Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց, հող ու ջրի առատ Աստված… Ուրբաթ-համերգ, ապրիլի 30, 2021թ.

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Խորագիրը՝ <<Հազարան հավք>>
հեքիաթից

Ժամ՝ 15.15

Վայր՝ քանդակների պուրակ․  Բաբաջանյան 25
Պատասխանատու՝ Ֆոլկ բենդ, ղեկավար՝ Նելի Փիլոյան
Բովանդակությունը` ապրիլի ուսումնական օրացույցով
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր.․․․
Ազգային նվագարանային համույթ՝ Աննա Երիցյան, Տաթև Մանվելյան
Տեխնիկական սպասարկումը՝ Կարեն Խաչատրյանի և սովորողների
Բենդի անդամներ․

  1. Հայկ Արշակյան-թմբուկներ
  2. Մարինե Ղանդիլյան-ֆլեյտա և բաս կիթառ
  3. Իռեն Ավետիսյան – էլեկտրոկիթառ
  4. Էլիզա – Ֆլեյտա
  5. Վիոլետա Սարգսյան-վոկալ
  6. Վիոլետա Անանյան– վոկալ
  7. Մերի Մկրտչյան – վոկալ և ուկուլելե
  8. Մանե Փիլիպոսյան – վոկալ

Շաբաթվա եղանակի տեսությունը․

Ծրագրում․

Համբարձման ծեսի միասնական երգ․ խմբապետ՝ Մարինե Մկրտչյան
Հե՜յ գյուլեմ

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մանի ասեմ ու շարեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ծաղիկ ունեմ նարնջի,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Տղա վեր արի, փընջի:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Ոսկին ծալեծալ կուզեմ:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Համբարձումը շատ մոտ է,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մեր ճամփեքը քարոտ է:

Հեյ, գյուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Համբարձում է, գարուն է,
Բլբուլ եմ, նայ, նայ, նայ, նայ,
Մեր վիճակը սիրուն է:

Ֆոլկ-բենդի ողջույնը․ Լորիկ, Երեսդ կլոր

Միասնական ծիսական պարերգ․ Համբարձում է, գարուն է․ խմբապետ՝ Մարիամ Մնացականյան

կրկն. Համբարձում է, գարուն է,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Մեր վիճակը սիրուն է,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Էս գիշեր լուսը տեսա,
Իմ յարը դուսը տեսա:

Կայնել ես վարդի հովին,
Քամին տա ծոցիդ մովին:

Ամեն քեզի տեսնելիս,
Համ՝ Համբարձում, համ՝ Զատիկ:

Աստված կյանք տա ամենքին,
Ուրախ կլնի էս տարին:

Մանի ասեմ ու շարեմ,
Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ֆոլկ-բենդի ողջույնը․ Լորիկ ջան, Շախկր-շուխկր

Միասնական կատարում․ Կոմիտաս․ խմբապետ՝ Սեդա Թևանյան

ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Ծաղիկը խընկահոտ է,
Էրթանք ծաղիկ քաղելու,
Քանի Համբարձում մոտ է:

Ֆոլկ-բենդի ողջույնը․ Իմ չինարի յարը, Արի իմ սոխակ

Միասնական ծիսական պարերգ․ խմբապետ՝ Ջուլի Ղազարյան

ՄԱՆԻ ԱՍԵՄ ՈՒ ՇԱՐԵՄ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ֆոլկ-բենդի ողջույնը․ Դերիկո, Ջան մարալ, Գացեք-տեսեք

Միասնական պար՝ Բուլուլ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: