Առավոտյան ընդհանուր պարապմունք կրթահամալիրի Մայր դպրոցում, 2021թ.


Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

Բովանդակությունը` փետրվարի ուսումնական օրացույցով

Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ դասավանդողներսովորողներ, հյուր-բարեկամներ
Ժամը՝ 09.00-09.15

Փետրվարի 15
Ծրագրում.

Պարուսուցում՝ Նարե․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան

Միասնական ընթերցանություն. Ինչքան որ հուր կա…Եղիշե Չարենց

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Միասնական կատարում «Երգ ճանապարհի». (Տեսանյութն այստեղ)

Հեյ, ճամփեք ոլոր-մոլոր և արևն անմար
Ես կտամ կյանք իմ բոլոր ձեր սիրո համար:
Հեյ, դաշտեր դաշտեր բարի, ձեզ էլ բյուր բարև,
Ինձ օգնեք յարիս գնտեմ, իմ պայծառ արև:
Սիրտն իմ քո ճամփին, երգն ուրախ թող միշտ հնչի
Թող թռչուն դառնա և թռչի, թռչի,
Գարուն, գարուն եկավ ծաղիկն է քնքուշ,
Նրա հետ եկավ իմ սերն անուշ:
Ես ճամփա ելա ծեգին վառ սիրով անշեջ,
Չանսալով հողմին, մեգին, պիտ քայլեմ անվերջ։
Հեյ, ճամփեք, ճամփեք բարի ձեզ էլ բյուր բարև,
Ինձ օգնեք գտնեմ յարիս, իմ լույս, իմ արև:
Սիրտն իմ քո ճամփին, երգն ուրախ թող միշտ հնչի
Թող թռչուն դառնա և թռչի, թռչի,
Գարուն, գարուն եկավ ծաղիկն է քնքուշ,
Նրա հետ եկավ իմ սերն անուշ:

Կուզեմ հիմի փչե զուռնեն․․․

Եղիշե Չարենց
Կուզեմ հիմի փչե զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Միասնական պարերգ . Հաց կթխեմ .

Հաց կթխեմ գարի ա, երի, երի էրվա, օյ, օյ,
Էս ինչ ուրախ տարի ա, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Կրակը թռավ քարից, երի, երի էրվա, օյ,օյ,
Ես կմեռնեմ քո դարդից, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Հաց եմ թխել մշակին, երի, երի էրվա, օյ,օյ,
Ետ եմ նստել դոշակին, շեկո ջան, էրվա, օյ, օյ:

Միասնական պար՝ «Սեբաստիո»


Փետրվարի 16

Պարուսուցում․ Ծափիկ․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Միասնական ընթերցանություն. Հովհ, Թումանյան. Ամառվա գիշերը գյուղում

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական

Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,

Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Միասնական պարերգ. Հանինա, նինա, նինա

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:

1. Տու բզդիգ իս պարով մենձնաս,
Հանինա, նինա, նինա ,
Հանինա ես ու դու,
Կոլոլիգ նոր հարս դառնաս,
Հանինա, նինա, նինա,
Ջանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա…

2. Քու խալեր քընց պարզ լուսնագ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Քու աչքեր քընց արեգակ,
Հանինա, նինա նինա,
Ջանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա…

3. Սաղ գեղով հաստատ գինան,
Հանինա, նինա նինա,
Հանինա ես ու դու,
Իմ դարդին դարման չէղան,
Հանինա, նինա, նինա,
Ջանինա գժվա ես:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա…

Պարուսուցում` Էրզրումի շորոր

Փետրվարի 17
Միասնական կատարում. Առնո Բաբաջանյան. Ազգ իմ փառապանծ

Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես՝ քո կյանքով անմահ.
Քո ճամփան հնում արնոտ, քարոտ էր. դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի,
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը, հանուն հայության.
Թող անմար պահի նա իր հավատը հուր եւ հավիտյան:
Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի.
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ.
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Միասնական ընթերցանություն․Հով. Թումանյան․ Հին օրհնություն․

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Միասնական պարերգի ուսուցում. Լուսնակը նորել է.

Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան․ Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։


Պարուսուցում․ Տասներկու ոտք․ ղեկավարներ՝ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Փետրվարի 18

Միասնական երգ. Էրեբունի-Երևան.

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Միասնական ընթերցանություն. Ե. Չարենց. Հնչում են օրերը.

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ…

Միասնական պարերգ. Հայ Նուբար

Միասնական պար. Տասներկու ոտք

Փետրվարի 19

Պարատուն-պարուսուցում

Պարուսույցներ` Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Պարերգ` Աննա Երիցյան, Լուիզա Քեշիշյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: