Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքներ, փետրվարի 10, 2021թ.

Լուսանկարը՝ Հասմիկ Մաթևոոսյանի


Սեմինարը՝ կրթահամալիրի փետրվարյան օրացույցով, շաբաթական մեկ անգամ
Համակարգումը՝ Արմինե Թոփչյանի
Սեմինարավար՝ Սյուզի Մարգարյան
Հանդիպումը՝ Արևելյան վերնատանը, ժամը՝ 12․00-13․00
Երկարացված օրվա կամակերպիչների երկձայն երգչախումբ․
Երկինքն ամպել է (երկձայն)
Խոսք:Երաժշտություն: Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան)

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է:

Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է:

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ:

Կոմիտաս
Էս գիշեր, լուսնակ գիշեր (երկձայն)

Էս գիշեր լուսնյակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկել գետին նախշել.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: 
 
Ա՜յ գիշեր, դարձիր արի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: 

Մենակ յարս ինձ համար,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սրտով խոսքը կատարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Կոմիտաս. կաքավի գովքը (երկձայն)

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Կոմիտասյան պարերգեր․ մշակումները՝ <<Սեբաստացիներ>> վոկալ համույթի
Կոմիտասյան նոր պարերգեր․

Ձուն դնեմ թավեն, խաշեմ

  1. Ձուն դնեմ թավեն, խաշեմ
    Ելնեմ տանիքը աշեմ:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Կայնել ես վարդի հովին,
    Քամին տա ծոցիդ մովին:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

  1. Բուսել ես բաղի միջին,
    Դու ես իմ խաղի միջին:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Սիրունիկ, պագդ անուշ է:

Լեզու չի խոսում

Լեզուս չի խոսում, լալ եմ, հո՜, յարո,
Ես քու ձեռից հիլալ եմ, հո՜, յարո,
Ալագյազ բարձր սարի, հո՜, յարո,
Պաղ աղբյուրից զուլալ եմ, հո՜, յարո:

Քան լուսինն ամպի տակով, հո՜, յարո,
Դու ջուր կերթաս ձորակով, հո՜, յարո,
Հոգիս քեզ մատաղ լինի, հո՜, յարո,
Սիրտս կերես կըրակով, հո՜, յարո:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: