ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՍԲ. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ, դեկտեմբերի 17, 2021թ.

Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի
Դեկտեմբերի 17, ժամը` 09.00
Եկեղեցում գտվելու կանոնները, դիմելաձևեր
Պատասխանատու` Ծեսերի կենտրոն, Ակներ համույթ
Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով
Մասնակիցներ` կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Խմբավար` Լուիզա Քեշիշյան
Ընթերցանության համակարգող` Սյուզի Մարգարյան և ընկերներ
Երգեհոն՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում`

«Տերունական աղոթք»
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

Միասնական ընթերցանություն «Առաւօտ լուսոյ»՝ Ն. Շնորհալի

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եվ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

Տեր ողորմեա. Հայտնի չեն «Տէր ողորմեա՛» երգի ո՛չ հեղինակը, ո՛չ նրա ստեղծման ժամանակաշրջանը: Միայն գիտենք, որ 18-րդ դարում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսն այն հավելել է Հայոց Սուրբ Պատարագի մեջ, և մինչև այժմ այն երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա.
Տէր, ողորմեա. Տէր, ողորմեա:

Ակներ համույթ. «Էջ Միածինն ի հօրէ». Սուրբ Էջմիածնի տոնի շարականն է:
Հեղինակը Սահակ Ձորափորեցի կաթողիկոսն է:
Երգվում է Սուրբ Էջմիածնի տոնին և Հայրապետական մաղթանքների ժամանակ:

Խմբավար՝ Աննա Երիցյան

Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:

«Քրիստոս ի մէջ». Հեղինակ՝ Սբ. Ներսես Շնորհալի, XII դար
Խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

«Հայրապետական Մաղթերգ». երգվում է Սուրբ Պատարագի վերջում:
Հեղինակը Կոմիտասն է (Ճեմարանի Բ լսարանում ուսանելիս):

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: