Հա ձձում, հա կարագ…..Ուրբաթ-համերգ, նոյեմբերի 26, 2021թ․

Նոյեմբերի 26
Հանդիպման վայրը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Մարմարյա սրահ, ժամը՝ 15․15
Համակարգումը՝ Ծեսերի կենտրոնի
Պատասխանատուներ՝ Հյուսիային դպրոց
Բովանդակությունը` Նոյեմբերի ուսումնական օրացույցով
Իրականացումը՝ «Կաթնամթերքը՝ հայ ժողովրդական, աշխատանքային երգերում» նախագծով
Մասնակիցների արդուզարդը՝ տեխնոլոգիայի լաբորատորիայի
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, գործընկերներ, այլք

Ծրագրի հեղինակ՝ Հասմիկ Մաթևոսյան

Ծրագրում՝

Ծրագրում՝
Կրթահամալիրի 2021թ. անվանական մրցանակների հանձնում
Առտնի աշխատանքային երգեր, պարեր, խաղեր, խաղիկներ, ասիկներ, կոմիտասյան երգեր, կատակերգեր, պարերգեր

  • Անդաստան-Հյուսիսային կողմն աշխարհի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

  • Հոպա, զարկե ու քելե

1.Կուժն առա գացի աղբյուր

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Լցրեցի կժով պաղ ջուր:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

2.Սարեն իջավ զույգ աղջիկ:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Զույգի գոգնոցն էլ լաստիկ:

Հոպա զարկե՜ ու քելե՜:

3.Ջուր կուգա բարձր սարեն:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Կըթափի մարմար քարեն:

Հոպա զարկե ու քելե:

4.Ոչխարն արել եմ բերը:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Քաշել եմ կաթի սերը:

Հոպա զարկե ու քելե:

5.Սարեն ես գամ, ձորեն դու:

Վայ՜լե՜,լե՜ ու լե՜, լե՜

Սերն ես ուտեմ մածունը դու:

Հոպա զարկե ու քելե:

  • Խնոցի-ասիկ

– Խնոցին  հա  հարեմ:
Շալակեմ` սար  հանեմ:
– Խնոցին  հա hարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:
– Խնոցին հա  հարեմ:
Շալակեմ` դաշտ  տանեմ:
– Խնոցին հա  հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

  • Հարի խնոցի

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:

Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի:

Հա ձըձում, հա կարագ,

Հա ձըձում, հա կարագ,

Հա զարկիմ,դու չեղար,

Հա ձըձում,հա կարագ,

Տաք ջուր թալիմ՝ դու չեղար,

Պաղ ջուր թալիմ՝դու չեղար,

Հա ձըձում հա կարագ,

Ինճ եղավ՝ դու չեղար,

Հա ձըձում, հա կարագ,

Ինչ եղավ՝ դու չեղար:

  • Խնոցի-ասիկ

Խնոցի,Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի

  • Սար-սար-երգ

1. Սար, սար

Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:
Սա՜ր, սա՜ր,
2. Ժամի դըռնեն դուս էլա,
Ջա՜ն, ջա՜ն,
Արևի պես լուս էլա:
Սա՜ր, սա՜ր,
3. Էն սարին սա՛ր չեմ ասի,
Ջա՜ն, ջա՜ն,
Փիս գյադին յա՛ր չեմ ասի:
Սա՜ր, սա՜ր,
4. Սա՜ր, սա՜ր,
Հաց եմ թըխել փըրփըռի,
Ջա՜ն, ջա՜ն,
Վատ խոսողը քըրքըրի:
Սա՜ր, սա՜ր,
6. Ես սարերի ծաղիկն եմ.
Ջա՜ն, ջա՜ն,
Ես Լևոնի քուրիկն եմ:

  • Հոփ, թռի-երգ

Կրկնակ

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,

Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի,

Վարսո ջան:

1.Խնձոր ես ծառի վրա,

Հայկո ջան,

Ծաղիկ ես սարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

2.Անուշ տաղ ասող կաքավ,

Հայկո ջան,

Կանգնել ես քարի վրա,

Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

3.Ախպեր ունեմ՝ գառնարած,

Հայկո ջան,

Պարի միջին շվարած,

Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,

Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

  • Փիսոն-Հ. Թումանայան

Փիսոն, փիսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախան Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող:

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

  • Նանայ, նանայ փափուրի

Նանայ, նանայ, փափուռի,
Նանայ, նանայ, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի,
Փափուռի ջան, փափուռի:
Ջուր է գալիս էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաթում է մարմար քարից,
Նանայ, նանայ, փափուռի:
Արև ելավ էն սարից,
Նանայ, նանայ, փափուռի,
Կաքավ կանչեց էն քարից,
Նանայ, նանայ, փափուռի:
Խնձոր ես ծառի վրա,
Նանայ, նանայ, փափուռի,
Ծաղիկ ես սարի վրա,
Նանայ, նանայ, փափուռի:
Անուշ տաղ ասող բլբուլ,
Նանայ, նանայ, փափուռի,
Կանգնել ես քարի վրա,
Նանայ, նանայ, փափուռի:
Մտա բլբուլի բաղը,
Նանայ, նանայ, փափուռի,
Երգեցի անուշ տաղը,
Նանայ, նանայ, փափուռի:

  • Սևուկ ուլիկ-Հ. Թումանյան

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ,

Ման եմ եկել սարեսար,

Կաթն եմ արել քեզ համար,

Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,

Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․

Սևուկ ուլիկ,

Սիրուն բալիկ։

  • Հինգ էծ ունեմ-երգ

Հինգ էծ ունեմ ուր էծերով,

Ի՛լիլի, դի՛լիլի,

Կաթ կըկըթեմ պըղինձներով,

Ի՛լիլի, դի՛լիլի:

Սեր կըչափեմ կալի չափով,

Ի՛լիլի, դի՛լիլի,

Յուղ կըհանեմ լըվի տըկով,

Ի՛լիլի, դի՛լիլի

  • Իլիլիդիլիլի-երգ

Հինգ էծ ունեմ ուլերով,

Իլիլի, դիլիլի,

Կաթ կըկըթեմ դույլերով,

Իլիլի, դիլիլի,

Սեր կըչափեմ կալ չափով,

Իլիլի, դիլիլի,

Եղ կըհանեմ լվի տըկով,

Իլիլի, դիլիլի:

  • Խնոցի-ասիկ

Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա — բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,

Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:

  • Այ ֆոռկա

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա:

Էսօր մեր տուն հարսնիս կա,
Կոլոտ փեսին բեղ չկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Կոլոտ փեսին բեղ չկա:

Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա,
Այ ֆոռկա, ֆոռկա, ֆոռկա,
Էսօր մեր տուն հարսնիս կա:

Թավեն ծակ է, եղ չկա,
Փեսեն էկավ, տեղ չկա,
Թավեն ծակ է, եղ չկա,
Փեսեն էկավ, տեղ չկա:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր․ անվանական մրցանակներ, 2021թ․ նոյեմբեր
«Մխիթար Սեբաստացի»
«Վահան Ասատրյան»

4-5-րդ դասարաններ

Մեր ձըձում նըխշուն ի,

Յոթը մաքյու մածուն ի,

Տիկ զարկեմ՝ յեղ հանեմ,

 Սարակտիրուն ճաշ անեմ:


Ցամփ, հա, ցըմփ զարկեմ,

Նուկիմ յեղ հանեմ,

Ցամփ, հա, ցըմփ զարկեմ,

Մեր տուն շէն անեմ:

  • Խնոցի-ասիկներ

Խնոցի, հարեցի

Մածուն արա ծախեցի

Տարա բազառ ծախեցի

Յասմիկին չտւեցի։

Կոմիտասյան երգերի շարան

  • Նոր եմ նոր մածուն մերել

Նոր եմ նոր մածուն մերել,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

Հեռու գեղեն է գալիս,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Մի լավ նվեր է բերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

  • Առնեմ երթամ իմ յարը

Առնեմ էրթամ իմ յարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Սեր անելով իմ յարը,

Առնեմ էրթամ էն սարը,

Սեր անելով իմ յարը:

Յար եմ գտել նառի պես

Ընկուզենի զառի պես

Ուր, որ էրթամ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես,

Ուր, որ էրթամ կայնած է

Էն մեր սիրուն սարի պես:

  • Շախկըր, շուխկըր

Շախկըր-շուխկըր, քյամարըս,

Բոյով, սոյով իմ յարս:

Արի, աղբեր յար անենք,

Չար թըշնամուն քար անենք:

Շախկըր-շուխկըր, քյամարըս,

Բոյով, սոյով իմ յարս:

Ծաղկել ա մեր կարմիր վարդ,

-Մեր ցավերին ճար անենք:

Շախկըր-շուխկըր, քյամարըս,

Բոյով, սոյով իմ յարս:

  • Խնոցի-ասիկներ

Խնոցի հարեցի

Մեջտ մածուն լցրեցի

Մի լավ տարա բերեցի

Համով կարագ հարեցի

Կարագը տամ Արփիին

Թանն էլ պահենք՝ մեծ պապին:

  • Անձրևն եկավ շաղալեն

Անձրև եկավ շաղալեն,
Ուռու տերև դողալեն,
Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:
Հրես, եկավ իմ աղբեր,
Ալ ձին տակին խաղալեն,
Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:

Խալիչեքը փըռել եմ,
Նախշուն բարձեր դըրել եմ.

Վայ, լե, լե, լե,
Լե, լե, լե:

  • Սևա չոբանի շունը-պարերգ

1. Սև ա չոբանի շունը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Կտանի յարիս քունը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

2. Կանաչ արտը վարել եմ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Սիրած յարիս ճարել եմ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

3. Սարի գլխին ձյուն եկավ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Անուշ յարս տուն եկավ

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

4. Սարի գլխի արևը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ

Կառնեմ յարիս բարևը

Հոպ ոպ մարալ օյ, մարալ օյ, մարալ օյ:

  • Հարի, հարի, ա՜․ խնոցիասիկ

Հարի, հարի, ա՜ խընոցի,

Մեչըտ ա պյարի, ա խընոցի,

Եղըն ու շորը ինձ, ըլի,

Շիջուկը՝ ում ուզես ըլի:

Եղը տանեմ, տաշտ դընեմ,

Տիկը հանեմ, հանդը ղարկեմ,

Մերը հալի, ըմանի,

Սուփ Սըրքըսին փայ հանի:

  • Հայկանուշ-պարերգ

Ելա սարը, սար տեսա,

 Նըխշուն գուլպով յար տեսա,

Մարեի թխած լավաշի մեջ,

 Մեղր ու կարագն էր անուշ:

Մարեի թխած լավաշի մեջ,

 Մեղր ու կարագն էր անուշ:

 Օ՝յ, օ՝յ  Հայկանուշ

Օ՝յ, օ՝յ Հայկանուշ:

  1. Սարեն բըրթե ջուր կիգեր,

Աղբյուրի պաղ ջուրն անուշ,

Ես քեզի  սիրեցի կուժն ուսին,

 Աղբյուրի մոտ Հայկանուշ:

Ես քեզի սիրեցի կուժն ուսին,

 Աղբյուրի մոտ Հայկանուշ:

Օ՝յ, օ՝յ Հայկանուշ,

Օ՝յ օ՝յ Հայկանուշ:

  • Հալել եմ եղը-պարերգ

Հալել եմ եղը, յար ջան,

Հալել եմ եղը,

Լցրել եմ կըճուճները,

Դրել եմ տեղը:

1.Ծաղկեվանք ձորա միջին,

Հալել եմ եղը,

Ա՜խ, կորա խորա միջին,

Հալել եմ եղը:

Ծաղկեվանք ուխտ եմ արե,

Հալել եմ եղը,

Թաց մազըս ջուխտ եմ արե,

Հալել եմ եղը:

Հալել եմ եղը, յար ջան,

Հալել եմ եղը,

Լցրել եմ կըճուճները,

Դրել եմ տեղը:

2.Ծաղիկ ունեմ քաղած ա,

Հալել եմ եղը,

Մի—մի հատիկ պահած ա,

Հալել եմ եղը:

Պուճուր առուն զուլալ ջուր,

Հալել եմ եղը,

Տըղեն՝ տես, աղջիկը՝ տուր,

Հալել եմ եղը:

Հալել եմ եղը, յար ջան,

Հալել եմ եղը,

Լցրել եմ կըճուճները,

Դրել եմ տեղը:

Երաժշտության ընտրության գործունեության խումբ՝ Արմենուհի Թամոյան և ընկերներ

  • Լորիկ

1.Առավոտյան փչեց հով,
Արտը ծփաց, դարձավ ծով
Արտի միջից թռավ լոր,
Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.
Կլորիկ,կլորիկ այ լորիկ

Օրոր,մորոր շորորիկ։

2.Լորիկ-լորիկ այս տարի
Արտս ցանել եմ գարի
Ուր որ գնաս, շուտ արի,
Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.
Կլորիկ,կլորիկ այ լորիկ

Օրոր,մորոր,շորորիկ։

  • Իմ չինարի յարը

1.Արև թռվռով ելավ,

Իմ չինարի յարը,

Մեր բանը կռվով էլավ,

Դարդիման յարը։

Կրկներգ.

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Գովական յարը:

2.Քարափի ծերին կանչի,

Իմ չինարի յարը,

Թող թշնամին ամաչի,

Դարդիման յարը։

Արևիդ մեռնեմ, յար ջան,

Իմ չինարի յարը,

Չինարի պես կանաչի,

Դարդիման յարը։

Կրկներգ.

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Իմ չինարի յարը,

Գովական յարը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր․ անվանական մրցանակներ, 2021
«Ռուդիկ Հարոյան»
«Մուտք մանկավարժություն»

Մածուն մերելու պար՝ «Մածուն եմ դրել վըր դարերում»

Արեն Պողոսյան և ընկերներ՝ «Քերծի»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր․ անվանական մրցանակներ, 2021
«Վարպետ Պետո»
«Վանո Սիրադեղյան»

Գեղանիներ ուսուցչական համույթԽնոցու երգ

1.Էթանք մաքուր ջուր բերեք, բերեք խնոցի հարենք,

Էդ աղբրի պաղ ջրով անուշ կարագը հարենք,

Ինչքան խնոցի հարենք, հարելուց չմեծարենք,

Մեր սիրունը  գուծյուն է, աշխատանքի սովոր Է:

2.Աղջիկներ ջան հավաքվեք մի հատ խնոցի հարեք,

 Գունդ կարգից շատ հելնի երգ ասելով մենք հարենք,

Ինչքան պիտի  քեզ հարենք անուշ կարագը հանենք,

Յարիս համար ուտելու եղ ու կարագ պատրաստենք:

Միասնական պար՝ «Կարնո քոչարի»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: