ԻՍԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ, ՄԱՐՏԻ 19, 2021թ.

Մարտի 19. իսկական հարսանիք Հայաստանի Արագածոտնի Սուրբ Մարիանե եկեղեցում
Համակարգումը՝ «Բլեյան կրթական ցանց» մեգանախագծով
Հարսանեկան ծեսի նկարագրությունը՝ Արթուր Շահնազարյանի

Փեսա՝ Ռուբեն Ղազարյան
Հարս՝ Մարիամ Միրզոյան

Ժամը՝ 14․45․00 Հարսանքավորների տոնական երթ Երևանից

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
15.30 Պսակադրություն Մարիանե եկեղեցում . հոգևոր հովիվը՝ Տեր Մկրտիչ քահանա Երանյանի ձեռամբ
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հարսանեկան երգողջույնը.
Ս. Մովսես Խորենացի, մշակումը՝ Երվանդ Երկանյանի «Ծագումն հրաշալի»
Կոմիտաս․ հարսանեկան շար Ա․ Երկնից-գետնից, Թագվոր բարով, Առնեմ էրթամ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. եկեղեցու բակում հարսանեկան ծիսական ցնծություն
Զարգացումը՝ կրթահամալիրի վոկալ լաբորատորիայով․ ղեկ․՝ Մարինե Մկրտչյան

«Ծառս ի ծաղկեցավ»

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Օրհնության, շնորհավորանքի երգեր.
«Եկեք տեսեք, ծառն է ծաղկեր»
Կարդում ենք
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Ծաղիկն ու արևն են վըրան,
Արևն ու ծաղիկն են վըրան:

Երգում ենք
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Արևդ անոր նըման ծաղկի,
Ծաղիկդ անոր նըման ծաղկի:

Կարդում ենք
Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Թող գան, տեսնան, թագավորը:

Երգում ենք
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

Կարդում ենք
Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Հետն ըլ բերեք զույգ մը սոխակ,
Որ գան, գովեն, թագավորը:

Երգում ենք
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Գովե էս մեր թագավորը,
Օրհնե էս մեր թագավորը:


«Կանաչեցավ ծառն ի խնկի»
Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

Կանաչեցավ ծառն ի նըշին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

Կանաչեցավ ծառն ի կոքյով,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

Կանաչեցավ ծառն ի կաղնին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

«Գովք թագուհու» խորագրով ծիսերգերի պոպուրի.
Մոկաց հարսներ
Հոպայ զարգե
Էջմիածին
Նինմ Նինմ
Ծամիս թորգի
Հադիգոյ
Լուսնակը նորել է
Լոթի Մարան
Կռունկ, հոպ տուր ու թռի
Մարիամին գովելու համար ենք եկել
Կարնո հարսանեկան պարերգ Թազմարա
Տարոնի հարսանեկան երգ Մերիկ, մերիկ

Խնամիների հետ կապված երգեր.
«Էկանք, էկանք, այլիհո»
«Խնամի, խոշ իս էկի»
«Զնկլիկ»
Կրթահամալիրից մասնակիցներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

<span>%d</span> bloggers like this: