ԻՍԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԵՐևԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ, նոյեմբերի 14, 2021թ.

Նոյեմբերի 14. իսկական հարսանիք 
Համակարգումը՝ ազգագրության փառատոնի շուրջտարյա նախագծով

Փեսա՝ Թոմ Կիրակոսյան
Հարս՝ Աննա Թամրազյան

Ժամը՝ Հարսանքավորների տոնական երթ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
15.00 Պսակադրությունը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Քահանայի ձեռամբ պսակադրության արարողություն

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. եկեղեցու բակում հարսանեկան ծիսական ցնծություն
Զարգացումը՝ կրթահամալիրի վոկալ լաբորատորիայով, երգեցիկ խմբերով․ ղեկ․՝ Մարինե Մկրտչյան
Միասնաբար ընթերցվող բարեմաղթանք.

Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնորհավո՛ր պսակդ,
Արևդ էր կանաչ:

«Ծառս ի ծաղկեցավ»

Սուրբ Կարապետա օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Սուրբ Գևորգի օրհնութենով, օրհնութենով
Ծառս ի ծաղկեցավ, ծառս ի ծաղկեցավ,
Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ՝ Կանաչ ու կարմիր:

Միասնաբար ընթերցվող բարեմղթանք.

Էս թագն էր խաչ,
Խաչի կոթն էր խաչ ու մաչ,
Շնորհավո՛ր թագուհիդ,
Արևդ էր կանաչ…

Օրհնության, շնորհավորանքի երգեր.
«Եկեք տեսեք, ծառն է ծաղկեր»
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Ծաղիկն ու արևն են վըրան,
Արևն ու ծաղիկն են վըրան:

2. Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Արևդ անոր նըման ծաղկի,
Ծաղիկդ անոր նըման ծաղկի:

3. Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

4. Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

5. Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Հետն ըլ բերեք զույգ մը սոխակ,
Որ գան, գովեն, թագավորը:

6. Լուսավորիչ, Հայոց հայրը,
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Գովե էս մեր թագավորը,
Օրհնե էս մեր թագավորը:


«Կանաչեցավ ծառն ի խնկի»
Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

2. Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչեցավ ծառն ի նըշին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

5. Կանաչեցավ ծառն ի կոքյով,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

6. Կանաչեցավ ծառն ի կաղնին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

«Գովք թագուհու» խորագրով ծիսերգերի պոպուրի.
«Մոկաց հարսներ»
«Հոպայ զարգե»
«Աննային գովելու համար ենք եկել»
«Սարեն կուգաս»
«Մերիկ, մերիկ»
«Ա՜խ Սոնա յար»
Խնամիների հետ կապված երգեր.
«Էկանք, էկանք, այլիհո»
«Խնամի, խոշ իս էկի»
«Զնկլիկ»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: