Սարն ամենքիս է հավասար․․․ Ուրբաթ-համերգ, փետրվարի 12, 2021թ․


Լուսանկարը ՝ Սեդա Թևանյանի

Խորագիրը՝ Հովհ․ Թումանյանի
Բովանդակությունը` կրթահամալիրի փետրվարյան օրացույցով
Իրականացումը՝ Հովհ․ Թումանյանի <<Չարի վերջը>> ստեղծագործությամբ
Պատասխանատու՝ Ծեսերի կենտրոն
Ընթերցանության ռիթմահար՝ Լաերտ Գրիգորյան
Դաշնամուր՝ Լիլիթ Առաքելյան
Փետրվարի 12, Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, <<Հայ>> բենդ, ծնողներ, կրթահամալիրի բարեկամ, այլք․․․

Ծրագրում․
1․ Միասնական կատարում <<Իմ խաղաղ երեկոն է հիմա>>․ Խոսք՝ Վահան Տերյան Երժ.՝ Լևոն Աբրահամյան

2․ Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Չարի վերջը>> (հատված)․

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,

Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կըկուն.

3․ <<Հայ>> բենդ․ Կոմիտաս <<Քելեր-ցոլեր>>

4․ Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Չարի վերջը>> (հատված)․

Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։

Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
      Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…

5․ Միասնական պարերգի ուսուցում․ <<Լուսնակը նորել է>>
Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,
 Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:
Յարս ջահել է, սարի ծաղիկ է, օ՜յ, օ՜յ,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկ է, օ՜յ, օ՜յ:
Աչքս սարերուն, սիրտս ջրերուն, օ՜յ, օ՜յ,
Հավքն ու հովերը ինձ լուր չեն բերում, օ՜յ, օ՜յ:
 (արագ տարբերակ)
Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,
Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:
Աչքըս սարերուն, սիրտս ջըրերուն, օ՜յ, օ՜յ,
Սար ու ծովերը էլ լուր չեն բերում, օ՜յ, օ՜յ:
Լուսնըկի լուսը, արտերի բուսը, օ՜յ, օ՜յ,
Յարըս ջահել է, քընի գը դուսը, օ՜յ, օ՜յ:

6․ Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Չարի վերջը>> (հատված)․

Վա՜յ, չըկտրես,
Աստված սիրես,
      Էս մինն ահա
      Տար քեզ ծառա,
      Միայն թե էդպես
      Մի ջընջիլ մեզ

Բընով–տեղով,
      Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
      — Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
      Ո՞ր սև սարում,
      Ո՞ր անտառում,
      Ո՞ր թըփի տակ
      Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
      Իմ խեղճ կուկու…

7․ <<Հայ>> բենդ․ Կոմիտաս <<Էսօր ուրբաթ է>>

8․ Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Չարի վերջը>> (հատված)․

Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
      — Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկուներո՞վ…
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,

Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…

9․ Կոմիտասյան միասնական պարերգ․ <<Լեզուս չի խոսում>>․
Լեզուս չի խոսում, լալ եմ, հո՜, յարո,
Ես քու ձեռից հիլալ եմ, հո՜, յարո,
Ալագյազ բարձր սարի, հո՜, յարո,
Պաղ աղբյուրից զուլալ եմ, հո՜, յարո:

Քան լուսինն ամպի տակով, հո՜, յարո,
Դու ջուր կերթաս ձորակով, հո՜, յարո,
Հոգիս քեզ մատաղ լինի, հո՜, յարո,
Սիրտս կերես կըրակով, հո՜, յարո:

10․ Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Չարի վերջը>> (հատված)․
Վա՜յ, չըկտրես,
      Աստված սիրես,
      Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
      Վերջինը գեթ
      Մընա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
      Ընչի՞ համար
      Եկա ես սար,
      Բուն շինեցի,
      Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
      Տարավ, կերավ,
      Երկու, երկու,
      Կուկու… կուկու…
      Լաց էր լինում մարիկ Կըկուն:

11․ <<Հայ>> բենդ ․ Կոմիտաս․ Սար-Սար

12․ Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Չարի վերջը>> (հատված)․
Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը:
      — Էդպես տխուր ու զարհուրիկ
      Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ:
      — Ինչպես չըլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
      Գըլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներըս տարավ, կերավ:
      — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
      Ինչպես իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սըրած կացնի,
      Սրան-նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տըվել սըրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քըշի գնա:

13․ Կոմիտասյան միասնական պարերգ․ <<Ծառի տակին>>

14․ Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան <<Չարի վերջը>> (հատված)․

Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է…
      Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
      — Ագռավն ասավ:
      — Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր

ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:

15․ <<Հայ>> բենդ․ Կոմիտաս <<Երկնքի աստղերը>>
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
      Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:

16․ Միասնական կատարում․ Կոմիտաս <<Զար զընգը>>

Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
      — Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
      Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
      Զգույշ Աղվես,
      Փորձանքի մեջ
      Ընկնեմ էսպե՜ս…
      Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
      — Ինչքան էլ որ լինիս զգույշ,
      Չարի համար թե վաղ, թե ուշ,
      Էդ է պահված, Աղվես աղա,
      Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

17․ Միասնական պար <<Գյովնդ>>

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: