Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛… Ուրբաթ-համերգ, մարտի 12, 2021թ․

Լուսանկարը՝ Ջուլի Սիմոնյանի

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Պատասխանատուներ՝ դպրոցներ, Ֆոլկ բենդ, «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ, «Բարբառներ» ակումբ
Բովանդակությունը` մարտի ուսումնական օրացույցով
Իրակացամունը՝ «Ծառզարդար կրթական պարտեզում», «Ծաղկազարդ», «Բարբառներ» ակումբային նախագծերով
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ
Մասնակիցների արդուզարդը՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի
Խորագիրը՝ Եղիշե Չարենցի

Ծրագրում․

Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ
Ե․ Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»․ երժշտ․՝ Տիգրան Մանսուրյանի

Աշխատանքային երգերի հիմնը․ Նախավարի երգ․ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ (Նախավարի երգը երգում են վարատեղ գնալու ճանապարհին: Շինականը, նախքան դաշտ գնալը, դեռ լույսը չբացված, վաղ վեր էր կենում, հավաքում գութանի սարքը, վեր էր հանում լծկան անասուններին, զարթնեցնում հոտաղներին և իր նախավարի երգն էր ասում: Երգի գրառումը` Ալինա Փահլևանյանի` Հայրիկ Մուրադյանի երգացանկից:)

Բարի լուսուն աստղ էրեվաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Լծենք սարված, էրթանք գութան:

Գութնի թախում նմուշ-նմուշ,
Չկեր վաստակ քանց էն անուշ,
Աշխարհի շեն վեր գութնին էր,
Գութան չէլներ՝ աշխարհն ի՞նչ էր:

Խոփ քարշ կերթա գետնի տակեն,
Ակոս կանի էրկեն-էրկեն,
Քանդի կորթեր, շուռ տա բարդ-բարդ,
Շնողք կելնի բերքն առատ:

Կարդում ենք Չարենց․ Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ։

Ընթերցում Խոյի բարբառով․ Լուսինե Նազարյան
Դոփե՛ս են, դոփե՛ս են, դոփե՛ս են ծիերը,
Մթի մեջ դոփես են, զարկես են նալերը,
Նալերը զարկես են, զարկես են խողին․-
Անծա՜յր ի քշերը, անհայտ ի ուղին:
Եթա՜ս են, եթա՜ս են, եթա՜ս են ծիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփես են նալերը,
Նալերը դոփես են անգի՛ս մեջ մկա․-
Անհա՜յտ ի աշխարհքը՝ անցում ի ու մահ։

Կրթահամալիրի ֆոլկ-ռոք բենդի չարենցյան ողջույնը․ ղեկավար՝ Նելի Փիլոյան
Երեսդ կլոր
Լորիկ
Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով,
Արտի միջից թռավ լոր,
Թռավ ընկավ սար ու ձոր:

Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ, լորիկ  այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր, որ գնաց՝ շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:


«Բարբառներ» ակումբ․ Սյուզաննա Սարգսյան․ Վարդենիսի բարբառ


Կարդում ենք Չարենց
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերըս այս վառ ու հնչեղ…

«Բարբառներ» ակումբ․ Վարդան Կարապետյան․ Կոռնիձորի բարբառ

«Ակներ» ազգային երգ ու պարի համույթ․ ազգային պարերգեր
Հադիգոյ
Վա՜յ, սարին

Կարդում ենք Չարենց․
Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում` կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն, —
Կյանքը — կորած աստղերի՛ պես հազարանուն…

«Բարբառներ» ակումբ․ Աննա Երիցյան ․ Տավուշի բարբառ

Կարդում ենք Չարենց․
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Բարբառներ» ակումբ. Լուսինե Նազարյան՝ Խոյի բարբառ

Սեբաստացիներ վոկալ համույթ․ նոր երգերի պրեմիերա
Հոպ շուրմա
Դան-դան

«Ակներ» ազգային երգ ու պարի համույթ․ միասնական պար՝ Չաչանե

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: