Հետաքրքրվենք և հետաքիքիր դարձնենք համացանցային հարթակ-դասարանը. հոդված-առաջարկ

Լուսանկարը՝ Լիանա Ռոզիկյանի

92360939_1456966324484942_5449612413932404736_o

Համացանցի կառավարումն ինչպես ամբողջությամբ, այնպես էլ այդ ոլորտին վերաբերող առանձին հարցեր արդեն վաղուց քաղաքական բանավեճերի և գիտական վեճերի առարկաներ են: Աստիճանաբար այդ բնագավառում ստեղծվել են մի քանի մոտեցումներ ու նմուշներ, որոնք արտացոլում են մասնակիցների դիրքորոշումների, ինչպես նաև մասնագիտական ու ազգային մշակույթների միջև տարբերությունները: Համացանցը հաղորդակցության, սկզբունքորեն, նոր համակարգ է՝ նախորդ բոլոր համակարգերի համեմատ:

Համացանցը տվ յալներ հաղորդելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան հեռուստացույցը: Թեև հեռուստացույցի և համակարգչի էկրանի նմանությունն ակնհայտ է, սակայն դրանց միջև գոյություն ունեն կարևոր կառուցվածքային տարբերություններ: Հեռուստացույցը հնարավորություն է տալիս տեղեկատվությունը հաղորդել «մեկից՝ շատերին», իսկ համացանցը հնարավոր է դարձնում հաղորդակցության տարբեր ձևերը՝ «միմյանց հետ», «մեկը՝ շատերի հետ», «շատերը՝ շատերի հետ»: Այս համանմանությունն օգտագործում են նրանք, ովքեր ձգտում են ավելի խստորեն վերահսկել համացանցի նյութերի բովանդակությունը: Նրանց կարծիքով, քանի որ համացանցի՝ որպես զանգվածային լրատվամիջոցի հնարավորությունները նման են հեռուստատեսության հնարավորություններին, ապա համացանցը պետք է խստորեն վերահսկել:

Շատերը օգտվում են համաշխարհային սարդոստայնից նորություններց, եղանակից և սպորտից տեղեկանալու համար կամ իրենց արձակուրդը պլանավորելու, ամրագրելու, տվյալ դեպքում թագավարակի առաջացրած խնդիրներով մարդուն, սովորողին հասնելու, հասցնելու և անձնական հետաքրքրություներին հետևելու համար: Բոլորիս հայտնի է, որ այս դեպքում Ինստագրամը, Ֆեյսբուքը ակտիվորեն զարգացող ալիքներ են, որոնք օգնում են ընդլայնել «բրենդի», տվյալ դեպքում կազմակերպության ազդեցությունը, տալ նրան մարդկային դեմք, ներգրավել աշխատակիցների, ցուցադրել աշխատանքը, կիսվել տեսակետներով, հետաքրքրել հետևորդների՝ ստեղծելով ուսումնական նոր հարթակ: Սակայն խնդիրն այն է, որ եթե նույնիսկ հայտնի եք, հազիվ թե առանց ջանքերի կարողանաք ներգրավել մեծ թվով հետևորդների համացանցային հարթակում: Դրա համար անհրաժեշտ է ծախսել ժամանակ և այդ գործընթացին ուշադրություն դարձնել ամեն օր: Ինչպե՞ս: Համոզվեք, որ ձեր անձնական էջի անունը ուշադրություն է գրավում և հեշտ է այն գտնել, քանի որ շատ են այն դասավանդողների ֆեյսբուքյան էջերը, որտեղ անձնական անունները դրված են, օրինակ. An Yan, Diana Gh և այլն…. Անհրաժեշտ է  օգտագործել կազմակերպության անունը: Հետո հարկավոր է ընտրել էջի գլխավոր նկար՝ կազմակերպության լոգոյի ձևավորմամբ: Այդպիսի օրինակները շատ են, ընտրել եմ Վիգեն Ավետիսի անձնական էջի լուսանկարը, որն այսպիսին է.

72401458_10220160225979856_7511516089780535296_n (1)

Առաջարկածս օրինակով կարող է լինել այսպիսին.

72401458_10220160225979856_7511516089780535296_n

Իհարկե, Վիգեն Ավետիսի և կրթահամալիրի մյուս տաղանդավոր արվեստագետների ձևավորման, կրեատիվի պակասը կա առաջարկիս օրինակում, տեքստային օրինակը վերցրել եմ կրթահամալիրի տնօրենի օրագրից: Լոգոգրառումները ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել՝ պայմանավորված ուսումնական նախագծերով և կրթական ուղերձներով

Այս տվյալները կօգնեն օգտվողներին հասկանալ, թե ով եք դուք և ինչու նրանք պետք է հետևեն ձեզ:

Մեծ կազմակերպություններում, ինչպիսին կրթահամալիրն է, կարելի է բախվել նրան, որ տարբեր անդամներ ունեն տարբեր կարծիքներ, թե ինչ պետք է հրապարակվի համացանցում: Ահա թե ինչու է հարկավոր փաստաթղթի առկայությունը, կարգը, որտեղ նշված է գրառումների պահանջները, հրապարակման ժամանակը…….

Ֆեյսբուքում շատ կարևոր է հրապարակումների որակը: Սա չի նշանակում, որ մինչև սկսելը պետք է գնալ լուսանկարչական դասընթացների կամ պրակտիկա անցնել: Բավարար է իմանալ հիմունքները և կարողանալ օգտվել հատուկ ծրագրերից, ինչն այսօր հասու է գրեթե բոլորին:

Իհարկե լուսանկարներն ու տեսանյութերը համացանցիի ամենակարևոր մասն են, բայց ոչ մի դեպքում չպետք է մոռանալ գրությունների մասին: Լավ գրությունները միայն կբարձրացնեն կազմակերպության հանդեպ վերաբերմունքը, կներգրավեն ավելի շատ հետևորդներ և կդառնա ևս մեկ առիթ, որպեսզի կիսվեն ձեր հրապարակումներով ընկերների հետ: Լավ ճանապարհ են գրության այս կանոնները.

  • Դիպուկ, գրավող և զգացմունքային լինի,
  • Կարճ և համապատասխան գրված լինի,
  • Ներառվեն վիճակագրություն և թվեր,
  • Հաշվի առնենք լեզվական առանձնահատկությունները,
  • Գլխագրերը դարձնենք առավել ինտրիգային. կրթահամալիրի տնօրենը այդպիսի վարպետաց դասի մեծ ներդրում ունի՝ գրավիչ վերնագրերով օրապատումներ
  • Պատկերացնենք, որ ընթերցողն եք, արդյոք գրավե՞ց ձեր ուշադրությունն այս նորությունը:

 

Սոցիալական ցանցերում հրապարակված գրառումները (հատկապես հրապարակային) անհատների և կազմակերպությունների համար ռիսկը է այն առումով, որ հատկապես անհեթեթ կամ հակասական գրառումները հանգեցնում են անսպասելի և լայնածավալ բացասական արձագանքի զանգվածային լրատվամիջոցների և համացանցի այլ օգտագործողների կողմից: Այո՛, ֆեյսբուքյան հարթակը անձնական տարածք է, սակայն երբ արտակարգ իրավիճակներում այն դառնում է օգնող ուսումնական ցուցասրահ-դասարան, նախատեսվում է «մարզական» վիճակում պահել էջը՝ հետևելով վերը նշված առաջարկներին:

Համացանցի առավել ուժեղ կողմերից մեկը հասարակական բնույթն է, ինչն ապահովում էր ցանցի արագ աճը, ինչպես նաև խրախուսում էր կրեատիվությունն ու բաց լինելը:

Այսպիսին էր հոդված-առաջարկս՝ համացանցով ուսուցումն առավել սոլիդ և տարածուն դարձնելու համար

Ծեսերի լաբորատորիա

Սյուզի Մարգարյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: