«Գագարին» նախագծով ուրախության Մարմարյա հարթակ, ապրիլի 12, 2021թ․

«Գագարին» հավաքի ամբողջական օրակարգը

Մարմարյա սրահը՝ ուրախության հարթակ
Ապրիլի 12, ժամը՝ 15․00-15․30
Մասնակիցներ՝ նախագծում ընդգրկված Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Գագարին համայնքների դպրոցների, պարտեզների մանկավարժական աշխատողներ, տնօրեններ, սովորողներ, ծնողներ, «Գագարին» նախագծի համակարգողներ, Դար հիմնադրամի անդամներ։
Երգեցիկ խմբեր՝ Ֆոլկ բենդ , «Հարություն Թոփիկյանի» ուսուցչական երգչախումբ, «Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ, «Սեբաստիո» ազգային նվագարանային համույթ, «Սեբաստացիներ» վոկալ համույթ, «Նռանե» պարային համույթ, «Ակներ» ազգագրական համույթ

Ծրագրում՝

Ֆոլկ բենդի ողջույնը․ ղեկավար՝ նելի Փիլոյան

Միասնական պար՝ Հոյ Նար․ պարբաշի՝ «Նռանե» պարային համույթ․ ղեկավար՝ Լաերտ Գրիգորյան

«Սեբաստացիներ» վոկալ համույթ․ ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
Շուրմա
Հոյ Նար

«Ակներ» ազգագրական համույթ ․ ղեկավար՝ Աննա Երիցյան
Հայրոն

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն նստեր է վըր թունդրա շրթան,
Խմեր է խայֆեն, դրեր վըր ծնկան,
Խմեր է խայֆեն, դրեր վըր ծնկան:

Հայրոն կայներ է վըր օդու քընջան,
Աշկը գցեր է դրկցու կնգյան,
Աշկը գցեր է դրկցու կնգյան։

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

Հայրոն նստեր է օդու մութ քընջան
Խռով է կնգյան, կապեր է խունջան։
Խռով է կնգյան, կապեր է խունջան։

Գացինք Ստամպուլ, բերինք ջուխտըմ սոլ,
Ես ու իմ յարը հաքնինք դորեդոր:
Ես ու իմ յարը հաքնինք դորեդոր:

Հայրոն հեյրան է, հայրոն հեյրան է,
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:
Հայրոն հեյրան է, չոլի ջեյրան է:

«Սեբաստիո» ազգային նվագարանային համույթ․ ղեկավար՝ Մարիամ Մնացականյան

«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ․ ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան

Միասնական կատարում․ Ջա՜ն Երևան

Երևանում տոն է` թող բոլորը գան,
Օդը հրաշալի է, ջուրն անմահական,
Նա մի բուրաստան է, վեհ ու ձյունաթագ
Մեր Մասիսների սուրբ, վառ հայացքի տակ:

Հեյ ջա՜ն, Երևան, մեր մայր օրորան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան:

Չի ապրել կյանքում ով գեթ իր երազով,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները՝ սերն է իմ վկա,
Ով նրանց տեսնում է՝ էլ հանգիստ չկա:

Հեյ ջա՜ն, Երևան, մեր մայր օրորան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան,
Հեյ ջա՜ն, հե՜յ, ջան, դու իմ Երևան:

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

<span>%d</span> bloggers like this: