Ժայռից մասուր է կաթում. ուրբաթ-համերգ, հոկտեմբերի 15, 2021թ․

Հոտկեմբերի 15, ժամը՝ 15․15

Օր՝ հոկտեմբերի 15 (հայկական տոմարով օրվա անվանումը՝ Արամազդ)
Ժամ՝ 15:15 (հայկական տոմարով ժամի անվանումը՝ Ճառագայթեալն)
Վայր՝ կրթական պարտեզի կլոր հարթակ․  Բաբաջանյան 25
Պատասխանատու՝ Արևմտյան դպրոց
Կազմակերպումը՝ հոկտեմբերյան ուսումնական ուղեցույցով
Բովանդակությունը՝ ուսումնական օրացույցի. Հակաբացիլ Կոմիտասով աշուն

Իրականացումը՝ ուսումնական երգչախմբերով
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, ծնողներ.․․․

Հ․Սահյան․ «Ժայռից մասուր է կաթում»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

 Միասնական երգ․ Կոմիտաս «Էս առուն»

Էս առուն ջուր է գալի,

Մի տեսեք, ո՞ւր է գալի.

Գալիս է, գալիս է, սեր անե:

Քենին մահանա արել,

Իր յարին հյուր է գալի.

Գալիս է, գալիս է, սեր անե:

Վարդ եմ քաղել մաղերով,

Վեր եմ դրել շաղերով.

Գալիս է, գալիս է, սեր անե։

Հովհ․ Թումանյան․ Քամին
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Միասնական երգ․Կոմիտաս « Սար սար»

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Սա՜ր, սա՜ր,
Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:

Սա՜ր, սա՜ր,
Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
/Փիս գյադին/ Վատ տըղին յա՛ր չեմ ասի։

Սա՜ր, սա՜ր,
Հաց եմ թըխել փըրփըռի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:

Սա՜ր, սա՜ր,
Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

Թռի, թռի, թիթեռնիկ,
 Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,
Ռեհանի փունջ մորոտիկ,
Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
 Իմ սիրունիկ աղունիկ:

4-5-րդ դասարաններ

Կոմիտաս․ «Քելե քելե»

Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,

Քո գովական խելքիդ մեռնեմ,

Սիրավոր լորիկ,

Վիրավոր լորիկ,

Լորիկ, 

Սևավոր լորիկ,

Լորիկ ջան:

Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,

Քո լուսընկա շողիդ մեռնեմ:

Սիրավոր լորիկ,

Վիրավոր լորիկ,

Լորիկ, 

Սևավոր լորիկ,

Լորիկ ջան:

Այ լորիկ

Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտիս միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Այ լորիկ, ջան լորիկ
Կլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Միասնական պար՝ «Լորկե»

Հովհ. Թումանյան «Կռունկներ»

Կը՛ռ,կը՛ռ, կռկռան,

Կռունկները հա՛ թռան,

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան:

«Կռունկ ջան արի արի»

Կռունկ ջան, արի, արի,
Կըռունկ ջան, արի, արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:

Կըռունկ ձախ թևին արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ աջ թևին արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:
Կըռունկ սարերով արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի
Գընա արի, ման արի,
 Կըռունկ ծափ տու ու թըռի:


 Ցոլա ամպերի տակին,
 Կըռունկ ծափ տու ու թըռի,
Ծաղիկ — ծառների տակին,
 Կըռունկ ծափ տու ու թըռի,
Կըռունկ, գարնան արևին,
Կըռունկ ծափ տու ու թըռի,
 Էկար մըտար մեր այգին:
 Կըռունկ ծափ տու ու թըռի:

Հովհ․ Թումանյան․ «Տերևաթափ»

-Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ, —
Ասավ քամին տերևներին:
-Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ին՞չ եք դողում ծառի ծերին:
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ …
Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ …
Տերևները հենց լսեցին,
Նախշուն — նախշուն գույներ հագան,
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

«Կաքավներ-կաքավներ»

Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
— Վեր-վեր թըռնենք վըր կանաչին,
Կաքավներ, կաքավներ,
Ոտներ մըրսի, փաթթեն լաչիկ,
Կաքավներ, կաքավներ։

Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիր էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ։

Ելեք տեսեք՝ ո՞վ կաքավ ջոջ,
Կաքավներ, կաքավներ,
Բըռնենք, տանենք մեր աներոջ,
Կաքավներ, կաքավներ։

«Նախշուն կաքավ կաքավիկ»

Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:
Լուսնակը սարի տակին, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Մամուռը քարի տակին, Կարմրատոտիկ կաքավիկ,
Կաքավիկ կանգնե քարին, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Ձեն կուտա ձագուկներին, Կարմրատոտիկ կաքավիկ:
Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:
Լուսնակ, դու կամաց գնա, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Մեր տան վերեւով գնա, Կարմրատոտիկ կաքավիկ,
Կաքավիկին որ տեսնես, Նախշուն կաքավ, կաքավիկ,
Բարեւ տուր, անցի, գնա, Կարմրատոտիկ կաքավիկ:
Նախշուն կաքավ, կաքավիկ, Կարմրատոտիկ կաքավիկ:

Հ․Սահյան․ Ժայռից մասուր է կաթում

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Պարերգ․ «Ջուր կուգեր»

1.Ջուր կուգեր վերին սարեն,
Հայ, լայ լալա,
Լատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ լալա,
Լատիրիրի րարիրա:

2. Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հայ , լայ լալա…
Յար կուգեր թըռվըռալեն,
Հայ , լայ լալա…

3.Սարեն կուգեր թուխ Ասմին,
Հայ , լայ լալա…
Արևու շողն էրեսին,
Հայ , լայ լալա…

4. Սարեն կուգեր ձիավոր,
Հայ , լայ լալա…
Արծըվու պես թևավոր,
Հայ , լայ լալա…

«Էսօր ուրբաթ է պաս է»

Էսօր ուրբաթ է, պաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Սըրտիկ արծաթե թաս է,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն եկավ ցողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան
Ծառի թըփեր դողալեն,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Սըրտիկ մալուլ մի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան,
Աշխարհ մարդուն չի մնա,
Դե, հե, զընգը, զընգը, դե, հե, ջան:

Ջուր կուգա վերին սարեն,
Սարն ոլորելեն,
Կըթափի մարմար քարեն,
Կաթ-կաթ ծորելեն:

Աշուն

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

«Էսօր աշուն ի Մայրամ». Կոմիտասյան երգի ուսուցում

«Երկինք ամպե հովն անուշ»

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Գացի գացի հեռեցա,
Երկինք ամպե հովն անուշ,
Բարձր սարուն մոտեցա,
Յար խորոտիկ պաքն անուշ
Պզդիկ յարոջ կարոտցա
Երկինք ամպե հովն անուշ։

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Ռ. Հախվերդյան․ «Մեր սիրո աշունը». Արևմտյան դպրոցի ուսուցչական երգչախումբ

 Կոմիտաս․ «Անձրև եկավ»

Անձրևն եկավ շաղալեն,

Ուռ ու տերև դողալեն.

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Հրես եկավ իմ ախպեր,

Ալ ձին տակին խաղալեն:

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Խալիչեքը փռել եմ,

Նախշուն բարձեր շարել եմ։

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Հոյ Նարե

Հո՜յ Նարե, անձրև էկավ շաղալեն,
Ջա՜ն Նարե, թուփ ու տերև դողալեն,
Հո՜յ Նարե, հրեն էկավ իմ աղբեր,
Ջա՜ն Նարե, ալ ձին տակին խաղալեն:

Հո՜յ Նարե, կայնել ես վարդի հովին,
Ջա՜ն Նարե, քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ Նարե, երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն Նարե, աչքերիդ կապույտ ծովին:

Կոմիտաս․ « Երևան բաղ եմ արել»

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Միասնական պար՝ «Մինինդուր»

Միասնական պար՝ « Բուլուլ»

Leave a comment