ԱՅՍՕՐ ԱՐևՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2021թ․

Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը՝ 13.00-14.00

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, բարեկամ․․․․․
Բովանդակությունը՝ Փառատոնային, ստուգատեսային ուսուցման նախագծերով
Ուշադրությու՛ն

  • Համավարակի պայմաններից ելնելով, տոնախմբության դասավանդող-սովորող-ծնող-հյուր մասնակիցներն ընտրվում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ
  • Փակ տարածքները օդափոխված, մասնակցությունը՝ դիմակներով

Ծրագրում՝

  • Ներսես Շնորհալի «Առավոտ լուսո»․

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Յորժամ գաս փառօք
Յահագին աւուրն,
Յիշեա զիս, Քրիստոս:

Նորոգող հնութեանց,
Նորոգեա եւ զիս,
Նորոգ զարդարեա։
Խմբով․
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:



Միասնական ծիսական բարեմաղթանք․
Շնորհավոր ձեր նոր տարին, 
Առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, 
Բարով հասնեք մեկ էլ էս օրվան, 
Առողջ, երջանիկ լինեք, 
Բոլոր պանդուխտները վերադառնան:

Ավետիս` ավանդական
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

Միասնական արցախյան բարեմաղթանք․
«Թող էս տարե, լավ ինինք,
Ողջ ինինք, առողջ ինինք,
Սաղ ինինք, սլմաթ ինինք,
Միշտ ինինք, հիշտ ինինք,
Մարթ ինինք, վարթ ինինք»:

Էջմիածնի միասնական բարեմաղթանք

Մհեր ճութ էր,  ճթացավ,
Քյանց բարդի ծառ՝  երականացավ,
Մհեր նստեր կապույտ քուռակ
Մեջքին կապեր պողպատ, ուրագ,
Սուրբ Կարապետ տա ձեր  մուրազ
Տա ձեր մուրազ՝ Ալելույա:

  • Հյուսիսային դպրոց «Մելքոն, Գասպար»`  Ավետիս

Սեբաստիո միասնական բարեմաղթանք

Նէնէներ, մամաներ
Կալնտօս տուէք

Տարին օրիկ մըն է,
Ամեն տարի, բարով հասնիք աս օրերս:

Դուք ալ ապրիք, մեծնաք, եավրուներս,
Աստուած շնորհք և իմաստութիւուն տայ:

Հարավային դպրոցԱվետիս

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան , ավետիս,
Ձեր սնդուկներ լեցվին հացով , ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով , ավետիս,
ձեր կարասնին լեցվին գինով , ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով , ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով , ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան , ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի , ավետիս,
Ձեր մանչերուն աստված օրհնե, ավետիս:

Միասնական կատարում․ Կոմիտաս «Զար, զընգը»

Կիլիկիայի միասնական բարեմաղթանք

Գալանտոս տոս, տոս
Գալանտոսը եկել է,
Դուռին տակը կայնիլ է,
Շիլա շապիկ հագիլ է,
Կարմիր գոտի կապիլ է,
Մեկ ավուճին խայիլ է:

Միասնական կատարում՝ «Դինգ-դոնգ»
Դինգ-դոնգ ձմռան երկնքում,
Դինգ-դոնգ աստղերն են զնգում,
Դինգ-դոնգ դինգ, երկինքը աստղալից,
Լուռ ժպտում է մեզ հեռվից:

Դինգ-դոնգ դինգ, երկինքը աստղալից,
Լուռ ժպտում է մեզ հեռվից:
Դինգ-դոնգ, զիլ զնգա մեր զանգ,
Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք,

Դինգ-դոնգ դինգ,  ինչ լավն է եղևնին,
Զիլ զանգերն  իր թևերին..
Դինգ-դոնգ դինգ,  ինչ լավն է եղևնին,
Զիլ զանգերն  իր թևերին..

Ծիլինգ, ծիլինգ․․․․․
Զիլ զանգերն իր թևերին։

Միասնական կատարում` միջնադարյան լատինական կանոն « Dona, nobis»

Միասնական պար՝ Կարնո Քոչարի

Երաժիշտներ՝ Մարինե Ոսկանյան, Աննա Երիցյան, Սեդա Թևանյան, Ջուլի Ղազարյան, Մարինե Մկրտչյան, Հասմիկ Մաթևոսյան, Մարիամ Մնացականյան, Լուիզա Քեշիշյան, Տաթև Մանվելյան
Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան
Դաշնամուրային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի
Տեխսպասարկումը՝ Կայ Խաչատրյանի, սովորողների
Համակարգումը՝ ծեսերի կենտրոնի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: