Մանկավարժական հուլիսյան հավաք հակաբացիլ ծեսով, հուլիսի 16, 2021թ․

Հուլիսի16, 2021թ․
Ժամը՝ 08։00-15։30
Տոնախմբության մասի կազմակերպիչներ՝  

  • Սյուզի Մարգարյան
  • Մարինե Մկրտչյան
  • Աչեր Բաստամյան
  • Նունե Խաչիկօղլյան

Ծրագրում՝

Հո՜յ, Նազան

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո~յ Նազան իմ, Նազան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո~յ, Նազան իմ, Նազան իմ,
Նախշուն թև թիթեռնիկ ես,
Ջա~ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:

Նազան, դու բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորորով եկար։

Կոմիտասյան պարերգ Դերիկո

  1. Էրնեկ ես ծառ եղնեի,
    Էրնեկ ես ծառ եղնեի,
    Ձեր դռանը բուսնեի,
    Ձեր դռանը բուսնեի,
    Աման, աման, Դերիկո յար:
  1. Սարեն անցան հավքերը,
    Սարեն անցան հավքերը,
    Կիսատ չի մնա սերդ,
    Կիսատ չի մնա սերդ,
    Աման, աման, Դերիկո յար:
  1. Բոյը երկան ու սիրուն,
    Բոյը երկան ու սիրուն,
    Հազար էրնակ քու տիրուն,
    Հազար էրնակ քու տիրուն,
    Աման, աման, Դերիկո յար:
  1. Սուն ու գերան քար է պետք,
    Սուն ու գերան քար է պետք,
    Սրտով սիրած յար է պետք,
    Սրտով սիրած յար է պետք,
    Աման, աման, Դերիկո յար:

«Սոնա յար»

Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Վարդավառը գալիս ա,
Սոնա յար, Սոնա յար,
Ծաղիկը ցընծալիսա
Սոնա սիրուն, Սոնա յար:

Այ ծաղիկ կանչող աղջիկ,
Սոնա յար, Սոնա յար,
Ձենըդ ծըլվըլալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կանաչ տեղը` բաղում եմ,
Սոնա յար, Սոնա յար,
Պարի միջին խաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կաքավի պես սորլով,
Սոնա յար, Սոնա յար,
Տըղաներին դաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կոմիտաս․ Դե, հե, զընգը, զընգը, դե, հե ջան

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Կըռունկ կանչեր սարերուն,

Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Ղարիբ տըղեն երերուն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն ոլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

Կոմիտաս․ Հեյ իմ Նազան

Հեյ իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Միասնական պարերգ Թամզարա

Միասնական պարերգ Տալ-տալա

Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան։

Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան
Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ։

Հայրո

Հայրոն հայրան է, Հայրոն հայրան է

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան է

Հայրոն նստեր է վըր թունդրա շրթան

Խմել է ղայֆեն, դրեր վըր ծնկան

Հայրոն նստեր է օդու մութ քնջան

Խռով է կնգան, կապեր է խունջան

Հայրոն հայրան է, Հայրոն հայրան է

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան է

Հայրոն կայներ է վըր օդու քնջան

Աչքը գցեր է դրկցու կնգան

Գացինք Ստամբուլ, բերինք ջուխտըմ սոլ

Ես ու իմ յարը հագնինք դորեդոր

Հայրոն հայրան է, Հայրոն հայրան է

Հայրոն հայրան է, չոլի ջեյրան ։

Միասնական պարերգ Ցորեն եմ ցանե

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչ է

Հեռու տեղ ախպեր ունիմ, անկաջը կանչե

Կաքավ եմ սարի միջին

Ցորեն եմ ցանե

Ձեն կուտամ ձորի միջին

Ցորեն եմ ցանե

Հանդեն ծաղիկ քաղել եմ

Ցորեն եմ ցանե

Դաստա արել, կապել եմ

Ցորեն եմ ցանե

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչ է

Հեռու տեղ ախպեր ունիմ, անկաջը կանչե

Կաքավ եմ, սար ման գուկամ

Ցորեն եմ ցանե

Բլբուլ եմ, բաղ ման գուկամ

Ցորեն եմ ցանե

Գնացել ու եկել եմ

Ցորեն եմ ցանե

Չարոխ գուլպես կոկել եմ

Ցորեն եմ ցանե

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչ է

Հեռու տեղ ախպեր ունիմ, անկաջը կանչե։

Միասնական պարերգ «Վայ քարին»

Հագել ես, ալ ես դառել
Վա՜յ սարին, վա՜յ քարին, վա՜յ սիրահարին
Սրտես հիլալ ես դառել
Եկել են,տանում են իմ սիրած յարին:

Վա՜յ սարին, վա՜յ քարին, վա՜յ սիրահարին
Եկել են,տանում են իմ սիրած յարին:
Հերվա իմ բլբուլ լեզուն
Վա՜յ սարին, վա՜յ քարին, վա՜յ սիրահարին

Էս տարի լալ եմ դառել
Եկել են,տանում են իմ սիրած յարին
Վա՜յ սարին, վա՜յ քարին, վա՜յ սիրահարին
Եկել են,տանում են իմ սիրած յարին։

Միասնական պարերգ Կանչում եմ արի, արի

Կանչում եմ արի, արի 
Եար պոյիդ մեռնեմ
Չես գալի մուխդ մարի
Ասա ինչ անեմ:

Կանչում եմ արի, արի
Եար պոյիդ մեռնեմ
Չես գալի մուխդ մարի
Ասա ինչ անեմ:

Փնջերով վարդ եմ քաղել
Եար պոյիդ մեռնեմ
Քո դարձին ճամբին շաղել
Ասա ինչ անեմ:

Փնջերով վարդ եմ քաղել
Եար պոյիդ մեռնեմ
Քո դարձին ճամբին շաղել
Ասա ինչ անեմ:

Միասնական կոմիտասյան պարերգ Ա՜խ, լոթի Մարան

Հանինա

Հան հան հան հանինա
Հան հան հան հանինա
Հան հան հան հանինա
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,

Սասնա կելներ բարակ ծուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:
Սասնա կելներ բարակ ծուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:
Հանինա ես ու դու
Հանինա վառա ես
Հանինա ես ու դու։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: