Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում․․․Ուրբաթ-համերգ, սեպտեմբերի 24, 2021թ․

Օր՝ սեպտեմբերի 24

Ժամ՝ 15:15

Վայր՝ Մարմարյա սրահ․  Բաբաջանյան 25
Պատասխանատու՝ կրթահամալիրի դպրոցներ
Կազմակերպումը՝ սեպտեմբերյան ուսումնական ուղեցույցով
Բովանդակությունը՝ ուսումնական օրացույցի
Իրականացումը՝ աշխատանքային երգերով, խաղերգերով, պարերգերով, պարերով
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ.․․․

Միասնական ընթերցանական մուտք
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում․․․․

Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Միասնական ընթերցանական մուտք
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Ազգային պարերգի ուսուցում․ Լաչին ու մանան

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին պառկե ջուխտ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
 Ճամոն էկե, բան չէ բերի,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:
Էրկու սրբո ըլոճ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էրնե ճամփին ինկե գերի,
 Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին նըստե, բուրդ կըգըզե,

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Սիրող էկե, դուռ կըբրթե,

Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Դու մոր ըսա՝ գա դուռ բանա ,
Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էլման բանա՝ մարդ չիմանա:
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Միասնական ընթերցանական մուտք
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ

Առտնին աշխատանքային երգ․ Հարի խնոցի

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի
Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի:

Միասնական ընթերցանական մուտք
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ջաղացս մանի մանի

Ջաղացս մանի մանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Ջաղցի քարեր չըխկչըխկա
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Քունս անուշ կտանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Աղունը փոշի փոշի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Ալրատունը կհոսի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Ախպեր ջան խուրջինդ բեր
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Ածենք լուսը ալուրի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Ջաղացս մանի մանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Ցորենը ալյուր անի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Միասնական ընթերցանական մուտք
Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր

Առտնին աշխատանքային երգ․ Հոպ մարալ

Հոպ մարալ, հոպ մարալ, հոպ մարալ ջան,
Ճախրակի ոտը փուշ ի,
Հոպ մարալ, հոպ մարալ, հոպ մարալ ջան,
Ճախրակ մանողն անուշ ի:

Միասնական ընթերցանական մուտք
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Ազգային պարերգի ուսուցում

Հոդալո ջան, հոդալո , հոդալո ջան, հոդալո
Հոդալո ջան, հոդալո , հոդալո ջան, հոդալո
Դալալո ջան , դալալո , դալալո ջան, դալալո։


Մեր բաղումը նռնի ծառ, հոդալո ջան հոդալո,
Խնձոր քաղեմ արի տար, դալաո ջան, դալաո,
Սարի լանջը հով էլէ, հոդալո ջան հոդալո,
Էրթաք էսօր, մեկ էլ գաք, դալալո ջան դալալո։


Որ պարտեզը, որ պարտեզը չունի ծառ,
Որ տնկին է, որ տնկին է չունի բար,
Վայրի թռչուն, վայրի թռչուն դառել ես,
Զուր ես թռել, ուր ես թռել, չունիս յար։


Հոդալո ջան հոդալո, հոդալո ջան հոդալո
Դալալո ջան , դալալո ջան,  դալալո
Հոդալո ջան հոդալո, հոդալո ջան հոդալո
Դալալո ջան , դալալո ջան,  դալալո
Հոդալո ջան հոդալո, հոդալո ջան հոդալո
Դալալո ջան , դալալո ջան,  դալալո։

Որ պարտեզը, որ պարտեզը չունի ծառ,
Որ տնկին է, որ տնկին է չունի բար,
Վայրի թռչուն, վայրի թռչուն դառել ես,
Ուր ես թռել, ուր ես թռել, չունիս յար։

Միասնական ընթերցանական մուտք
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա:
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: