Համբարձման տոնի ծիսական Երևանը․․․Մայիսի 14, 2021թ․

Լուսանկարը՝ Անահիտ Գաբրիելյանի
Մայիսի 14, 2021թ.
Փառատոնային պուրակ․ ժամը՝ 15.15
Իրականացումը` Համբարձման ծեսով, Առնո Բաբաջանյան 100 հոբելյանով
Պարապմունքի համակարգող՝ ծեսերի կենտրոն
Պատասխանատու՝ կրթահամալիրի Քոլեջ
Օրվա գույնը՝ սպիտակ, կանաչ
Օրվա զգացողությունը՝ կայուն խնդաբարո
Դաշմանուրային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Ծրագրում․

Միասնական՝ Իշխանաց պար

Միասնական կատարում․ Ազգ փառապանծ․ խոսք՝ Պ․ Սևակ, երժշտ․՝ Առնո Բաբաջանյան
Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ  քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է Հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, լա-լա-լա-լա-լա-լա, հեյ ջան,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր և հավիտյան:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:


Միասնական ընթերցում՝ Վահագնի ծնունդը․ Մովսես Խորենացի (հատված)


Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.․․

Միասնական պար՝ Յարխուշտա

Միասնական երգ․ Գարուն Երևան․ խոսք՝ Աշոտ Գրաշու, երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի

Գարուն Երեւան, սիրուն Երեւան,
Վարդեր ես ճամբիս փռում Երեւան.
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ,
Քեզ եմ հավիտյան սիրում Երեւան:

Կրկներգ

Իմ ջահել սրտի
Վառ ու վառման հույսն ես Երևան,
Իմ ժողովրդի
Անուշ աչքի լույսն ես Երեւան,
Իմ Հայաստանի
Զարդն ես Երեւան:

Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել Երեւան,
Հայրենական գարնան գրկում
Ծաղկի’ր, ծիծաղիր, երգի’ր Երեւան:

Կրկներգ

Իմ ջահել սրտի….

Երգը շրթունքիս, կռիվ գնացի,
Քո կյանքի համար, անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ, կարոտ մնացի:

Կրկներգ

Իմ ջահել սրտի…


Միասնական գովք․
Կանաչացավ ծառն ի խընկին,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:


Միասնական կատարում․ Ինձ համար դու շող գարուն․ խոսք և երաժշտություն՝ Ռ․ Ամիրխանյան

Ինձ համար դու շող գարուն ու մայր,
Քո սրտում ես վառ քնար,
Դու ծաղկում ես, որ ես հար շողամ
Ու փարվեմ քեզ վարդերով,
Վարդագույն Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Քո գրկում ես կապրեմ հավիտյան,
Մեր հոգու քնար,
Մեր հողի գոհար:

Քեզ փարվեմ վարդերով, Երևան,
Համբուրեմ սուրբ քարերդ անձայն,
Դու քարե մագաղաթ ու մատյան,
Մեր հոգու քնար: (2անգամ)

Քո արևը շեկ խաղող ու նուռ
Ու քարերդ երգ անուշ:
Դու մատուռ ես հին ու նոր կամար,
Ես ապրում եմ քեզ համար, քեզ համար, Երևան:

Ինձ գրկիր մայրաբար, Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Դու հայոց փառքի մայր քաղաքամայր:
Թող փարվեմ արևոտ լանջերիդ
Ու երգիդ, սառնորակ ջրերիդ
Թող լինեմ քեզ համար վառ գարնան
Երգը քո դառնամ:    (2անգամ)

Ծաղկագովք․ Կանաչեցավ ծառն ի խնկի․

Կանաչացավ ծառն ի ծիրան,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

Միասնական կատարում՝ Եղբայր եմք մեք․ Մկրտիչ Պեշիկթաշլյան

Ի բյուր ձայնից բնության շըքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քընար.
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,
Որ կյանք առնուն Հայոց դաշտեր,
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Միասնական պար՝ Սղերդի քոչարի

Ծաղկագովք․ Կանաչեցավ ծառն ի նշի․

Կանաչացավ ծառն ի նշի,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

Միասնական կատարում․ Չքնաղ երազ․ խոսք՝ Արամայիս Սահակյան,
երաժշտություն՝ Առնո Բաբաջանյան

Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ։

                Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
                Որպես կյանքիս չքնաղ երազ։
                Արեգակին պետք է հեռվից նայել,
                Կայրի, եթե շատ մոտենաս։

Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար` գուցե ոչինչ։

                Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ,
                Որպես կյանքիս չքնաղ երազ։
                Արեգակին պետք է հեռվից նայել,
                Կայրի, եթե շատ մոտենաս։

Միասնական ընթերցանություն․ հատված Հազարան հավքից․
Իմ քույրերը,
Շուշանները,
Շըրթունքներով ձյունաթույր,
Զով, բուրավետ
Զեփյուռի հետ
Ուղարկել են ինձ համբույր.․.

Միասնական երգ․ Կանչում եմ՝ արի, արի

Կանչում եմ՝ արի, արի
Կանչում եմ՝ արի, արի,
Յար, բոյիդ մեռնեմ,
Չես գալի, մուխդ մարի,
Ասա, ի՞նչ անեմ:

Փնջերով վարդ եմ քաղել,
Յար, բոյիդ մեռնեմ,
Քո դարձի ճամբին շաղել,
Ասա, ի՞նչ անեմ:
Վարդերը շաղով թաց են,
Յար, բոյիդ մեռնեմ,
Շաղերը սրտիս լացն է,
Ասա, ի՞նչ անեմ:

Կոմիտասյան երգերի պոպուրի

Ընկերով կայնած քուչեն

Ընկերով կայնած քուչեն
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Աղջի, թափ տուր էդ քեչեն, մարալ,- 2
Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Ընկերով կայնած քուչեն
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Աղջի, արի բան ասեմ, մարալ, – 2
Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Բուսել ես բաղի միջին,
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Դու ես իմ խաղի միջին, մարալ, – 2
Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Բոբիկ մի քելե, փուշ է,
Կարմիր վարդ, կարմիր վարդ,
Յար ջան, ձենդ անուշ է, մարալ, – 2
Հե՜յ, մարալ յար, անջիգյար:

Հով այվանին քնել ես 

Հով այվանին քնել ես, յաման յար, 
Ամպ հովանին բռնել ես, յաման յար, 
Վրեդ թափի վարդի ջուր, յաման յար, 
Իմանաս՝ քրտընել ես, յաման յար: 

Սարերը կանաչ խոտով, յաման յար, 
Սիրտս լիքն է կարոտով, յաման յար, 
Յարըս ընձնից բեզարած, յաման յար, 
Տուն կուգա հանդի մոտով, յաման յար: 

Ղարսա բերդը բլիլ է, յաման յար, 
Յարըս տակին քնիլ է, յաման յար, 
Սարերը կանաչ խոտով, յաման յար, 
Սիրտըս լիքն է գարունով, յաման յար: 

Միասնական պար՝ Սալմաստի վերվերի






Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: