Սասնա ծուռ ուրբաթ-համերգ. մայիսյան 15-րդ հավաք, 2020թ.

sss_42

Էջի լուսանկարը՝ Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի սովորողի՝ Արեգ Քեշիշյանի

Մայիսի 8 , Սասնա ծուռ ուրբաթ-համերգ

Համակարգող՝ կրթահամալիրի ծեսերի լաբորատորիա

Իրականացումը՝  Մայիսյան 15-րդ հավաք, «Ընտանեկան դպրոց» նախագծով

Բովանդակությունը՝ «Սասնա ծռեր» փառատոնով
Ներկայացման հարթակներ՝ mskh.am, facebook, instagram….
Մասնակիցներ՝ ընտանիքներ, երաժիշտ-կազմակերպիչներ, նախագծային երգեցիկ խմբեր, մայրենիի դասավանդողներ

Ծրագրում.

Հարսանեկան շար Ա. «Երկնից-գետնից», «Թագվոր բարով»

«Սասնա ծռեր» էպոս.Դավիթ և Խանդութ, Դավթի Ամուսնությունը. հատված՝ կարդում է Լուսինե Նազարյանը

Դավիթ որ Մըսրա Մելքին հաղթեց,
Ձեն ի ձեն հասավ Կապուտկող,
Կապուտկողի թագավոր Վաչոյ-Մարջոյին,
Էնոր աղջկան՝ Խանդութ խանումին։
Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր,
Խանդութ՝ թե՛ խորոտ էր, թե՛ քաջ էր.
Էնոր սիրունություն աշխարհ բռներ էր։
Շապուհ արքան լսեր էր էնոր ձեն՝
Մարդ ղրկեր, Խանդութին կ’ուզեր։
Ուրիշ քաջ մարդիկ քառսուն հոգով
Իրենց ուժին վստահ,
Էկած են Խանդութին ուզելու։
Էդոր սիրուն կ’ուտեն, կը խմեն,
Որ բալքի հավներ, մեկին առն՛եր։
Համա Խանդաթ՝ Դավթի ձեն լսեր էր,
Իրեն մտքի մեջ կ’ասեր՝
«Իմն որ կա՝ Դավիթն է.
Իմն որ չկա՝ Դավիթն է.
Էդոնք ի՞նչ մարդ են՝ որ ես էդոնցմե առնեմ»։

«Առնեմ- էրթամ»

«Սասնա ծռեր» էպոս. Դավիթ և Խանդութ, Դավթի Ամուսնությունը. հատված՝ կարդում է Սյուզի Մարգարյանը

Գուսաններ գնացին, սազեր տվին շինել,
Էկան Դավթի սենեկ,
Իրեքն էլ ջոկ-ջոկ խաղ ասին,
Ամեն մեկ՝ մեկ դիր Խանդութ խանում գովեց։

Առաջին դիր էն սիպտակմորուս գուսան
Առավ ձեռ իր դամբուրեն, լարեց,
Խանդութ խանում գովեց, ասաց.

«Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին*.
Էնոր բոյ գյռլու էղեգ նման է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր սրտիկ Քուռկիկ Ջալալու մեյդանն է,
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր բերան մեղրով բացած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր ատամներ մարգըրիտ շարած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր աչքեր գինու կթխա է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին»։

«Էն դիզան»

«Սասնա ծռեր» էպոս. Դավիթ և Խանդութ, Դավթի Ամուսնությունը. հատված՝ կարդում է Ազնիվ Մանուկյանը

«Կ’իրիշկեմ Խանդութ խանում, ձեռ-ոտ կալամով քաշած է՜,
Ա՜խ, հալա տըգո, կալամով քաշած է։
Կ’իրիշկեմ՝ էնոր էղնգներ, ռանդայով տաշած է,
Ա՜խ, հալա տըգո, ռանդայով տաշած է։
Կ’իրիշկեմ՝ էնոր ծամեր, քառսուն ճուղ ծամ է,
Ա՜խ, հալա տըգո, քառսուն ճուղ ծամ է։
Կ’իրիշկեմ՝ բոյն ու բուսաթ, շատ նման է քաղքի բրջին,
Ա՜խ, հալա տըգո, քաղքի բրջին։
Կ’իրիշկեմ՝ էրեսի կարմրություն, նռան գինի է,
Ա՜խ, հալա տըգո, նռան գինի է.
Կ’իրիշկեմ՝ էնոր ծըծեր մեջ ծոցին,
Քանց Հալապա շաքար քաղցր է,
Ա՜խ, հալա տըգո, քաղցր է»։

«Յար ջան արի»

«Սասնա ծռեր» էպոս. Դավիթ և Խանդութ, Դավթի Ամուսնությունը. հատված՝  կարդում է Հասմիկ Թոփչյանը

Դավիթ որ Խանդութ խանումի գովք լսեց,
Էն ինչ գուսաններ իրեք դիր գովեցին,
Առավ ձեռ իր սազ, լարեց, ասաց.

«Գո՛ւսաններ, դուք բարով էկաք*.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք։
Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։
Իմ սիրտ քանց աշունքվա գետ զուլալ էր,
Գարնան հեղեղի նման պղտորիք։
Գուսաններ, դուք ինձի հալիք, մաշեցիք,
Դեհ ձեր Խանդութ խանում ինձի քաշեցեք»:

Միասնական.

Որ էկան, հասան տուն,
Բերեցին յոթ ձեռք գուսան,
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին,
Դավիթ ու Խանդութ պսակեցին…
Ուտել, խմել, մեծ ու պստիկ ուրախացան…
Ինչ Դավիթ Խանդութ խանումի ծոց պառկավ,
Խաչ Պատերազմին, որ էրդում էր արե,
Մոռացավ:

 

  • Կոմիտասի գրառած երգերի կատարումներ.

Մարինե Մկրտչյան
Մարինե Ոսկանյան
Լուիզա Քեշիշյան
Սեդա Թևանյան
Աննա Երիցյան
Սյուզի Մարգարյան
Ջուլի Ղազարյան

Միջին, Ավագ դպրոցներ. խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: