Քաջանց ուղի Սասնալանջում, նոյեմբերի 24, 2021թ․

Հարգելի սեբաստացի կրթական համայնքի անդամ.
Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 11:00, Ձեզ սիրով հրավիրում ենք Կրթական պարտեզի Սասնալանջ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25, կրթահամալիրի Մայր դպրոցին հարակից սարալանջ)՝ 2020թ. Արցախյան պատերազմում զոհված հերոսների «Քաջանց ուղի» ծառուղու նորամուտին, քանդակ-հուշաղբյուրի բացմանը՝ ի հիշատակ սեբաստացիներ Դավիթ Գևորգյանի, Գարեգին Նիկոլյանի, Սողոմոն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի: 
Նախագծի հեղինակ՝ Գեղարվեստի դպրոց
Մասնակիցներ՝ Ակներ ազգագրական խումբ, Քոլեջի պարող, երգեցիկ խմբեր, ծնողներ, հյուրեր
Քաջանց ուղու բարեկարգման աշխատանքները՝ Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողների
Քանդակի հեղինակ՝ Մուշեղ Բարսեղյան

Ծրագրում՝

Նշանակալից խոսք՝ կրթահամալիրի մենթոր Աշոտ Բլեյանի

Կրթահամալիրի հիմնը՝ Անդաստան

Միասնական ընթերցում․ Ե․ Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Միասնական կատարում․ հայրենյան երգ․ Տեսեք աղավնին
Տեսեք աղավնին Նոյան տապանին,
Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,
Ավետիս կուտա հայկյա սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին:

Շուքի պես անցան այս հինգ մեծ դարեր,
Լացին հայրենյաց դաշտեր ու սարեր.
Հերիք է մեզի, հերիք է, հայեր,
Հերիք մեր բաժին արցունք ու ավեր:

Միասնական ռազմապար. պարբաշիներ՝ Տիգրան Զոհրաբյան, Լաերտ Գրիգորյան

Կրտսեր դպրոցներ․ ընթերցում Սասունցի Դավիթ էպոսից․ Քրիստինե Շահբազյան և ընկերներ

Միասնական կատարում․ Նոր տարիխոսք՝ Ռափայել Պատկանյան

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։ 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։ 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։ 2x

Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։ 2x

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։

Միասնական ռազմապար. պարբաշի՝ Տիգրան Զոհրաբյան

Կարդում ենք Ե․ Չարենց․
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: