրիգորյանի կողմից. Ավագ դպրոց, 11-րդ դասարան
  • Թիկ-թոկ ֆլեշմոբ. Անգելինա Արզումանյան և ընկերներ
  • Թումանյանական քառյակներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ. ղեկավար՝ Կարինե Թևոսյան և ընկերներ.

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Tous les jours
Des milliers de nouvelles personnes
Entre dans le monde antique
Expérience et affaires de mille ans
Commence chaque jour.

Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Մեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

J’ai perdu
Ou puis -je te retrouver?
Dis-moi ta place
Je te cherche dans le sombre
Pour trouver la porte
Qui mène chez nous.

  • Միասնական կատարում «Սասնա շորոր»՝ թիկ-թոկ մեկնաբանությամբ
  • Պարույր Սևակ՝ «Ախ ինչ բախտ է կյանքում լինել….» իսպաներեն թարգմանությամբ. ղեկավար՝ Ռուզաննա Սարգսյան և ընկերներ.

 

Ախ, ինչ բախտ է կյանքում լինել
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Գիշերները հանգիստ քնել`
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Լինել անդարդ,
Լինել հանդարտ`
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Կյանքին նայել պաղ ու անթարթ`
Ամենքի պես,
Ամենքի հետ.
Չմտածել վաղվա մասին`
Ամենքի պես,
Ամենքի հետ……

Ah, qué suerte es vivir!

!Ah, qué suerte es vivir!
Como todos
Y con todos
Tranquilo por las noches dormir,
Como todos
Y con todos.
Estar despreocupado,
Estar sereno,
Como todos
Y con todos.
Contemplar la vida impasible,
Como todos
Y con todos.
Sin pensar en la mañana
Como todos
Y con todos.
Dejar tu vida librada al azar,
Como todos
Y con todos.

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: