Դասավանդողների ուրբաթ-համերգ, մարտի 26, 2021թ․

Լուսանկարը՝

Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Պատասխանատուներ՝ դպրոցներ, դասավանդողների էստրադային համույթներ
Բովանդակությունը` Նոյեմբերի ուսումնական օրացույցով
Իրականացումը՝ «Սրբուհի Լիսիսցյանի օրեր» ազգագրական  ստուգատեսով
Մասնակիցներ՝ դասավանդողներ,  մուտքի ճամբար, հյուր-բարեկամներ ․․․․
Մասնակիցների արդուզարդը՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի
Դաշնամուրային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Ծրագրում․

Հ․ Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ․ Էլեգիա․ մշակումը՝ Երվանդ Երյկանյանի․ խմբավար՝ Մարինե Ոսկանյան


Միասնական կատարում ․ Սիրելի Երևան

Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ,
Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ․․․․

 Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
 Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
 Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
 Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լա, լա, լա, լա, լա , լա , լա,լալա,լա,լա,լա,լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լա, լա, լա, լա, լա , լա , լա,լալա,լա,լա,լա,լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Լա, լա, լա, լա, լա , լա , լա, լա, լա, լա, լա, լա, լա ,
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:


Միջին դպրոցի ուսուցչական երգչախումբ․ Արևիկ․ խմբավար՝ Լուիզա Քեշիշյան
Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի
Երաժշտություն՝ Կոնստանտին Օրբելյանի

ԱՐԵՎԻԿ

Արևիկ է անունդ,
Դու լույսի պես աղջիկ,
Քո աչքերը գարուն են,
Դու իմ երգ, Արևիկ:
Առավոտն է քո տունը,
Բարի լույս, Արևիկ:

Աչքերդ անվերջ կանչում են,
Աչքերդ ինձ անուշ տանջում են,
Անունդ` սիրո գարուն է,
Անունդ քեզ նման սիրուն է:

Ծաղիկները բացվել են,
Քեզ նման գեղեցիկ,
Աղբյուրները երգում են,
Քո ձայնով, Արևիկ:
Երազները շողում են
Քո փայլով, Արևիկ:

Հյուսիսի <<Գեղանիներ>> ուսուցչական երգչախումբ․ խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Արևելյան դպրոցի ուսուցչական համույթ․ խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Միասնական կատարում․ Անհաջող ժամադրություն․
Խոսք: Պ․ ՄիքայելյանԵրաժշտություն: Էդ․ Բաղդասարյան

Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան։

Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,
Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,
Ողջ կյանքը։

Իմ վերևը
Հորդ անձրև է,
Բայց սպասում եմ, ու վաղուց
Ով նայում է,
Ծիծաղում է,
Որ թրջվում եմ սիրուց։

Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,
Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,
Ողջ կյանքը։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան,
Մեր սիրո ապագան,
Մեր սիրո ապագան․․․․․

    Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,
Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,
Ողջ կյանքը։

Իմ վերևը
Հորդ անձրև է,
Բայց սպասում եմ, ու վաղուց
Ով նայում է,
Ծիծաղում է,
Որ թրջվում եմ սիրուց։
Քեզ համար է
Յասամանը,
Բայց թոշնում է, ա՜խ, իզուր,
Անցավ օրը,
Եվ բոլորը
Ինձ նայում են տխուր։

Լուռ հալչում եմ,
Հառաչում եմ
Այն ծառի տակ, ուր այնքան
Մենք շրջել ենք,
Անրջել ենք
Մեր սիրո ապագան։

Հարավային համույթ․ ղեկավար՝ Մարիամ Մնացականյան

Արևմտյան համույթ․ կազմակերպիչ՝ Սեդա Թևանյան

Միասնական կատարում․ Նոր տարի. խոսք՝ Ռափայել Պատկանյանի

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
 2x

Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։

Քոլեջի ուսանողական համույթ․ խմբավար՝ Մարինե Մկրտչյան


«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 25
ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: