Ուսուցչական համույթներով ձոն-ուրբաթ, նոյեմբերի 19, 2021թ․

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Պատասխանատուներ՝ դպրոցներ, դասավանդողների էստրադային համույթներ
Բովանդակությունը` Նոյեմբերի ուսումնական օրացույցով
Իրականացումը՝ «Սրբուհի Լիսիսցյանի օրեր» ազգագրական  ստուգատեսով
Մասնակիցներ՝ դասավանդողներ,  մուտքի ճամբար, հյուր-բարեկամներ ․․․․
Մասնակիցների արդուզարդը՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի
Կահոնահարներ՝ Լաերտ Գրիգորյան, Վիկտորյա Ստեփանյան

Ծրագրում․

Միասնական կատարում․ Նոր տարի. խոսք՝ Ռափայել Պատկանյանի

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
 2x

Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։

Միասնական ձոն-ընթերցում. Ե. Չարենց.

Մաքուր իմ սեր, միա՛կ իմ զեն,
Միակ իմ հուր, իմ սուր, իմ զարդ,—
Հարս իմ լուսե, քույր իմ հպարտ,—
Իմ անաղարտ սիրո հույզեր,—
Լո՜ւյս իմ կյանքի, հույս իմ զվարթ…

Ամեն վայրկյան ու ակնթարթ
Դո՛ւ ես միայն ինձ հետ կիսել
Թե՛ վիշտ, թե՛ վերք, թե՛ երգ, թե՛ վարդ,—
Մաքուր իմ սեր։—

Ինչպես անգետ մանկան համար
Թռիչք ու վազք, ու կարուսել,—
Ինչպես երգչին՝ քնքուշ քնար,
Զորավարին՝ անկոր սուսեր,—
Ի՛մ զեն, ի՛մ սուր, ի՛մ հուր անսար,—
Անհուն իմ սեր…

Հ․ Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ․ Էլեգիա․ մշակումը՝ Երվանդ Երյկանյանի․ խմբավար՝ Մարինե Ոսկանյան


Միջին դպրոցի ուսուցչական երգչախումբ․ Արևիկ․ խմբավար՝ Լուիզա Քեշիշյան
Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Կոնստանտին Օրբելյանի

ԱՐԵՎԻԿ
Լա, լա, Լա, լա, լա Լա, լա, լա Լա, լա, լա
Լա, լա, լա Լա, լա, լա Լա,
Լա, լա, լա, Լա, լա, լա, Լա, լա, լա Լա, լա, լա
Լա, լա, լա Լա, լա, լա…..

Արևիկ է անունդ,
Դու լույսի պես աղջիկ,
Քո աչքերը գարուն են,
Դու իմ երգ, Արևիկ:
Առավոտն է քո տունը,
Բարի լույս, Արևիկ:

Աչքերդ անվերջ կանչում են,
Աչքերդ ինձ անուշ տանջում են,
Անունդ` սիրո գարուն է,
Անունդ քեզ նման սիրուն է:

Լա, լա, Լա, լա, լա Լա, լա, լա Լա, լա, լա
Լա, լա, լա Լա, լա, լա Լա,
Լա, լա, լա, Լա, լա, լա, Լա, լա, լա Լա, լա, լա
Լա, լա, լա Լա, լա, լա…..

Ծաղիկները բացվել են,
Քեզ նման գեղեցիկ,
Աղբյուրները երգում են,
Քո ձայնով, Արևիկ:
Երազները շողում են
Քո փայլով, Արևիկ:

Աչքերդ անվերջ կանչում են,
Աչքերդ ինձ անուշ տանջում են,
Անունդ` սիրո գարուն է,
Անունդ քեզ նման սիրուն է:

Լա, լա, Լա, լա, լա Լա, լա, լա Լա, լա, լա
Լա, լա, լա Լա, լա, լա Լա,
Լա, լա, լա, Լա, լա, լա, Լա, լա, լա Լա, լա, լա
Լա, լա, լա Լա, լա, լա…..
Անունդ` սիրո գարուն է,
Անունդ քեզ նման սիրուն է:
(3 անգամ)

Արևելյան դպրոցի ուսուցչական համույթ․ խմբավար՝ Մարինե Ոսկանյան․

Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Կոնստանտին Օրբելյանի

Սերը չի ծերանում

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա։

Դու ծաղիկ ես՝ բույրով ես հարուստ,

Դու արև ես՝ լույսով ես հարուստ,

Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո,

Իմ երազն է երազները քո:

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,

Անցնում են օրեր և հեռանում,

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,

Լա՛, լա, լա՛, լա, լա՛, լա, լա-լա-լա-լա,

Մեր սերը երբեք չի ծերանում:


Միասնական կատարում ․ Սիրելի Երևան

Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ,
Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ․․․․

 Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
 Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
 Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
 Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լա, լա, լա, լա, լա , լա , լա,լալա,լա,լա,լա,լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լա, լա, լա, լա, լա , լա , լա,լալա,լա,լա,լա,լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Միասնական ընթերցանություն․ Ե․ Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր,
Օրերը ղողանջ ու հնչուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր։

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ախ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

Հյուսիսի ուսուցչական համույթ․ Խնոցիաշար. խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան.

Էթանք մաքուր ջուր բերենք, բերենք խնոցի հարենք,

Էդ աղբրի պաղ ջրով անուշ կարագը հարենք,

Ինչքան խնոցի հարենք, հարելուց չմեծարենք,

Մեր սիրունը  գուծյուն է, աշխատանքի սովոր Է:

2.Աղջիկներ ջան հավաքվեք մի հատ խնոցի հարեք,

 Գունդ կարգից շատ հելնի երգ ասելով մենք հարենք,

Ինչքան պիտի  քեզ հարենք, անուշ կարագը հանենք,

Յարիս համար ուտելու եղ ու կարագ պատրաստենք
Հա ձձում, հա կարագ

Հա ձըձում, հա կարագ,

Հա ձըձում, հա կարագ,

Հա զարկիմ,դու չեղար,

Հա ձըձում,հա կարագ,

Տաք ջուր թալիմ՝ դու չեղար,

Պաղ ջուր թալիմ՝դու չեղար,

Հա ձըձում հա կարագ,

Ինճ եղավ՝ դու չեղար,

Հա ձըձում, հա կարագ,

Ինչ եղավ՝ դու չեղար:

Հարավային համույթ․ ղեկավար՝ Մարիամ Մնացականյան. Պույ-պույ

Միասնական կատարում․ Անհաջող ժամադրություն․
Խոսք: Պ․ ՄիքայելյանԵրաժշտություն: Էդ․ Բաղդասարյան

Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան։

Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,
Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,
Ողջ կյանքը։

Իմ վերևը
Հորդ անձրև է,
Բայց սպասում եմ, ու վաղուց
Ով նայում է,
Ծիծաղում է,
Որ թրջվում եմ սիրուց։

Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,
Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,
Ողջ կյանքը։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան,
Մեր սիրո ապագան,
Մեր սիրո ապագան․․․․․

Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,
Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,
Ողջ կյանքը։

Իմ վերևը
Հորդ անձրև է,
Բայց սպասում եմ, ու վաղուց
Ով նայում է,
Ծիծաղում է,
Որ թրջվում եմ սիրուց։
Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան։

Արևմտյան համույթ․ Երևանը մենք ենք. կազմակերպիչ՝ Սեդա Թևանյան

Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք,
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Քոլեջի ուսանողական համույթ․ խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Կռունկ Հայաստանի

Բարով եկար, սիրուն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես, – 2 անգամ
Խոսի՛ր ինձ հետ ազատորեն,
Կյանքս կնվիրեմ ես քեզ: – 2 անգամ

Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը, – 2 անգամ
Նորա սիրուն տանջվում եմ ես,
Աչքերիցս կտրավ քունը: – 2 անգամ

Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան, – 2 անգամ
Եդեմական դրախտավայր, – 
Այն կոչվում է Մայր-Հայաստան: – 2 անգամ

Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,
Արի՛, առնեմ իմ թևերուն,
Գնանք, այնտեղ ուրախացուր:

Ազգային միասնական պարերգ․ Սև գյուլի․ Աննա Երիցյան

Սև գյուլի, սև գյուլի,

Ծիծեռնակի բունը, ծիծեռնակի բունը,

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,

Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Սև գյուլի, սև գյուլի,

Ամպել է, թոն չի գա, ամպել է, թոն չի գա,

Յարըս ընչի սարերեն տուն չի գա,

Յարըս ընչի սարերեն տուն չի գա:

Սև գյուլի, սև գյուլի,

Կաքավ կայնե քարին, կաքավ կայնե քարին,

Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ,

Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ:

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Սև գյուլի, սև գյուլի,

Հանդի զով շաղերը, հանդի զով շաղերը,

Յարիս տարեք իմ սրտի բարևը,

Յարիս տարեք իմ սրտի բարևը:

Սև գյուլի, սև գյուլի,

Յարըս ալ ծաղիկ է, յարըս ալ ծաղիկ է,

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է,

Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է:

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:


«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: