Արև բացվեց թուխ ամպերեն… Ուրբաթ-համերգ, հոկտեմբերի 1, 2021թ․

Օր՝ հոկտեմբերի 1 (հայկական տոմարով օրվա անվանումը՝ Արեգ)
Ժամ՝ 15:15 (հայկական տոմարով ժամի անվանումը՝ Ճառագայթեալն)
Վայր՝ Մարմարյա սրահ․  Բաբաջանյան 25
Պատասխանատու՝ կրթահամալիրի դպրոցներ
Կազմակերպումը՝ սեպտեմբերյան ուսումնական ուղեցույցով
Բովանդակությունը՝ ուսումնական օրացույցի. կոմիտասյան կատակերգերի ընթերցում, ներկայացաում
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ.․․․
Եղանակը Երևանում

Ծրագրում․

Կոմիտասյան միասնական շուրջպար․ Շորոր

Շրջանավարտի նախաձեռնությամբ երաժշտական ողջույն․ ֆոլկ-ռոք բենդ․ նախաձեռնող՝ 12-րդ դասարանի սովորող Հրաչյա Ամիրխանյան

Երգի միասնական ընթերցանություն․ Կոմիտաս

Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ: 
Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ: 

Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,
Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:

Կոմիտասյան միասնական կատարում․ Սևա չոբանի շունը․ խմբավար՝ Լուիզա Քեշիշյան
Սևա չոբանի շունը,
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
Կտանի յարիս քունը
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ։

Կանաչ արտը վարել եմ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
Սիրած յարիս ճարել եմ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Սարի գլխին ձյուն եկավ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ
Անուշ յարս տուն եկավ
Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Երգի միասնական ընթերցանություն․ Կոմիտաս

Ա՛յ աղջիկ, ծամով աղջիկ,
Վա՜յ, ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ:

Ունքերդ խելքս տարան,
Վա՜յ, խելքս տարան,
Թուխ աչքերդ ծով, աղջիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ: 

 Կապել ես քիրման գոտին,
Վա՜յ, քիրման գոտին,
Մարդ չես թողնում քեզ մոտիկ.
Ընջավոր, փնջավոր, ա՛յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա՜յ, համով աղջիկ:

Կոմիտասյան միասնական կատարում․ՀԱՎԱՐ ԶՈՒԼՈ

Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կըմեռնեմ քեզի համար:
Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Ջուխտակ գութան արտ կըբանի,
Զուլոն էլե, հաց կըտանի,
Աչք ու ունքով մարդ կըսպանի:
Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,
Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

Երգի միասնական ընթերցանություն․ Կոմիտաս ԱԼ ԱՅԼՈՒՂ

Ալ այլուղս կորավ ձեր դուռ, 
Փոթոթել է սիրտս մրմուռ,
Բախտը ինձի գցեց էս կուռ,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն տղա, տո՛ւր այլուղս:

Ալ այլուղդ ես չգտա,
Երդվում եմ, Աստված վկա.
Ով գտել է, թող բերի տա,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն աղջիկ, քո այլուղդ:

Այլուղս յարի բաշխած էր,
Ալ աբըրշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր,
Ջանո՛ ջան,
Սիրո՛ւն տղա, տո՛ւր այլուղս:

ԷՍ ԱՌՈՒՆ

Էս առուն ջուր է գալի,
Մի տեսեք- ո՞ւր է գալի,
Գալիս է, գալիս է,
Սեյր անե:

Քենին մահանա արել,
Իր յարին հյուր է գալի.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:

Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դըրել շաղերով.
Գալիս է, գալիս է
Սեյր անե:

Երգի միասնական ընթերցանություն․ Կոմիտաս ԱԼ ԱՅԼՈՒՂ

Ջահել-ջիվան` սարերն ընկա,
Ցավոտ սրտիս ճար չգտա,
Քո սերն ինձի հոգի կուտա,
Ջանո՛ ջան,
Թող ինձ մնա ալ այլուղդ:

Ա՜խ, ի՞նչ ասեմ ես իմ մորս,
Կամ ի՞նչ պատմեմ ազիզ հորս,
Խաբար կուտան մեծ ախպորս,
Ջանո՛ ջան,
Տղա՛, տղա՛, տո՛ւր այլուղս:

Սևո՛ւկ աղջիկ, սիպտակ հագիր,
Ա՛ռ այլուղդ, վերքս կապի՛ր,
Սիրուդ գերի` ինձ մի՛ տանջիր,
Ջանո՛ ջան,
Էրված աղջիկ, առ այլուղդ:

Ազգային միասնական պարերգ․ Լաչինու մանան
Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին պառկե ջուխտ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
 Ճամոն էկե, բան չէ բերի,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:
Էրկու սրբո ըլոճ է բերի,
 Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էրնե ճամփին ինկե գերի,
 Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին նըստե, բուրդ կըգըզե,
Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Սիրող էկե, դուռ կըբրթե,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Դու մոր ըսա՝ գա դուռ բանա ,
Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Էլման բանա՝ մարդ չիմանա:
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Լաչին ու լաչին ու լաչին ու մանան,
Ու՜ր, հա՜յ , լաչին ու լաչին ու մանան:

Կոմիտասյան երգերի շտեմարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: