Առավոտյան ընդհանուր պարապմունք կրթահամալիրի Մայր դպրոցում, 2021թ.

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի

Բովանդակությունը`փետրվարի ուսումնական օրացույցով

Փետրվարի 1
Մասնակիցներ՝ դասավանդողներսովորողներ, հյուր-բարեկամներ
Ժամը՝ 09.00-09.15
Ծրագրում.

Միասնական ընթերցանություն. Հովհ. Թումանյան. Թմկաբերդի առումը.

ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Միասնական կատարում. խնջույքի երգ.

Սեղանն է առատ,
Դիմացն` Արարատ,
Հնչում են երգեր
ՈՒրախ ու զվարթ:

Լցրե՛ք, ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Փառք տանք Մայր Հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին:

Լցրե՛ք, ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին:

Լցրե՛ք, ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Միասնական ընթերցանություն. Հովհ. Թումանյան. Թմկաբերդի առումը(շարունակություն).

Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

Միասնական պար՝ «Սեբաստիո»


Փետրվարի 2

Միասնական ընթերցում. Հովհ. Թումանյան. Շունն ու կատուն

Պարերգեր` Հայրոն , Դոնե յար

Պարուսուցում` Էրզրումի շորոր

Փետրվարի 3

Ժամը՝ 09.00-09.15
Ծրագրում՝

Միասնական ընթերցանություն. Հովհ. Թումանյան. Մի կաթիլ մեղրը

Խնջույքի Կենաց երգ

Խմենք, հայրենի՛ք,
Կենացդ երգով.
Լինես երջանիկ,
Քաջ լինես հոդով։

	Լարի թըմբըլը, լա՛-լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛-լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛, լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛, լա՛, հա՛, հա՛, հա՛։

Կրծքիդ բյուր գարնան
Ծաղիկներ բուրեն,
Ու հովերը գան,
Դեմքդ համբուրեն։

	Լարի թըմբըլը, լա՛-լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛-լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛, լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛, լա՛, հա՛, հա՛, հա՛։

Խաղաղ, բազմաբերք
Լինի քո տարին,
Խնդություն ու երգ
Փռես աշխարհին։

	Լարի թըմբըլը, լա՛-լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛-լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛, լա՛, հա՛, հա՛, հա՛,
	Լարի թըմբըլը, լա՛, լա՛, հա՛, հա՛, հա՛։
Միասնական պար՝ Խամխամա

Փետրվարի 4

Ժամը՝ 09.00-09.15
Ծրագրում՝
Հովհ. Թումանյան . քառյակներ

Հարսանեկան երգի ուսուցում. Կոմիտաս. Թագվոր քո ձիուն.

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թամքըն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղոլանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Ղասղանն էր ոսկի:

Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Թագվոր, քո ձիուն,
Զանգին էր ոսկի:

Միասնական պար. Բիճո

Փետրվարի 5

Ժամը՝ 09.00-09.15
Ծրագրում՝

Պարատուն-պարուսուցում

Պարուսույցներ` Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Պարերգ` Աննա Երիցյան, Լուիզա Քեշիշյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: