Առավոտյան ընդհանուր պարապմունք կրթահամալիրի Մայր դպրոցում, 2021թ.

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Բովանդակությունը` փետրվարի ուսումնական օրացույցով

Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ դասավանդողներսովորողներ, հյուր-բարեկամներ
Ժամը՝ 09.00-09.15

Փետրվարի 22
Ծրագրում.

Պարուսուցում՝ Նարե․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան

Միասնական ընթերցանություն. Ինչքան որ լավ է…Եղիշե Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Միասնական կատարում «Երևանի գիշերները կապուտակ». (Խոսք՝ Աշոտ Գրաշու, երաժշտությունը՝ Ալեքսանդր Դոլուխանյան)

Երևանի գիշերները կապուտակ
Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում:

Երևանի գիշերները հովասուն
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում:

Երևանի գիշերները լուսավառ
Ինձ դարձրել են սև աչքերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում`
Ինձ տենում եմ սև աչքերիդ հայելում:

Միասնական ընթերցանություն. Վահան Տերյան.

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

Միասնական պարերգ . Ծամիս թորգի

Ծամ իս թորգի էրան էրան,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Բոլոր էրես, պզտիկ բերան,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:
Դու էլեր իս հալա հուլա,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Քու տոտիկներ ամպի քուլա,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:
Քու ծամ քաշուկ Վանա ծովեն,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Կըշընկշընկաս արտի զովեն,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:
Դու հոտոտ իս քանց մանուշակ,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Իգամ ձեր տուն, դառնամ մշակ,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:
Աշուն էկավ, հելա գացի,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Խորոտ տուն չէր, նըստա լացի,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:
Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Միասնական պար՝ «Ծափիկ»


Փետրվարի 23

Պարուսուցում․ Ծափիկ․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Միասնական ընթերցանություն. Հովհ, Թումանյան.

ՃԱԽԱՐԱԿ

Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։

Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լուս է եկել։
Լուսնի լուսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով

Որբեր պահեմ մանածով։

Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։

Միասնական պարերգ. Հանինա, նինա, նինա

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:

1. Տու բզդիգ իս պարով մենձնաս,
Հանինա, նինա, նինա ,
Հանինա ես ու դու,
Կոլոլիգ նոր հարս դառնաս,
Հանինա, նինա, նինա,
Ջանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա…

2. Քու խալեր քընց պարզ լուսնագ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Քու աչքեր քընց արեգակ,
Հանինա, նինա նինա,
Ջանինա ես ու դու:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա…

3. Սաղ գեղով հաստատ գինան,
Հանինա, նինա նինա,
Հանինա ես ու դու,
Իմ դարդին դարման չէղան,
Հանինա, նինա, նինա,
Ջանինա գժվա ես:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա…

Պարուսուցում` Էրզրումի շորոր

Փետրվարի 24
Միասնական կատարում. Առնո Բաբաջանյան. Երևանի սիրուն աղջիկ

Խոսք` Վահան Հարությունյանի
Երաժշտություն` Առնո Բաբաջանյանի

Երևանի սիրուն աղջիկ,
Ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ, որ ծնվել ես
Միայն ինձ համար:

Ինձ պես յար ունես,
Ոսկե զարդ ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ինչ դարդ ունես:

Աշուղ դարձաց քեզ եմ կանչում,
Ուր ես իմ անգին,
Քեզ իմ սիրո ծաղկաց այգում
Սրտիս տեր անեմ:

Գինին ձեռքիս, անուշ խաղով,
Քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով,
Ինչ ես ինձ տանջում:

Միասնական ընթերցանություն․Հով. Թումանյան․ Հին օրհնություն․

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Միասնական պարերգի ուսուցում. Լուսնակը նորել է.

Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան․ Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։


Պարուսուցում․ Տասներկու ոտք․ ղեկավարներ՝ Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Փետրվարի 25

Միասնական երգ. Էրեբունի-Երևան.

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Միասնական ընթերցանություն. Ե. Չարենց. Հնչում են օրերը.

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ…

Միասնական պարերգ. Հայ Նուբար

Միասնական պար. Տասներկու ոտք

Փետրվարի 26

Պարատուն-պարուսուցում

Պարուսույցներ` Լաերտ Գրիգորյան, Հայարփի Անանյան

Պարերգ` Աննա Երիցյան, Լուիզա Քեշիշյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: