Խաղերգով, խաղով՝ Անգեղի հարսանիք, մարտի 19, 2021թ․

Լուսանկարը՝ Սեդա Թևանյանի

Բովանդակությունը` Ուսումնական հարսանիք
Իրականացումը՝ մարտի ուսումնական օրացույցով, Ձոն առողջությանը ստուգատեսով
Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց
Մշակումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
Խորհրդատու՝ Քրիստինե Շահբազյան
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան
Նվագակցողներ՝ Մարինե Մկրտչյան, Լաերտ Գրիգորյան
Հյուսիսային դպրոցի Դասավանդողներ
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ընկերներ, բարեկամ…..

Սկիզբ՝ 14․00, Մարմարյա սրահ
Ծրագրում․

  • Խաղերգեր, խաղեր, ասիկներ- 2, 3-րդ դասարաններ
  • Տորք, Հայկանուշ՝ հարսանիք-4, 5-րդ դասարաններ

Կրթահամալիրի հիմն՝ Անդաստան-Դանիել Վարուժան

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

*********

– Ի՞նչ եք անում:
– Մուկն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք::
– Մկստան:

– Ի՞նչ եք անում:
– Ցուրտն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Իր երկիրը՝ հյուսիս:

– Ի՞նչ եք անում:
– Ծուլությունն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Օվկիանոսի հատակ:

– Ի՞նչ եք անում:
– Անկարգությունն ենք բռնում:
– Որ ի՞նչ անեք:
– Որ ուղարկենք:
– Ու՞ր ուղարկեք:
– Ձիուկների  մոտ:

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,

Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ
Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

  • Ճվիկներ

Ճի՜վ – ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,
Թռավ, գնաց Հնդստան,
Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,
Էկավ մտավ մամու ծոցիկ:

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկա ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,

____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:
Թռան գացին բերդի տանիս գանգտելու համար
Ղասաբներ ժողվան, էկան դեղմաշկի համար
Երեցներ ժողվան, էկան օրհնելու համար
____Այ ճնճղուկիկ,
____Կարմիր տոտիկ,
____Սպիտակ փորիկ,
____Ուտեն կուտիկ,
____Խմեն ջրիկ,
____Առվի եզրիկ,
____Պստիկ-մստիկ,

Փախչեն երթան ման գալու համար:

  • Խաղիկ

– Ջու, ջու, ջու, ջու,
հավերիս կուտ տամ,
հավերս ինձ ձու տան:
Ձուն տանեմ հովվին տամ,
հովիվը ինձ գառ տա:
Գառը տանեմ Աստծուն տամ,
Աստված ինձ ախպեր տա:

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ձի հավ մը կեր, կոլոտ էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Շիլա շապիկ հագին էր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Փողցեփողոց ման կու գեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:
Պուտուկ փլավ էփեցի,
Կոլոտ հավուն կերցուցի:
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,
Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

  • Խաղ

Իլիլիի, դիլիլիլի
Իլիլիլի, դիլիլիդ
Մկկոց….

Հինգ էծ ունեմ ուլերով, իլիլի, դիլիլի,
Կաթ կկթեմ դույլերով, իլիլի, դիլիլի։

Սեր կչափեմ կալ չափով, իլիլի, դիլիլի,
Յուղ կհանեմ լվի տըկով, իլիլի, դիլիլի։

Հինգ էծ (տարբերակ երկրորդ)

Հինգ էծ ունեմ ուլերով, իլիլի, դիլիլի,
Կաթ կկթեմ պղինձներով իլիլի, դիլիլի։

Սեր կչափեմ կալի չափով, իլիլի, դիլիլի,
Յուղ կհանեմ լվի տըկով, իլիլի, դիլիլի։

  • Խաղ

_Խնոցի,
– Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկըդ բարակ, խնոցի՛,
Մեջըդ կարագ, խնոցի՛։

Փլավ կեփեմ եղ չկա
Փեսեն էկավ տեղ չկա

Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Բերքդ բարի, խնոցի՛:

  • Հաշվերգ՝ «Կոպալ, կոպալ»

Կոպալ, կոպալ, լիդրի կոպալ,
Ախպերն եկավ տախտակն ուսին,
Քսան սալակ, կելին թալակ,
Նա կուրդ քցի, նա վըր հնձի:

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վրեն կպճպճա:
Ուտա իդա, խմա իդա,
Հելնա ինա
Վի՞ր  տուն իջնա:
-Նուբարի տո՜ւն…
Էս Նուբար, էս կատու,
Էս մուկիկ, էս լորիկ,
Թռավ, գնաց,
Թը՜ռռ, թը՜ռռ, թը՜ռռ:

  • Խաղիկ

Կլոր պար, մեջը` ծառ,
Նստիմ հովը` կթեմ կովը,
Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Զըմփիկ, զմփիկ զարին ա
Իգդա շուշան դարին ա:

Զըմփիկ, զմփիկ զարին ա
Իգդա շուշան դարին ա:

Մամեն  գընաց բանջարի
Նանեն գնաց բանջարի

Բանջար  չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակը ծիտ եղավ

Ծիտը թռավ գերանին
Կանաչ խոտը բերանին;

Զըմփիկ, զմփիկ զարին ա
Իգդա շուշան դարին ա:

Զըմփիկ, զմփիկ զարին ա
Իգդա շուշան դարին ա:

  • Խաղիկ

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն  կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:

Աղվես էկավ լանջիկ-մանջիկ,
Ոտներ վազան, կարճիկ-կարճիկ:
Վա՜յ, իմ չալիկ, չալմալալիկ,
Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,
Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,
Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,
Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:
Փափլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,
Ձի կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

  • Խաղ

Մամի , մամի խաղողը հասելա
Մամի մամի , խաղողը հասելա
Հասելա , հասմսելա
Շանը կտամ, գելին կտամ
Քեզ մի քոռ գիլա էլ չեմ տա;
Բա ոնց գանք որ տաս
Սոխ ու սխտոր ծեծելով:

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Գլխով  ծեծենք:
Գլխով, գլխով, գլխով ծեծենք: 2-անգամ
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Քթով  ծեծենք:
Քթով, Քթով,Քթով  ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք
Ուսով ծեծենք:
Ուսով, ուսով, ուսով ծեծենք: 2-անգամ

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Ձեռքով   ծեծենք:
Ձեռքով, ձեռքով, ձեռքով   ծեծենք: 2-անգամ
Եկեք ծեծենք սոխ ու սխտոր,
Ինչով ծեծենք,
Ոտքով  ծեծենք,
Ոտքով, ոտքով,  ոտքով ծեծենք: 2-անգամ

  • Խաղ

Մամի , մամի խաղողը հասելա
Մամի մամի , խաղողը հասելա
Հասելա , հասմսելա
Շանը կտամ, գելին կտամ
Քեզ մի քոռ գիլա էլ չեմ տա;
Բա, ոնց գանք որ տաս
Իշու դնչիկ երգելով:

Իշու դնչիկ, երկու փնջիկ,
Հոշ, տրանինա, նա-նա,
Մին Վարդենիկ, մին Սմբուլիկ,
Չոշ տրանինա, նա-նա:
Զ՚ էշ քաշեցին ի հրապարակ,
Հոշ, տրանինա, նա-նա,
Ժողովեցան շուրջ բոլորակ,
Չոշ, տրանինա, նա-նա:
Ժողովեցան շուրջ բոլորահ,
Հոշ, տրանինա, նա-նա,
Ետու նման ճոխ կարկանդակ,
Չոշ, տրանինա, նա-նա:
Ժողովեցան շուրջ բոլորակ,
Հոշ, տրանինա, նա-նա,
Մեծարեցին արքայանաաաալ,
Չոշ, տրանինա, նա-նա:

Ասիկ

Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա:

…….

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,
Կարմիր նռնի իմ տղեն:

Այլիհո

Էկանք, էկանք, այլիհո՜,
Ինչու՞ եկաք, այլիհո՜,
Աղջկատեսի, այլիհո՜,
Աղջիկ չունենք, այլիհո՜,
Տեսել ենք, տեսել, այլիհո՜,
Որտե՞ղ եք տեսել, այլիհո՜,
Ձեր այգու մեջ, այլիհո՜,
Ի՞նչ էր անում, այլիհո՜,
Թել էր մանում, այլիհո՜,
Ի՞նչ կար գլխին, այլիհո՜,
Կապույտ լաչակ, այլիհո՜,
Ի՞նչ կար մեջքին, այլիհո՜,
Արծաթ գոտի, այլիհո՜,
Ի՞նչ կար ոտին, այլիհո՜,
Կարմիր մաշիկ, այլիհո՜,
Բա ո՞նց եկաք, այլիհո՜,
Պռատ գառով, այլիհո՜,
Պոչատ հավով, այլիհո՜,
Տատիս տատի ծակված թավով, այլիհո՜:

Ասիկ

Պար էնենք, պար-պար էնենք
Աղջիկներուն խաբար էնենք,
Ղոչ գառը, մատաղ էնենք
Միսն ուտենք, ջուրը խմենք
Օսկորներ ՝ տնակ դնենք;
Տորք, Հայկանուշ պսակենք:

Տորք, Հայկանուշ՝ հարսանիք

Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի-մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արևի լույսով,
Սև-սև ունքերը՝ մութ ամպի նման՝
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան.
Քիթը կորընթարթ, իբրև մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունգները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպես աժդահա:

Երգ․ Մանդրիկ թփիկ

Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Էլնինք սարերը արոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Օսկին ճակտիս շարել եմ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Վարդ-մանուշակ ճարել եմ,
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

Մանդրիկ թփիկ ըռեհան,
Էլնինք սարերը սեյրան.
Հոպ-հոպ, նախըրչու տղա,
Քաշվի, նախըրչու տղա:

***

Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, հղկում էր քարե տախտակներ:
Եղունգով փորում պես-պես նկարներ:
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական…..

Երգ․ Մուշանի

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
1. Վերին թավլեն սալուկ էր,
Հանըրա, նինա, հանինա.
Խըմըր թային նալուկ էր,
Ջանըրա, նինա, հանինա:
2. Խըմըր թային հեծել եմ,
Հանըրա, նինա, հանինա.
Արազա մոտեցել եմ,
Ջանըրա, նինա, հանինա:

***
Մեկ անգամ գյուղում Տորքին զայրացրին,
«Անգե՜ղ, գե՜շ Անգեղ», հետքից գոչեցին.
Էլ չհամբերեց. Պոկեց մի մեծ ծառ,
Ավլեց նրանով ամբողջ գյուղն իսպառ.,

Ազգային խաղ՝ Աքլորակռիվ

Այսպես, երբ նրա բնությունն իմացան,
Էլ այնուհետև սրտին չդիպան,
Այլ մեծ հարգանքով պատվասիրեցին,
Պարերգ շինելով, գովաբանեցին.
Տղեք, աղջկեք՝ ձեռք ձեռքի տված
Ե՛վ պարում էին, և՛ գովում Տորքին:

Երգ՝ Խորոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Ինչ խորոտ, ինչ սիրուն
Հազար երնեկ քու տիրուն:
Ինչ խորոտ, ինչ սիրուն
Հազար երնեկ քու տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ յար դուռ կգներ
Գոտիկը նուռ կդներ
Իմ յար դուռ կգներ
Գոտիկը նուռ կդներ
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

***

Անգութ չէր Տորքը և ոչ էլ անգետ,
Լավ որմնադիր էր և ճարտարապետ.
Ահագին վեմեր նա բերավ տաշեց,
Իր քանդած գյուղը նորմեկանց շինեց.
Եվ այնուհետև ուժն ահագին
Նա գործ էր դնում միշտ դեպի բարին:

Երգ՝ Օրհնյալ բարերար Աստված

Օրհնյալ բարերար Աստված
Կամքն օրհնյալ մեր արարողի
Զուգեցինք, հա թամամեցինք
Խաչն ի վրեն բազմեցուցինք:

***

Տորքի Անգեղի խոսքերը

-Մեկին տեսնում եմ այնտեղ երազում,
Որպես թէ մի խոր ձորում է կենում.
Ինձ նման անբախտ, ինձ նման մենակ,
Բայց ոչ ինձ նման տգեղ, այլանդակ.
Նա գեղեցիկ է և շատ գեղեցիկ,
Ինչպես նոր ծագած կարմիր արևիկ»:

– Նա ինձ երազում հաստատ խոսք տվավ,
Եվ խոստանալով մի պայման դրավ.
«Եթե գաս», ասաց, «կռվես ու հաղթես,
Դու ինձ կստանաս, կառնես կբերես»:

Երգ՝ Առնեմ էրթամ

Առնեմ երթամ իմ յարը,
Առնեմ երթամ էն սարը,
Առնեմ երթամ էն սարը,
Սեր անելով, իմ յարը:

2. Յար եմ գըտել նառի պես,
Ընկուզենի ծառի պես,
Ուր որ երթամ՝ կայնած է
Էն մեր սիրուն սարի պես:

3. Առնեմ երթամ իմ յարը,
Առնեմ երթամ էն սարը,
Առնեմ երթամ էն սարը,
Սեր անելով, իմ յարը:

***

ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ, – ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.

Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան,

Երգ․ Հայկանուշ

Ելա սարը, սար տեսա,
Նըխշուն գուլպով յար տեսա,
Մարեի թխած լավաշի մեջ,
Մեղր ու կարագն էր անուշ:
Մարեի թխած լավաշի մեջ,
Մեղր ու կարագն էր անուշ:

 Օ՝յ, օ՝յ  Հայկանուշ
Օ՝յ, օ՝յ Հայկանուշ:

Սարեն բըրթե ջուր կիգեր,
Աղբյուրի պաղ ջուրն անուշ,
Ես քեզի  սիրեցի կուժն ուսին,
Աղբյուրի մոտ Հայկանուշ:
Ես քեզի սիրեցի կուժն ուսին:
Աղբյուրի մոտ Հայկանուշ:

Օ՝յ, օ՝յ Հայկանուշ,
Օ՝յ օ՝յ Հայկանուշ:

***
Ասում են՝ շուտով նրա մոտ կգա
Հեռու աշխարհից մի մարդ աժդահա.
Այսպես է երգել մի պանդուխտ գուսան.
Մեր Հայկանուշն էլ մնում է նրան:

Երգ-

Օ՝յ, օ՝յ Հայկանուշ,
Օ՝յ օ՝յ Հայկանուշ:

***

Տորքն ինչպես սոխակ երգում է պես-պես.
Իսկ Հայկանուշը լուռ է վարդի պես.
«Այո», «ոչ», «գուցե», երկդիմի խոսքով
Պատասխանում է անորոշ մտքով:
Խոհեմությունը՝ հատուկ իր սեռին՝
Իբրև մի սուր զենք՝ պահում է ձեռին.

***

Երգ․ Մեր թագվորն էր խաչ

Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ,
Պըսակն էր կարմիր,
Արևն էր կանաչ։

Պըսակն էր կարմիր,
Արևն էր կանաչ։

Մեր թագվորն էր խաչ,
Խաչվառ խաչ ու մաչ

Ձիուկն էր հրեղեն
Թագվորն էր վրեն:

Ձիուկն էր հրեղեն
Թագվորն էր վրեն:

***

Չուներ ախոյան հավասար իրան.
Ուժ էր ցույց տալիս նա այնքան ահեղ,
Որ բոլոր հսկայք չունեին մեկտեղ.

Ծիսերգեր․ Օրհնե Հիսուս

Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս,
Թագվորահոր օրհնությունով,
Թագվորամոր օրհնությունով,
Հայրապետաց օրհնությունով,
Վարդապետաց օրհնությունով,
Քահանայաց օրհնությունով,
Օրհնե Հիսո՛ւս, օրհնե Քրիստո՛ս:

***

Հարսնիքն սկսվեց մի նոր խնդումով,
Նոր զվարճությամբ ու կերուխումով.
Արքայից եկած արծաթն ու ոսկին
Հորդ անձրևի պես տեղաց գլխներին…

Ծառս ի ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝
Կանաչ ու կարմիր:

……………………

ՀԱՅԿԱՆՈ՜ՒՇ և ՏՈ՜ՐՔ.
– ի՜նչ նմանություն,
Բայց սերը չունի ոչինչ խտրություն.
Գեղեցկությունը արևի նման
Լուսավորում է խավար առարկան…

Միասնական հարսանեկան պար՝ Շավալի, Խոշ Բիլազիկ

  • Նվագակցողներ՝ Մարինե Մկրտչյան, Լաերտ Գրիգորյան
  • Տեխնիակական մասի պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան

Ուրբաթ-համերգի ծրագրի հիմքում ընկած է

  • Ազգային խաղեր, ասիկներ, խաղերգեր, որոնք վերցրել ենք ազգագրական գրականության տարբեր աղբյուրներից՝ Վ. Բդոյան «Հայ ժողովրդական խաղեր», Ռ. Հարոյան «Զատիկ», Արթուր Շահնազարյանի կազմած «Կաքավիկ» երգարանից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակայնի մանկավարժության արդյունքում ստեղծված ուսումնական նյութերից:
  • Ղազարոս Աղային մշակմամբ «Տորք Անգեղ և Հայկանուշ գեղեցիկ» դյուցազներգությունը, հարսանեկան ծիսական, հերոսական երգեր, գեղջկական պարերգեր, ազգային պարեր: Օգտվել ենք Կոմիտասի հատորներից, armenianmusic.am կայքից, կրթահամալիրի հեղինակայնի մանկավարժության արդյունքում ստեղծված ուսումնական նյութերից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: