Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան․․․Դասավանդողների ուրբաթ-համերգ, մարտի 26, 2021թ․

Ծաղկազարդն ազդարարվում է միայն քահանայի գավազանի երեք զարկից և «Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան» շարականը երգելուց հետո․․․

Լուսանկարը՝ Մոնիկա Տոնոյանի

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 14․00
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Պատասխանատուներ՝ դպրոցներ, դասավանդողների էստրադային համույթներ
Բովանդակությունը` մարտի ուսումնական օրացույցով
Իրականացումը՝ «Ծառզարդար կրթական պարտեզում», «Ծաղկազարդ» նախագծերով
Մասնակիցներ՝ դասավանդողներ,  մուտքի ճամբար, հյուր-բարեկամներ ․․․․
Մասնակիցների արդուզարդը՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի
Ծիսական պարագաներ․ ուռենու ճյուղեր, կարկաչաներ, շրխկաններ, ժապավեն-գլխակապեր
Դաշնամուրային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Ծրագրում․
Ծաղկազարդի միասնական ծիսական երգ ․ Բարի լույսի զանգեր զարկին․ խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ
Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Հարս ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անուշ, անուշ,
Ծաղկանց բուրմունք անմահական,
Սըրսըրալեն անուշ, անուշ:

Դավիթ Աֆրիկյան-Սյուզի Մարգարյան․ Սարեր Կաղաչեմ․

Սարեր, կաղաչեմ, իջե՛ք, ցածրացե՛ք,
Գնում եմ յարիս, մի ճամփա բացե՛ք,
Աստված կսիրեք, ճամփես մի՛ք կապի՝
Շատ եմ պապակել, սիրտս կշտապի։


Շերամ, սեգ յարիդ սիրտըն է սառել,
Էլ ի՞նչ ես իզուր փարվանա դառել,
Չոքել կաղաչեմ սարին ու քարին,
Ուրիշն է տիրել քո սիրած յարին։

Հյուսիսի <<Գեղանիներ>> ուսուցչական երգչախումբ․ կոմիտասյան պարերգ-կատակերգեր՝․ Խորոտ էր, Թալիշու ճամփեն․ խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Թալիշու ճամփեն դուզ ա,
Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Անտոն կայներ, Աշխեն կուզա,
Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

2. Մարգարի դուռը դուզ ա,

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.
Աշխենը կայներ, Անտոն կուզա.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

3. Վարդերի սուր փըշերը

Յար, աման, աման, աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման, աման,
Է՜յ, ո՛ւյ աման.

Հերիք պատռեն իմ փեշերը.

Խորոտ է Աշխենը,
Կոլոտ է Աշխենը:

Խորոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր

Յայլի տղեն խորոտ էր,

Խորոտ էր, կոլոտ էր

Յայլի տղեն խորոտ էր,

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

1.Ինչ խորոտ, ինչ սիրուն

Հազար երնեկ քու տիրուն:

Ինչ խորոտ, ինչ սիրուն

Հազար երնեկ քու տիրուն:

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:

2.Իմ յար դուռ կգներ

Գոտիկը նուռ կդներ

Իմ յար դուռ կգներ

Գոտիկը նուռ կդներ

Յայլի տղեն խորոտ էր

Յայլի տղեն խորոտ էր:


Իջևանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների համույթ․ Ծառս ի ծաղկեցավ
Արևելյան ուսուցչական երգչախումբ․ Սիրո երգ․ խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում
Մեր համբույրն առաջին:

Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ
Իմ անուշ, իմ միակ:

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:

Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես անգին,
Սակայն ես չեմ մոռացել
Այն գարունն ու այգին:

Գնում ենք այնտեղ միասին,
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ,
Իմ անուշ, իմ միակ:
Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի


Ծաղկազարդի միասնական ծիսական երգ ․ Կարկաչա․ խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Կրկնակ.

Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:

Կարմիր հավկիթ դուրս բերեք,
Թուխ հավի հավկիթ բերեք,
Ով որ կտա՝ թող շեն մնա,
Ով որ չտա՝ չոր չորանա:

Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:

Ով որ չտա իմ հավկիթներ՝
Մուկն ու կատուն իրենց թթուն,
Ով որ ընձի հավկիթ կտա,
Աստված նրան հազար թող տա:

Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:

Նախադպրոցական հաստատությունների հնգօրյա վերապատրաստվողների վկայագրերի հանձնում․ Գյումրիի <<Աստեր>> զարգացման կենտրոն և Վանաձորի մանկավարժներ


Միջին դպրոցի ուսուցչական երգչախումբ․ Երանի թե․ խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Երանի թէ իմ սիրունը,
Հեռուներից տուն գար,
Երանի թէ իմ գարունը,
Կռունկի հետ բուն գար.

Ինչո՞ւ թռաւ նա հեռացաւ
Ինչո՞ւ սէրս մոռացաւ
Արցունքներս խոր ծով արիր
Սիրտս վառեցիր։

Երանի թէ իմ աչքի լոյս,
Քեզնից բարի լուր առնեմ,
Միթէ հանգաւ աստղը իմ կեանքիս
Միթէ սէրս պիտ մարեմ,

Ինչո՞ւ թողիր ինձ հեռացար,
Ինչո՞ւ սէրս մոռացար
Արցունքներս ծով արեցիր
Սէրս մարեցիր։

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի


Հարավային դպրոցի ուսուցչական երգչախումբ ․ «Գալիս ես, մայիս ես» ․ խմբավար՝ Մարիամ Մնացականյան
Դու քայլում ես ու փայլում ես ու նազում
Ինձ այրում ես հոնքերիդ խաղով
Ասա ում ես, ասա ում ես երազում
Ում ես կանչում ծիծաղով:

Երբ նայում ես հմայում ես քո լույսով,
Լուսաբաց ես գարնան լուսաբաց
Ես ապրում եմ քո կարոտով քո հույսով
Քո աչքերով եմ գերված:

Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Մայիս ես մայիս ես արևոտ
Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Իմ կյանքի առավոտ:

Ինձ տեսնում ես շատանում ես նազերդ
Քո աչքերում արևն է շողում
Դու նայում ես ու շոյում ես մազերդ
Աղբյուրի պես ծիծաղում:

Ես չգիտեմ թե որտեղից դու եկար
Կանաչ գարնան ծիծեռնակի պես
Դու չկայիր իմ սրտ մեջ սեր չկար
Հիմա սիրո ծով եմ ես:

Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Մայիս ես մայիս ես արևոտ
Գալիս ես գալիս ես դու ինձ մոտ
Իմ կյանքի առավոտ:

Խոսքը՝ Լ. Թուրեյան

Երժշտ՝ Կ. Օրբելյան

Ավագ դպրոցի ուսուցչական երգչախումբ․ Երեսդ կլոր. խմբավար՝ Նելի Փիլոյան

«Երեսդ կլոր» Արմենակ Տեր աբրահամյան
Երեսդ կլոր դրախտի խնձոր,
Երեսդ կլոր դրախտի խնձոր
Երեսդ կլոր աղջի՛ ջան, սարի ծաղիկ ես
Ծաղիկ ես, ծաղիկ ես, անթառամ ծաղիկ ես

Արևմտյան դպրոցի երգչախումբ․ պարերգեր․ խմբավար՝ Սեդա Թևանյան
Ես ու յարս ջահել ենք 

1. Ես ու յարս ջահել ենք,

Հոյ նար, նարե նար,

Հոյ նար, նարե նար,

Պայման արե, կապել ենք:

Համ օսկի կուզեմ, յարո ջան,

Համ արծաթե քյամար:

Համ օսկի կուզեմ, յարո ջան,

Համ արծըթե քյամար:

2. Հենց որ կիտամ քեզ իմաց,

Հոյ նար, նարե նար,

Հոյ նար, նարե նար,

Իրգուն էլի դուռը բաց:

Համ օսկի կըբերեմ, յար ջան,

Համ արծըթե քյամար:

Համ օսկի կըբերեմ, յար ջան,

Համ արծըթե քյամար:

3. Ես ու յարս էրինք ուխտ,

Հոյ նար, նարե նար,

Հոյ նար, նարե նար,

Մոմ վառեցինք էրկու ջուխտ:

Համ օսկի կուզեմ, յարո ջան,

Համ արծըթե քյամար:

4. Էրկվան կուգամ ձեր կալը,

Հոյ նար, նարե նար, 

Հոյ նար, նարե նար,

Որ պագեմ թշիդ խալը:

Համ օսկի կըբերեմ, յար ջան,

Համ արծըթե քյամար,

Համ օսկի կըբերեմ, յար ջան,

Համ արծըթե քյամար:

Գյումրիի <<Աստեր>> զարգացման կենտրոնի և Վանաձորի մանկավարժների համույթ․ Թոն գուկա վերևից․ խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Թոն գուկա վերևից,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ Անուշ յարիս եդևից:

Տընգըլ, մընգըլ կքելես,

Թոն գուկա վերևից,

Հաստատ ընձի կսիրես,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ Թառլան յարիս եդևից:

Յար չունեի բռնեցի,

Թոն գուկա վերևից, ճար չունեի սիրեցի,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ

Լոպազ յարիս եդևից:

Հենց օր ծագի արևը,

Թոն գուկա վերևից,

Քեզի ղրկեմ բարևը,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ Անուշ յարիս եդևից:

Արև ելավ էն սարեն,

Թոն գուկա վերևից,

Կաքավ կանչեց էն քարեն,

Կաթեգը տերևից,

Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ Թառլան յարիս եդևից:

Զատկական միասնապար՝ Յալլի


«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

<span>%d</span> bloggers like this: