Առավոտյան ընդհանուր պարապմունք կրթահամալիրի Մայր դպրոցում, 2022թ.

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ
Ժամը՝ 9.00-9.15
Պարուսույցներ` Լաերտ Գրիգորյան, Տիգրան Զոհրաբյան, Հրայր Գևորգյան
Երգ, պարերգ` Աննա Երիցյան, Լուիզա Քեշիշյան, Սյուզի Մարգարյան
Կազմակերպիչներ՝ Ռիմա Երեմյան, Վարդուհի Հայրյան, Գոհար Եղոյան, Հասմիկ Պողոսյան, Լիլիթ Յախինյան, Լուսինե Սարգսյան, Վիկտորյա Հակոբյան
Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Բովանդակությունը՝ «Ձոն» ստուգատես
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուր-բարեկամներ

Մարտի 28

Միասնական կատարում․

  • Հարսանեկան միասնական պարերգ․ Հոյ Նար, Նար

Այ աղջիկ, գոտիկ չունեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Թուշըդ դեմ արա, պաչեմ,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Արի, սելով սար տանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանեմ,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:


Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Սար կը տանես, այ տըղա,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Հետըդ ինձ տուն կը տանես,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Մեր գեղի միջով տանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Չուզողի աչքը հանես,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար:

Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Լուսնակ, լուսըդ մի մարի,
Հոյ նար նար, հոյ նար, նար,
Էս տարի կըլնի բարին,
Հոյ նար նար, հոյ նար, նար։
Խաչքարեր սուրբ Մարութի։
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Սըրտիս ուզած կատարի,
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար
։


Հոյ նար նար, հոյ նար, նար:
Հոյ նար նար, հոյ նար, հոյ նար,
Հոյ նար նար, հոյ նար, նար:

Միասնական ընթերցում․ Լևոն Շանթ․ Իջեք, իջեք երազներ (հատված)

Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
Բախտի կարկաչ ու հույսեր,
Դող ու անցուկ ու կարոտ,
Ծածուկ արցունք վարանոտ,
Խելքի, մտքի հակասում,
Միշտ նոր կյանքի սպասում…

  • Միասնական պարերգ Տալ տալա
    Տալ տալա տալ տալա
    Տալ պոյիդ ղուրպան
    Մէջքուկըդ բարակ էր
    Գըրկելուդ հայրան
    Երեսըդ կարմիր էր
    Պագնելուդ ղուրպան:

Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ:

Գըցի փոստախանան
Նամակ ձըգեցի
Տասնհինգ օր սպասեցի
Ճուղապը չառի:

  • Միասնական ընթերցում․ Լևոն Շանթ․ Իջեք, իջեք երազներ (հատված)
    Իջեք, իջեք երազներ,
    Իջեք զգույշ երազներ,
    Շոյող անուշ երազներ,
    Իջեք քնքուշ երազներ,
    Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,
    Աչեր վճիտ ու համբույր,
    Իղձեր անվերջ, անմեկին,
    Տագնապ ու տենչ մոլեգին,
    Օրոր, գրգիռ ու հույզեր,
    Սրտի թրթիռ, երգ ու սեր…

Միասնական երգ. Առաքել,Մուշեղ
Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,
Առաքել, Մուշեղ լեռներուց իջան,
Ավերակ ջաղաց, հոգի ջան, եղան օթևան:
Ավերակ ջաղաց, հոգի ջան, եղան օթևան:


Երկինք թող շնորհե, նրանց վառ պսակ,
Երկինք թող շնորհե, նրանց վառ պսակ,
Մենք էլ վառ պահենք, հոգի ջան, նրանց հիշատակ:
Մենք էլ վառ պահենք, հոգի ջան, նրանց հիշատակ:

Դե զարկեք, զարկեք,
Դե զարկեք քաջ-քաջ,
Դե զարկեք, տղերք,
Դե զարկեք քաջ-քաջ,

Դե զարկեք, զարկեք,
Դե զարկեք քաջ-քաջ,
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան
Մենք կերթանք առաջ:

Միասնական ընթերցում․ Լևոն Շանթ․ Իջեք, իջեք երազներ (հատված)

Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
Ցնորքներ վառ ու առկայծ,
Հավատ ուժի, մեծության,
Փառքի, կամքի գոյության,
Շռինդ, թնդյուն, հպարտանք,
Իմաստություն… բյուր պատրանք:

Միասնական պար՝ Շավալի խոշբիլազիկ

Մարտի 29

Միասնական երգ. Էդգար Հովհաննիսյան. Նանարի նայ

(Արագ մաս)

Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

Դուն էկար բարով էկար,
Նանարի նայ, նանարի նայ,
Քու գալ ինձի դուր էկավ,
Նանարի նայ, նանարի նայ:

Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի նանարի նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

Շատ խորոտիկ, շատ սիրուն,
Նանարի նայ, նանարի նայ,
Հազար էրնեկ քու տիրուն,
Նանարի նայ, ջանարի նայ:

Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

(Դանդաղ մաս)

Կըց գիշերն ու ցերեկուն,
Նանարի նայ, նանարի նայ,
Չեներ էսի երերուն,
Նանարի նայ, ջանարի նայ,
Շատ խորոտիկ, շատ սիրուն,
Հազար էրնեկ քու տիրուն:

(Արագ մաս)
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, նանարի նայ,
Նանարի, նանարի, նանարի նայ,
Նանարի նայ, ջանարի նայ:

Միասնական ընթերցանություն. Չարենց

Դու հրե մի ուրու ես…

Դու հրե մի ուրու[1] ես, աղջի՛կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես։
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՛կ ես —
Ու մոտիկ ու հեռու ես այնպես։

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՜ւց ես երգել եմ —
Քո կարոտը ու փառքը անուշ։

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես —
Կարկաչում ու կանչում ես հեռու…

Երգուսուցում. Մեր սերը երբեք չի ծերանում
Խոսք: Լյուդվիգ Դուրյան
Երաժշտություն: Կոնստանտին Օրբելյան

Դու ծաղիկ ես՝ բույրով ես հարուստ,
Դու արև ես՝ լույսով ես հարուստ,
Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո,
Իմ երազն է երազները քո:
  
	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Անցնում են օրեր և հեռանում,
	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Մեր սերը երբեք չի ծերանում:
  
Դու և մոտ ես և անչափ հեռու,
Դու իմ բախտն ես և իմ ցավն ես դու,
Արծաթվել են իմ մազերը կարոտից՝
Ինչպես մութը աստղի շողերից:

	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Անցնում են օրեր և հեռանում,
	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Լա՜- լա՛, լա՜- լա՛, լա՜- լա՛, լա-լա-լա-լա,
	Մեր սերը երբեք չի ծերանում:
  
Նայում եմ քո բարի աչքերին,
Եվ դառնում եմ նորից քո գերին,
Արցունքներդ՝ գոհարներ են ու լույսեր,
Ամեն արցունք՝ սեր է, այրող սեր:

Կարդում ենք Ե. Չարենց.
Երազի պես անուշ

Երազի պես անուշ
Ինչ որ բան կա, գիտե՞ք, —
Երբ Ձեր գլուխը լույս
Դուք մերթ բռնում եք թեք —
Եվ գլխարկի կապույտ,
Թավշե ֆոնի տակից —
Ուղարկում եք անփույթ
Ժպիտները Ձեր ինձ:

Միասնական կատարում․ Կոմիտաս

Գութանը հաց եմ բերում,
Երեսը բաց եմ բերում.
Տես, քեզ որքան եմ սիրում,-
Ձուկը տապկած եմ բերում:

Էս օր գութանը մերն ա.
Մաճ բըռնողը իմ հերն ա,
Եզնարած շեկլիկ տըղեն՝
Աշխարհ գիտե՝ իմ տերն ա:

Հա՜վքեր, թևանի արեք,
Յարիս հովանի՜ արեք,
Թո՛ղ բարակ քամին փչի,
Հետն էլ դուք նանի արեք:


Ազգային պարերգ․ Լաչինու մանան

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին պառկե ջուխտ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
 Ճամոն էկե, բան չէ բերի,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:
Էրկու սրբո ըլոճ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էրնե ճամփին ինկե գերի,
 Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին նըստե, բուրդ կըգըզե,

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Սիրող էկե, դուռ կըբրթե,

Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Դու մոր ըսա՝ գա դուռ բանա ,
Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էլման բանա՝ մարդ չիմանա:
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

  • Միասնական պար՝ Մշո գյովնդ

Մարտի 30

Միասնական պարերգ.
Ախ, Սոնա յար

Բարակ իս, բարդու ծառ իս,

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Քելալուց մարդ կըվառիս,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Քելալուց մարդ կըվառիս,

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Ինչկալով հոգիս կհանիս,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Կապուտ էր մանուշակը,

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Բուսել էր քարի տակը,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Սև էր չոբանի շունը,

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Չէր տանում յարիս քունը,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,

Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:

Կարդում ենք Կոմիտաս.
Աստվա՜ծ իմ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ:

Ազգային պարերգ Նինըմ, նինըմ

Նինմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման,
Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Փշատի ծառ էղնեի, հո՜յ, աման,
Արազ, պըռկիդ բուսնեի, թո՜յ, աման:

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Սիբեխ քաղի, դառավ զոխ, հո՜յ, աման,
Յարս՝ սարի կապուտ դոխ, թո՜յ, աման:

Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:

Գնա, արի, ման արի, հո՜յ, աման,
Իրկուն կեղնի, տուն արի, թո՜յ, աման:

Նինմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման,
Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:

Կարդում ենք Կոմիտաս.
Դիտակ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Կոմիտասյան պարերգ

Ծառի տակին կար կանեմ,

Սիրած յարին քար կանեմ:

Սիրել եմ սերն էրեսին,
Ծառի տակին կար կանեմ,
Անթառամ թերն էրեսին,
Սիրած յարին քար կանեմ:

Նստել ես հատիկ, պատիկ,
Ծառի տակին կար կանեմ,
Աչքերդ՝ նռան հատիկ,
Սիրած յարին քար կանեմ:

Նոր էկար, բարով էկար,
Ծառի տակին կար կանեմ,
Կանաչ կալերով էկար,
Սիրած յարին քար կանեմ:

Էրնեկ ես ծառ էղնեի,
Ծառի տակին կար կանեմ,
Ձեր դռանը բուսնեի,
Սիրած յարին քար կանեմ:

Ծառի տակին կար կանեմ,
Սիրած յարին քար կանեմ:

Միասնապար՝ Ալաշկերտի քոչարի

Մարտի 31. Պարատուն-պարուսուցում.
Լաերտ Գրիգորյան, Տիգրան Զոհրաբյան
Լիկիլի
Հոգ Նար գյովնդ
Յարխուշտա
Մշո Խռ
Ալաշկերտի քոչարի

Ապրիլի 1.
 Սովորողի և ուսուցչի նախաձեռնություն․ Էմանուել Ագջոյան, Լիլիթ Յախինյան և ընկերներ․
Անահատական կատարումներ՝ ժամանակակից, արտասահմանյան երգեր
ժամանցային, հումորային պատումներ
Գլուխկոտրուկ, հանելուկներ, խաղեր
Ժամանակակից պարեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: