Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա․․․ Ուրբաթ-համերգ «Ակներ» համույթով, մարտի 5, 2021թ․

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի
Բովանդակությունը` մարտի ուսումնական օրացույցով
Իրակացամունը՝ հերոսամարտերով ուսուցմամբ
Խորագիրը՝ Չարենցի
«Ակներ» համույթի կազմ՝

  • Աննա Երիցյան-Ղեկավար
  • Հարություն Նավասարդյան- Սրինգ, շվի, զուռնա
  • Տիգրան Տիգրանյան- Դուդուկ, զուռնա
  • Արեգ Մնացականյան- Շվի, սրինգ
  • Մովսես Հովհաննիսյան- Դհոլ
  • Մանվել Մկրտչյան- Դհոլ
  • Գոհար Ալավերդյան- 11-րդ դաս. սովորող
  • Հարություն Մարտիրոսյան – 10-րդ դաս. սովորող
  • Մերի Խաչիկյան- 10-րդ դաս. սովորող
  • Սոնա Փափազյան-12-րդ դաս. սովորող
  • Միլենա Մարկոսյան – 12-րդ դաս. սովորող
  • Արեն Պողոսյան- 12-րդ դաս. սովորող
  • Սարգիս Մարարյան- 12-րդ դաս. սովորող
  • Անի Գալստյան-12-րդ դաս. սովորող
  • Անգելինա Գրիգորյան- 5-րդ դաս. սովորող
  • Անգելինա Հովհաննիսյան – 6-րդ դաս. սովորող
  • Լիլիթ Անանյան- 5-րդ դաս․
  • Մարատ Մկրտչյան-12-րդ դաս. սովորող
  • Բաքր Թամոյան և ընկերներ- Եզդիական պարերգի ուսուցման համակարգողներ
  • Ուսուցչական վոկալ համույթ- ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

Ծրագրում․

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց․ Հնչում են օրերը

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ…

Բարեկենդանի երգեր

  • Գացեք տեսեք
  • Աս տարի

Սիրո երգեր

  • Հադիգոյ- Պարերգ
  • Վա՜յ, սարին- Պարերգ
  • Միասնական պար՝ Չաչանե

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց․ Աշուղ Սայաթ-Նովի նման

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

Հացի երգեր

  • Գունդ անեմ
  • Ցորեն եմ ցանե․ ուսուցչական վոկալ համույթի և Ակներ

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց․ Արևն իջավ

Արևն իջավ: — Մոտ է ծիրին: —
Փա՛ռք հրաշեկ երկնավորին:

Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ է նա մեզ` վառված վերուստ:

Արևը — մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արևը — կյանք, արևը — մահ:

Նա է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն: —
Բայց զո՜հ է նա` վառված վերուստ —
Ու չի տանի դեպի կորուստ…

Բարեկենդանի երգեր

  • Գացեք տեսեք
  • Աս տարի

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց․ Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Գովերգեր

  • Հայրո
  • Վա՜յ, Նարե յար
  • Արի սիրուն
  • Միսնական պար՝ Մայրոքե

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց․ Երբ էս հին աշխարհը մտա…

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

Սիրո երգեր

  • Հադիգոյ- Պարերգ
  • Վա՜յ, սարին- Պարերգ
  • Միասնական պար՝ Չաչանե

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց․ Ես իմ անուշ Հայաստանի

Հայրենյան երգերի շարք

  • Արի զորավար
  • Ցրոնքի կռիվը
  • Միասնական պար․ Մշո խռ

Եզդիական պարուսուցում-ներկայացում

  • Ավանդական գյովնդ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: