ԻՍԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔՈՒՄ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2020թ.

Դեկտեմբերի 30. իսկական հարսանիք Սաղմոսավանքում
Համակարգումը՝ «Բլեյան կրթական ցանց» մեգանախագծով

Փեսա՝ Արսեն Ավեստիյան
Հարս՝ Ջուլի Ղազարյան

Ժամը՝ Հարսանքավորների տոնական երթ Երևանից

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
15.00 Պսակադրություն Սաղմոսավանքումհայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում). հոգևոր հովիվը՝ Տեր Օշին քհն Հայրապետյան
Քահանայի ձեռամբ պսակադրության արարողություն
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հարսանեկան երգողջույնը.
Երվանդ Երկանյան «Այսօր ցնծա»
Էդգար Հովհաննիսյան «Ձյուն է գալիս»

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. եկեղեցու բակում հարսանեկան ծիսական ցնծություն
Զարգացումը՝ կրթահամալիրի վոկալ լաբորատորիայով․ ղեկ․՝ Մարինե Մկրտչյան
Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնորհավո՛ր պսակդ,
Արևդ էր կանաչ:

«Ծառս ի ծաղկեցավ»

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Միասնաբար ընթերցվող բարեմղթանք.

Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնորհավո՛ր թագուհիդ,
Արևդ էր կանաչ…

Օրհնության, շնորհավորանքի երգեր.
«Եկեք տեսեք, ծառն է ծաղկեր»
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Ծաղիկն ու արևն են վըրան,
Արևն ու ծաղիկն են վըրան:

2. Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Արևդ անոր նըման ծաղկի,
Ծաղիկդ անոր նըման ծաղկի:

3. Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

4. Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

5. Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Հետն ըլ բերեք զույգ մը սոխակ,
Որ գան, գովեն, թագավորը:

6. Լուսավորիչ, Հայոց հայրը,
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Գովե էս մեր թագավորը,
Օրհնե էս մեր թագավորը:


«Կանաչեցավ ծառն ի խնկի»
Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

2. Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչեցավ ծառն ի նըշին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

5. Կանաչեցավ ծառն ի կոքյով,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

6. Կանաչեցավ ծառն ի կաղնին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

«Գովք թագուհու» խորագրով ծիսերգերի պոպուրի.
«Մոկաց հարսներ»
«Հոպայ զարգե»
«Ջուլիին գովելու համար ենք եկել»
«Սարեն կուգաս»
«Մերիկ, մերիկ»
«Ա՜խ Սոնա յար»
Խնամիների հետ կապված երգեր.
«Էկանք, էկանք, այլիհո»
«Խնամի, խոշ իս էկի»
«Զնկլիկ»

Կրթահամալիրից մասնակիցներ.

  1. Աշոտ Բլեյան
  2. Արմինե Թոփչյան
  3. Մարինե Ոսկանյան
  4. Սյուզի Մարգարյան
  5. …………………… շարունակելի
    Տեղափոխող մեքենայի մակնիշը՝



Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

<span>%d</span> bloggers like this: