
Աշոտ Բլեյանի օբյեկտիվից
Խորագիրը՝ Հովհ․ Թումանյանի
Ապրիլի 7՝ մայրության և գեղեցկության տոն, 2021թ․
Մայր դպրոց, քանդակների պուրակ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Պատասխանատու՝ կրթահամալիրի դպրոցներ, գրասենյակներ
Բովանդակությունը հոգատարություն նախագծով՝ ուսումնական-տոնական հանդիպում ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող-կականց հետ
` արհմիություն
Մասնակիցներ՝ դասավանդողներ, ֆիզարձակուրդում գտնվող դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ ․․․․
Գլխավոր աջակից
Ծրագրում․
Ծիսական միասնապար՝ Յալլի
Ծիսական գովերգ․
Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Սաթեն
Էս՝ Լուսինե,
Էս՝ Սիդոնյա
Էս՝ Տաթև,
Էս՝ Զառա,
Էս՝ Մարալ,
Էս՝ Մայրանուշ,
Էս՝ Էլմիրա,
Էս՝ Կարինե,
Էս՝ Արևիկ,
Էս՝ Լիլիթ,
Էս՝ Մարիամ,
Էս՝ էլ Իննա
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Աննա
Էս՝ Անժելա
Էս՝ Նվարդ
Էս՝ Դիանա
Էս՝ Շողիկ
Էս՝ Էդիտա
Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…
Միասնական պարերգ․ Հա՜յ Նուբար․ խմբապետ՝ Մարիամ Մնացականյան
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Իմ բաժ, քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:
Սասնու կելնեն երկու հարս, հա՜յ Նուբար,
Մտել են գետ կլողեն, ջա՜ն Նուբար,
Հելել են ափ կդողեն, ջա՜ն, Նուբար,
Քանց նռան հատ կշողեն, ջա՜ն, Նուբար:
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Իմ բաժ, քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:
Նուբար կայնե ամրոցին, Հա՜յ, Նուբար,
Արև տվե ուր ծոցին, ջա՜ն Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նաուբար, ջա՜ն Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար:
Սեբաստիո ազգային նվագարանային համույթ․ ղեկավար՝ Մարիամ Մնացականյան
Կարդում ենք Վ․ Տերյան․ ընթերցավար՝ Լուսինե Փաշայան
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
<<Սեբաստացիներ>> Վոկալ համույթ․ ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
Կոմիտաս՝ Երազ
Պարերգ՝ Հոյ Նար
Սեբաստացիներ պատանեկան երգչախումբ․ ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան
Օրորոցային երգ․ հեղ․՝ Խաչատուր Ավետիսյան․ կատարում է Արփի Կիրակոսյանը
Միասնական պար՝ Էջմիածին
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25 ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99 ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM
Leave a Reply