Թումանյանական հեքիաթաշփոթ ուրբաթ-համերգ, փետրվարի 19, 2021թ․

Լուսանկարը՝ Գոհար Սմբատյանի

Իրականացումը՝ կրթահամալիրի փետրվարյան օրացույցով
Պատասխանատու՝ Հարավային դպրոց
Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, Սեբաստիո համույթ, հյուրեր 
Բովանդակությունը՝ դպրոցական երգչախմբեր, կոմիտասյան կատարումներր, երգընթերցումներ
Երաժիշտ՝ Մարիամ Մնացականյան
Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան

Ծրագրում․

«Կացին ախպեր»․ թատերական ներկայացում․ Հարավային դպրոցի թատրոնի ընտրությամ գործունեության խումբ. համակարգող՝ Էլիզաբեթ Ադիկյան և ընկերներ

«Հայերենը՝ երգով», «Դպրոց երգչախումբ» համագործակցային նախագծերի ներկայացում՝ Անուշ Ներսիսյան, Մարիամ Մնացականյան և ընկերներ

Կոմիտասյան երգերի շար՝

«Հաբրբան», «Նանարի նայ»


Երգ՝ Լորիկ

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Լինում է մի սար, Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ, Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ, Ու վըրեն Կըկուն։

— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,      
Թըռչե՜ք, գընաք,      Ուրախանաք…

   Երգելով
 — Էս սարը իմն է,      
 Էս ծառը իմն է,      
Ծառում փըչակ կա,       
Փըչակում՝ մի բուն,       
Էս ո՞վ է եկել       
Տիրացել թաքուն։

Ախ դու Կըկու,
հիմա՛ր Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։

— Երեք հատ ձագ, աղա Աղվես։

Երգելով
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,       
Գընամ բերեմ,       
Ծառը կըտրեմ…

      — Վա՜յ, չըկտրես, Աստված սիրես,      
 Էս մինն ահա       
Տար քեզ ծառա,       
Միայն թե էդպես       
Մի ջընջիլ մեզ
Բընով–տեղով,      
Ամբողջ ցեղով։

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,       
Իմ լավ կուկու…

Աղվես էկավ լանջիկ-մանջիկ,
Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:
Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,
Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,
Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,
Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,
Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ
:

Երգելով
 — Էս սարը իմն է,      
 Էս ծառը իմն է,      
Ծառում փըչակ կա,       
Փըչակում՝ մի բուն,       
Էս ո՞վ է եկել       
Տիրացել թաքուն։

Ախ դու Կըկու,
հիմա՛ր Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։

— Երկու հատ ձագ, աղա Աղվես:

Երգելով
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,
Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկուներո՞վ…
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
Գընամ բերեմ, Ծառը կըտրեմ…

    — Վա՜յ, չըկտրես,       
Աստված սիրես,       
Էս էլ առ տար,
Ու թող դադար՝       
Վերջինը գեթ       
Մընա ինձ հետ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,       
Իմ լավ կուկու…

Աղվես էկավ լանջիկ-մանջիկ,
Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:
Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,
Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,
Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,
Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,
Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ
:
Վո՜ւյ, վո՜ւյ,վո՜ւյ․․․․

Կոմիտաս՝ «Շողեր ջան»
Ամպել ա, ձուն չի՛ գալի,Շողե՜ր ջան,
Սարիցը տուն չի՛ գալի,Շողե՜ր ջան,
Դու շորորա՛, դուն օրորա՛Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,Շողե՜ր ջան: 

Սիրտս կըրակով լըցված,Շողե՜ր ջան,
Աչքիս քուն չի գալի,Շողե՜ր ջան,
Դու շորորա՛, դուն օրորա՛Շողե՜ր ջան,
Ամպի տակին ձուն կերևա,Շողե՜ր ջան:
 «Խնկի ծառ»
Մեր դըռանը խընկի ծառ, գյուլու՜մ ջան,
Ձեր դըռանը խընկի ծառ, գյուլու՜մ ջան,
Խընկենին ա բերել բար, գյուլու՜մ ջան,
Իմ խորոտիկ պըզտիկ յար, գյուլու՜մ ջան:

Մեր դըռանը խընկի ծառ,
Նախշուն բըլբուլ վըրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար:

Մեր դըռանը խնկի ծառ,
Մարջան բըլբուլ վըրեն թառ,
Գընար ու գար, շըվին տար,
Անուշ յարի թևին տար:

Մեր դըռանը խընկի ծառ,
Ոսկի բըլբուլ վըրեն թառ,
Կարմիր խընձոր անել տար,
Ալվան ծաղիկ անել տար:

Միասնական ընթերցումով

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։
Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․

— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ որդի ջան…

Երգելով՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․

— Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսի գլուխն ի՞նչ եկավ։

— Ի՞նչ Կիկոս։

Երգելով՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․

— Արի՛, արի՛, անբախտ տատի, տես քո Կիկոսի գլուխն ի՞նչ եկավ։

— Ի՞նչ Կիկոս։

Երգելով՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․

— Արի՛, արի՛, անբախտ պապի, տես քո Կիկոսի գլուխն ի՞նչ եկավ։

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

Երգելով՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․
Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․

-Ա՜յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ անում: Էս էլ մեր Կիկոսը: Եկեք մեր Կիկոսին ամուսնացնենք, մի լավ քեֆ անենք:

Հարսանեկան երգերի շար՝
Այլի, Հո՜
Ծառ ծաղկեցավ
Պսակ, պսակ

Ազգային պարեր՝ Թամզարա, Բուլուլ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: