Աշնանատոն ուրբաթ-համերգ, սեպտեմբերի 17, 2021թ.

Էջի լուսանկարը՝ Անահիտ Մելքոնյանի

Սեպտեմբերի 17, Մայր դպրոց, ժամը՝ 15․15, Մարմարյա սրահ

Կազմակերպումը՝ սեպտեմբերյան ուսումնական ուղեցույցով

Ուսումնական հաստատություններ

Պարապմունքի պատասխանատու՝ կրթահամալիրի դպրոցներ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, բարեկամ-հարազատներ…….

Ծրագրում.

Միասնական ընթերցանություն՝ կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան». ընթերցանությունը՝ ռիթմիկ դադարներով.

Արևելյան թմբկազարկեր. թմբկահար՝ Մարինե Ոսկանյան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան թմբկազարկեր. թմբկահար՝ Սեդա Թևանյան

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային թմբկազարկեր. թմբկահար՝ Հասմիկ Մաթևոսյան

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային թմբկազարկեր. թմբկահար՝ Մարիամ Մնացականյան

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Միասնական կատարում. Կոմիտաս «Երևան բաղ եմ արել». խմբավար՝ Մարինե Մկրտչյան

ԵՐԵՒԱՆ ԲԱՂ ԵՄ ԱՐԵԼ

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արևարև աղբերս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜նբարև՛բարև՛աղբերս:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արևարև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜նբարև՛բարև՛աղբերս:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արիտո՛ւն արիտո՛ւնաղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Միասնական պար «Յարխուշտա»

Միասնական ընթերցանություն. Կոմիտաս
ԱՇՈՒՆ

Ծառերթփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ:

Սաղարթսաղարթ սարսելով

Ոսկի տերև դարսելով՝

Աշուն քնավ: 

Տարափ ու բուք փչելով,

Վայունմայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

Միասնական պարերգ. ՀԱՆԻԿ ՆԱՆԻԿ

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար

Մեր գեղը ձորի պռնկին
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Իմ յարն էլ քարփի գլխին,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հովեր իջել սարերին
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Նստենք դուրսը զովանանք,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար

Ձեն կուտամ ձեն չի առնի
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Էս ինչ անսիրտ յար ճարի,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Սիրտս ու հոգիս կդողա,
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Երգով արի թուխ տղա,
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար:

Միասնական ընթերցանություն. Հովհ. Թումանյան.

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ. ԿՈՄԻՏԱՍ «ԱՆՁՐԵՎՆ ԵԿԱՎ». խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Անձրևն եկավ շաղալեն,

Ուռ ու տերև դողալեն.

Վա՜յլե՛լե՛լե՛լե՛,

Լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛,

Վա՜յլե՛լե՛լե՛լե՛,

Լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛,

Հրես եկավ իմ ախպեր,

Ալ ձին տակին խաղալեն:

Վա՜յլե՛լե՛լե՛լե՛,

Լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛,

Վա՜յլե՛լե՛լե՛լե՛,

Լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛,

Խալիչեքը փռել եմ,

Նախշուն բարձեր շարել եմ

Վա՜յլե՛լե՛լե՛լե՛,

Լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛լե՛,

Վա՜յլե՛լե՛լե՛լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛։

  • Ծիսական ասիկներ.

Շեկ յարիդ դրիր ճամփան,
Սուրբ Կարապետ պահապան:

Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի:

Միասնական պարերգ. Վայ սարին

Հագել ես ալ ես դառել,

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,

Սրտես հիլալ ես դառել,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հերվա իմ բլբուլ լեզուն,

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,

Էս տարի լալ եմ դառել,

Եկել են տանում են իմ սիրած յարին:

  • Ծիսական ասիկներ.

Սարերը ճամփա կուտան,
Ախպերներդ տուն կուգան:

Ձեր գեղի շեկլիկ տղեն,
Աշխարհ գիտե՝ քո տերն ա:

Երաժիշտ-կազմակերպիչներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարիեն Մկրտչյան, Աննա Երիցյան, Սեդա Թևանյան, Մարիամ Մնացականյան, Նելի Փիլոյան, Մարինե Ոսկանյան, Լուիզա Քեշիշյան, Տաթև Մանվելյան

Ձայնայի և լուսային էֆեկտներ՝ Էմիլ Զաքարյան և ընկերներ

Պարուսույցներ՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: