Յալալի, գինին անապակ խմի․․․ Զատկական միասնական ուրախություն, ապրիլի 9, 2021թ․

Լուսանկարը՝ Մարի Միքայելյանի

Խորագիրը՝ զատկական հայտնի ծիսերգից

Ապրիլի 9, ժամը՝ 15․15

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), կրթական պարտեզի կլոր հարթակ
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Պատասխանատուներ՝ դպրոցներ, դասավանդողների ծիսական խմբեր
Բովանդակությունը` ապրիլի ուսումնական օրացույցով
Իրականացումը՝ «Ձոն առողջությանը» ստուգատեսով, հոգևոր գարուն` կրկնազատիկով՝ դեպի Կանաչ կիրակի
Մասնակիցներ՝ դասավանդողներ,  սովորողներ, հյուր-բարեկամներ ․․․․
Մասնակիցների արդուզարդը՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի
Թմբուկը՝ Լաերտ Գրիգորյանի
Պարբաշիներ՝ Աննա Երիցյան, Հայարփի Անանյան
Ծիսական երգերի խմբապետ՝ Մարինե Մկրտչյան

Ծրագրում․

Միասնական ծիսերգ․ Ծառ ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝        
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝        
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝        
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Թադևոսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝        
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հովհաննեսի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝        
Կանաչ ու կարմիր:

Սուրբ Հակոբի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝        
Կանաչ ու կարմիր:

Զատկական միասնական մաղթանք

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Զատկական միասնական ծիսական երգ՝ «Յալալի»

Յալալի, ժամուն մեջը քներ եմ,
Յալալի, սուրբ նշանը տեսեր եմ:
Յալալի, տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարի,
Յալալի, շնորհավոր Նոր տարի,
Յալալի, Նոր տարի ու նոր բարի;

Յալալի, ախպերս ուր է, ուր է,
Յալալի, պառկել բաղչան ի քուն է,
Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,
Յալալի, ջուր վերևոք անցել է,
Յալալի, նըխշուն բարձը թրջել է,
Յալալի, ախպորս քնից հանել է,
Յալալի, ախպեր, ելի էդ քնից,
Յալալի, գինի խմի էս գավից,
Յալալի, գինին անապակ խմի:
Յալալի․․․

Զատկական ծիսական մաղթանք

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Ճաշիկ, դու պաղի,
Սարակ դու քաղի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Զատկե զատիկ է,
Նավակատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:
Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ:

Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Էկեք ծեծենք սոխ ու սխտոր:              
Ինչո՞վ ծեծենք:
Ոտքով ծեծենք.
Ոտքով, ոտքով, ոտքով ծեծենք:
Էկեք ծեծենք սոխ ու սխտոր:              
Ինչո՞վ ծեծենք:
Ձեռքով ծեծենք.
Ձեռքով, ձեռքով, ձեռքով ծեծենք:
Էկեք ծեծենք սոխ ու սխտոր:              
Ինչո՞վ ծեծենք:
Գըլխով ծեծենք.
Գըլխով, գըլխով, գըլխով ծեծենք:
Էկեք ծեծենք սոխ ու սխտոր:              
Ինչո՞վ ծեծենք:
Քըթով ծեծենք.
Քըթով, քըթով, քըթով ծեծենք:
Խնկի ծառը ծաղկել է
Կարկաչա

Գնացեք տեսեք

Խնկի ծառը ծաղկել է

Խնկի ծառը ծաղկել է,
Համոն տակը քնել է,
Խնկի ծառ, խնկի ծառ,
Խնկի ծառը Աստծո գառ:
Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Խնկի ծառ, խնկի ծառ,
Խնկի ծառը Աստծո գառ:

Կարկաչա

Կարկաչա, կարկաչա,         
Կարին կաչա, կարկաչա:

Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:

Կարկաչա, կարկաչա,
Կարին կաչա, կարկաչա:

Կարմիր հավկիթ դուրս բերեք,
Թուխ հավի հավկիթ բերեք,
Ով որ կտա, թող շեն մնա,
Ով որ չտա՝ չոր չորանա:

Կարկաչա, կարկաչա,         
Կարին կաչա, կարկաչա:

Ով որ չտա իմ հավկիթներ,
Մուկն ու կատուն՝ իրենց թթուն,
Ով որ ընձի հավկիթ կտա,
Աստված նրան հազար թող տա:

Կարկաչա, կարկաչա,         
Կարին կաչա, կարկաչա:

Կոմիտասյան միասնական պարերգ․ Ծամիս թորգի

Ծամ իս թորգի էրան էրան,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Բոլոր էրես, պզտիկ բերան,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Դու էլեր իս հալա հուլա,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Քու տոտիկներ ամպի քուլա,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Քու ծամ քաշուկ Վանա ծովեն,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Կըշընկշընկաս արտի զովեն,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Դու հոտոտ իս քանց մանուշակ,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Իգամ ձեր տուն, դառնամ մշակ,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Աշուն էկավ, հելա գացի,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Խորոտ տուն չէր, նըստա լացի,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

<span>%d</span> bloggers like this: