ԾԵՍԸ ՃԱՄԲԱՐՈՒՄ, 2021թ․

 Ծրագրի ընդհանուր նկարագիր

Նպատակ՝

  1. ազգային ծեսով ուսուցում
  2. ազգային ծեսի հանրայնացում, տարածում
  3. համագործակցային, ներառական աշխատանք ծնողական համայնքի, գործընկերների հետ
  4. միասնականության և համերաշխության ներկայացում-ձևավորում

Խնդիրներ՝

  1. երաժշտություն ունկնդրելու, միասնական պարելու, բերանացի կարդալու, երգելու , մասնակիցներին ծիսական նյութը ճիշտ մատուցելու կուլտուրայի ձևավորում, երաժշտական, գեղարվեստական և ազգային մտածողության ձևավորում
  2. հանդիսատես-կատարող կապի ստեղծում
  3. ստեղծագործական երևակայության զարգացում
  4. համագործակցություն-ծանոթություն՝ մեր իրականության մեջ գործող երաժիշտների, երաժշտախմբերի, համույթների, երգչախմբերի հետ
  5. երաժշտության, պարի, խաղի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը

Ծրագրի ակնկալվող արդյունքներ՝

  1. արդյունքում սանը, սովորողը, ուսանողը, ծնողը կլինի ուշադիր, կիրթ ունկնդիր
  2. կդառնա ակտիվ, նախաձեռնող մասնակից
  3. կծանոթանա հայկական և համաշխարհային մշակութի գոհարներին
  4. կձևավորվի տոնաստեղծ, անկաշկանդ, սովորածը տարածել կարողացող մասնակից
  5. կկարողանա լիարժեք մասնակից լինել այլ վայրերում իրականացվող համերգներին

Ծրագրի իրականացման պլան՝

  1. կազմել ուրբաթ-համերգների օրացույց կիսամյակի համար
  2. ստեղծել և աշխատել ուրբաթ-համերգի կազմակերպման կարգի համաձայն
  3. համերգի բովանդակությունը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով
  4. շաբաթվա համերգ-պարապմունքի ծրագիրը ներկայացվում է կրթահամալիրի ծեսերի բլոգում
  5. նախագծի իրականացման համար համագործակցել դպրոցի բոլոր օղակների հետ.կրտսեր, միջին, ավագ դպրոցներ
  6. ուրբաթ-համերգի միասնական կատարման նյութերը՝ երգեր, պարերգեր, պարեր, ազգային, ազգային խաղեր, ընթերցանական նյութեր, ծրագրով ներկայացվում է իրականացումից մեկ շաբաթ առաջ
  7. ծրագրով նախատեսված միասնական կատարման նյութերը նախապես որոշվում, քննարկվում, ընտրվում են կրթահամալիրի բոլոր օղակների կողմից՝ երաժիշտներ, դասվար-դաստիարակներ, ուսուցիչներ կազմակերպիչներ….
  8. ծրագրի ստեղծումը բացառապես թիմային որակյալ աշխատանքի արդյունք է: Այսպես ստեղծվում է անկաշկանդ, անմիջական մթնոլորտ, որտեղ չկա հանդիսատես, բոլորը միաժամանակ և՛ կատարող են, և՛ հանդիսատես:
  9. համերգային ծրագիրն ունի նախապես ընտրված սովորող, ուսուցիչ, ծնող լուսաբանողներ՝ ֆիլմի, ֆոտոշարի, ռադիոնյութի տեսքով
  10. համերգ-պարապմունքն ունի տեխնոլոգ-դասավանդողների կողմից առաջարկվող դրեսկոդ
  11. մասնակից խմբերը նախապես մասնակցության էլեկտրոնային հայտ են ներկայացնում
  12. «Ուրբաթ-համերգ» նախագիծը իրականացվում է ինչպես կրթահամալիրից դուրս, այնպես էլ ՝ երևանյան, մարզային տարբեր հարթակներում՝ ներկայացնելով և տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:
  13. համավարակի պայմաններում պահպանում ենք ԿԳՄՍ նախարարի հրամանը

Ծրագրի շարունակականության ապահովումը՝

«Ուրբաթ-համերգ»-ը, որպես արդյունավետ ուսումնական նախագիծ, կարող է համագործակցել այլ ուսումնական հաստատությունների, երևանյան այլ տոնախմբային նախագծերի հետ՝ ապահովելով տոնի միեղությունը, միասնականությունը, ուրախությունը:

Ծրագրային առաջարկը վերաբերում է արդեն իսկ կիրառված փորձին, դրա տարածմանը.

«Ուրբաթ-համերգի» ձևաչափը, որպես երկար տարիներ գործող նախագիծ, արդյունավետ մոդել է, ապահովում է ծեսի, տոնի պարզ ու անմիջական մուտքը դեպի ընտանիք….

Ուղեկցող նյութեր, օրինակ՝ անցկացրած որևէ դասի նկարագրություն (դասի տեսագրություն):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: