ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՄԱՔՐՈՒՄԻ ՕՐ ԾԻՍԱԿԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 2021թ․

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

07։45 Օրվա մեկնարկ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից․ Ես իմ անուշ Հայաստանով, տիարի խոսքով
08։00
08։15

Ժամանում Դդմաշեն համայնք
09։00 — Միասնական ժամերգություն Սուրբ Թադեոս եկեղեցում
09։30 — Մաքրման-տոնական աշխատանքների մեկնարկ ըստ խմբերի․
Արևելյան դպրոց — Վարսեր
Արևմտյան դպրոց — Գեղամավան
Հյուսիսային դպրոց — Զովաբեր
Հարավային դպրոց — Ծաղկունք
Միջին դպրոց — Զովաբեր, Գեղամավան, Գագարին ավան
Ավագ դպրոց — Ծաղկունք, Վարսեր
Քոլեջ — Դդմաշեն, Զովաբեր

Օրվա միասնական ամփոփում․
14։00
 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հոգևոր երգեր, Դդմաշենի մշակույթի տան հրապարակում ծիսական տոնախմբություն

Համբարձման ծիսական տոնախմբության երգերի, պարերգերի, պարերի ընտրանի

  • Ծառ ծաղկեցավ

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

Սուրբ Սարգիսի օրհնութենով, օրհնութենով

Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝

Կանաչ ու կարմիր:

  • Ա՜խ, գարուն է

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է

Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է

Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:

Հալվել է ճերմակ ձունիկ, գարուն է,
Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:

Վիճակի երգ
Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

  • Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պապ, արի գողտուկ տար,
Շատ պզտիկ է, չէ, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենեք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի` նորն անենք:

  • Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:
Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

  • Թոն կուգա վերևից

Թոն գուկա վերևից,
Կաթեգը տերևից,
Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ
Անուշ յարիս եդևից:

Տընգըլ, մընգըլ կքելես,
Թոն գուկա վերևից,
Հաստատ ընձի կսիրես,
Կաթեգը տերևից,
Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ
Լոթի յարիս եդևից:

Յար չունեի բռնեցի,
Թոն գուկա վերևից,
Ճար չունեի սիրեցի,
Կաթեգը տերևից,
Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ
Լոպազ յարիս եդևից:

Հենց օր ծագի արևը,
Թոն գուկա վերևից,
Քեզի ղրկեմ բարևը,
Կաթեգը տերևից,
Ֆայտոն նստիմ էրտամ հասնիմ
Անուշ յարիս եդևից:

  • Խորոտ էր

Խորոտ էր, կոլոտ էր
Յայլի տղեն խորոտ էր,
Խորոտ էր, կոլոտ էր
Յայլի տղեն խորոտ էր,
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Ինչ խորոտ, ինչ սիրուն
Հազար երնեկ քու տիրուն:
Ինչ խորոտ, ինչ սիրուն
Հազար երնեկ քու տիրուն:
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Իմ յար դուռ կգներ
Գոտիկը նուռ կդներ
Իմ յար դուռ կգներ
Գոտիկը նուռ կդներ
Յայլի տղեն խորոտ էր
Յայլի տղեն խորոտ էր:

Սայաթ-Նովա

«Բրոյի-բրոյի»

Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան
բրո~յի, բրո~յի,
Թեգուզ քու քաշըն ալմաս տան
բրո~յի, բրո~յի,
Յա~ր, չի՛մի տայ, չի՛մ հիռացնի
քիզ քու յարեմեն, քիզ քու յարեմեն,
բարեբարեմեն:

Չիմ քաշվի էկած մահեմեն,
Ռաղիփի տված ահեմեն
բրո~յի, բրո~յի,
Թեգուզ ռաղամ գայ շահեմեն,
Յա~ր, չի՛մի տայ, չի՛մ հիռացնի
քիզ քու յարեմեն, քիզ քու յարեմեն,
բարեբարեմեն:

Թէգուզ քու քաշըն մարգրիտ տան,
բրո~յի, բրո~յի,
Թեգուզ քու քաշն ալմաս տան
բրո~յի, բրո~յի,
Յա~ր, չի՛մի տայ, չի՛մ հիռացնի
քիզ քու յարեմեն, քիզ քու յարեմեն,
բարեբարեմեն:

«Նազանի»

Դուն էն հուրին իս, վուր գէմի կու զաւթէ,
Չունքի ինձ զաւթեցիր խափով, նազա՛նի,
Արիվիլք, արիվմուտ, հարաւ ու հիւսիս
Չըկայ քիզի նըման չափով, նազա՛նի:

Շատ մարդ քու էշխէմէն կու դառնայ յիզիդ,
Արի մէ ռա՛հմ արա, լա՛ւ կացի միզիդ,
Գ’ուզիմ, թէ համաշա դամ անիմ քիզիդ`
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:

Սայաթ-Նովէն ասաց` արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ` քու խաթրու ինձ սըպանին.
Հէնչաք ըլի, եա~ր, գաս իմ գերեզմանին,
Ածիս խուղըն վըրէս ափով, նազա՛նի:

Ազգային պարերգեր

«Ծամիս թորգի»

Ծամ իս թորգի էրան էրան,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Բոլոր էրես, պզտիկ բերան,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Դու էլեր իս հալա հուլա,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Քու տոտիկներ ամպի քուլա,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Քու ծամ քաշուկ Վանա ծովեն,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Կըշընկշընկաս արտի զովեն,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Դու հոտոտ իս քանց մանուշակ,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Իգամ ձեր տուն, դառնամ մշակ,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Աշուն էկավ, հելա գացի,
Խորոտիկ, հայ, խորոտիկ,
Խորոտ տուն չէր, նըստա լացի,
Խորոտիկ, ջան, խորոտիկ:
Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Հա՜յ, Նուբար

Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ, Նուբար,
Իմ բաժ,  քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:

Քար-քար սարեր հոտաղներ, հա՜յ, Նուբար,
Նախշուն գոգնոց աղջըկներ, ջա՜ն Նուբար,
Գարուն կելնենք Ծովասար, հա՜յ, Նուբար,
Սիրինք զ՛իրար հավասար, ջա՜ն, Նուբար:

Սասնու կելնեն երկու հարս, հա՜յ Նուբար,
Մտել են գետ կլողեն, ջա՜ն Նուբար,
Հելել են ափ կդողեն, հա՜յ, Նուբար,
Քանց նռան հատ կշողեն, ջա՜ն, Նուբար:

Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ, Նուբար,
Իմ բաժ,  քու բաժ բարենբար, ջա՜ն, Նուբար:

Նուբար կայնե ամրոցին, հա՜յ, Նուբար,
Արև տվե ուր ծոցին, ջա՜ն Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար:

Նուբարն իջավ խիյարնոց, հա՜յ Նուբար,
Քաղեց խիյար լըվցուց ծոց, ջա՜ն, Նուբար,
Կըդրավ ուր վզի վզնոց, հա՜յ, Նուբար,
Ընձի բերավ դարդ ու խոց, ջա՜ն, Նուբար:

Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար,
Հա՜յ, Նուբար, Նուբար, Նուբար, հա՜յ, Նուբար,
Սասնու սարեր քար ու բար, ջա՜ն, Նուբար:

Սիրտս ի ճղիմ

Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրտս ի ճղիմ էնիմ բոստան,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Մեջն ի ցանիմ վարդն ի շուշան
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լեջա՜ն:

Ջաղցի բոլոր մանրիկ նուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն:
Սիրո տերին չսիք ծուռ է,
Լե,լե,լե,լե,լե,լե,լե,լե ջա՜ն….

Մարգերի օրորը, մարգերի օրորը,
Թելով է նխշուգ յար, 
Թելով է նխշուն յար, 
Քու դայրի բոլորը:

Ախչի արի բանասեմ, մարգերի օրորը,
Մազերդ մանրիկ հյուսեմ,
Թելով է նխշուն յար, 
Թելով է նխշուն յար,
Քու դայրի բոլորը:

Մազս մանրիկ հյուսել եմ ,մարգերի օրորը,
Ալ տարազս հագել եմ,
Թելով է նխշուն յար,
Թելով է նխշուն յար,  
Իմ դայրի բոլորը:

Ախչի հագինդ չիթա, մարգերի օրորը,
Ես կուզեմ հերդ չի տա,
Թելով է նխշուն յար, 
Թելով է նխշուն յար,
Քու դայրի բոլորը:

Հոպայ զարկե՛ ու քելե՛

Մատանուս կապուտ ակը,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Ցոլաց ընկավ ձեր բակը,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Ինչ գործ ունի ձեր բակը,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Կուժն առա, գացի աղբյուր,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Լըցրեցի  կըժով պաղ ջուր,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Ջուր կուգա բարձըր սարեն,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Կըթափի մարմար քարեն,
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Ոչխարն արել եմ բերը,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Քաշել եմ կաթի սերը:
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,
Սերն ես ուտեմ, մածունը՝ դու:
Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Հանինա

Սասնա կելներ բարակ ծուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:
Դու պզդիկիս բարով մեծնաս,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Խորոտիկ նոր հարս դառնաս,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու:
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

14։30 Միասնական երթուղով դեպի Սևան

15։30 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը Սևանի շրջանի Սուրբ Գևորգ եկեղեցում

Վերադարձ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: