Ուսուցչի տոն․ համերգային հավաք-հանդիպում, հոկտեմբերի 5, 2021թ․

Հոկտեմբերի 5, 2021թ․
Ժամը՝ 14։40
Վայր՝ Մարմարյա սրահ․  Բաբաջանյան 25
Պատասխանատու՝ կրթահամալիրի դպրոցներ
Կազմակերպումը՝ կրթական օրացույցով
Իրականացումը՝ ուսուցչական համույթներով

Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ. Կոմիտաս. Յար ջան արի

Միասնական կատարում․ Քեզ համար է յասամանը․
Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան։

    Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,
Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,
Ողջ կյանքը։

Իմ վերևը
Հորդ անձրև է,
Բայց սպասում եմ, ու վաղուց
Ով նայում է,
Ծիծաղում է,
Որ թրջվում եմ սիրուց։
Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան։

Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան

Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Որ վեր է տանում մեզ այս աշխարհքից։

Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հըրաշալի,
Խառնըված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքան դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։

Միջին դպրոցի ուսուցչական համույթ․ Երանի թե․ խմբավար՝ Լուիզա Քեշիշյան

Երանի թե իմ սիրունը
Հեռուներից տուն գար
Երանի թե իմ գարունը
Կռունկի հետ բուն գար

Ինչու թռավ նա հեռացավ
Ինչու սերս մոռացավ
Արցունքներս խոր ծով արեց ու սիրտս վառեց։

Ինչու թռավ նա հեռացավ
Ինչու սերս մոռացավ
Արցունքներս խոր ծով արեց ու սիրտս վառեց

Ավագ դպրոցի ուսուցչական համույթ․ Երեսդ կլոր. ղեկավար՝ Նելի Փիլոյան

Արևելյան համույթ․ Ով սիրուն-սիրուն, Ջա՜ն Երևան․ խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Ով սիրուն, սիրուն, երբ որ ես կրկին,
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և՜ քուն, և՜ դադար:

Ով սիրուն, սիրուն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրավ, ինչո՞ւ լքեցիր:

Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:

Հյուսիսային համույթ․ Թալիշու ճամփեն դուզա, Խորոտ էր, կոլոտ էր ․ խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Արևմտյան համույթ․ « Սոնա յար», « Ես ու յարս ջահել ենք»․ խմբավար՝ Սեդա Թևանյան

Միասնական ընթերցանություն․ Հովհ․ Թումանյան․ քառյակներ

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

Հարավային համույթ․ Հանինա․ խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Միասնական պար․ Գյովնդ․ պարբաշի՝ Քոլեջի ուսուցչական համույթ


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: