Գեղարվեստը կրթահամալիրում. ծնողական համայնքային համերգ «Խաղաղության ավետիսներ», դեկտեմբերի 24, 2021թ.

Լուսանկարը՝ նախորդ տարվա համերգից

Օրը՝ դեկտեմբերի 24
Տեղը՝ Մայր դպրոց ( Բաբաջանյան 25), Սեբաստիա համերգասրահ, ժամը՝ 15․15

Աջակիցներ՝ Լիսիցյան ծեսերի, երաժշտության ուսումնական կենտրոնների
Պատասխանատու` Կրթահամալիրի դպրոցներ
Համակարգումը՝ Արևելյան դպրոցի, երաժիշտ՝ Մարինե Ոսկանյան
Բովանդակությունը` Դեկտեմբերի ուսումնական օրացույցով
Մասնակիցներ՝
  դասավանդողներ, սովորողներ, սեբաստացիական համայնքի երաժիշտ ծնողներ, հյուր-բարեկամներ….
Մասնակիցներին նվեր-գինիներ՝ Խաղողի և գինու դպրոցից
Իրականացումը՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով
Համերգի պաստառը՝ Կարինե Մացակյանի և ընկերների
Համերգավարներ՝ սովորողներ

Ծրագրում՝

Միասնական Ավետիս. Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

 Տաթև Ստեփանյան. վոկալ. Հարսանեկան շար

Պատանեկան երգչախումբխմբավար՝ Լուիզա Քեշիշյան. Pentatonix-«White Winter Hymnal»

 Վահագ Ռաշ . Կիթառ, վոկալ

Լուսամփոփի պես աղջիկ. խոսք՝ Ե. Չարենցի, երժշտ.՝ Վահագ Ռաշ

Կարմիր ծաղիկ մը գարունի. խոսք՝ Միսաք Մեծարենցի, երժշտ՝  Ռոբերտ Ամիրխանյանի, մշակումը՝ Վահագ Ռաշի

Հասմիկ Թոփչյան. դաշնամուր. Բախ «Ավե Մարիա»

Gevi Band. Ռաֆայել Խեչոյան՝ ջութակ, Էլիս Խեչոյան՝ ֆլեյտա, Սաթե Խեչոյան՝ դաշնամուր, Հակոբ Խեչոյան՝ թավջութակ, Գևորգ Խեչոյան՝ շեփոր (Ստեղծագործության հեղինակ՝ Գևորգ Խեչոյան)

  • “Էլեֆտերիա”, թարգմ. “Ազատություն”։

Նելլի Քալաշյան. վոկալ. նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան. Ա. Բաբաջանյան. Վոկալիզ

 «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի ֆլեյտահար, կիթառահար և բեք-վոկալիստ Արիկ Գրիգորյան

ԵՊԿԵ մենակատար Թամարա Մոսինյան. Silent night

Հ. Թոփիկյանի ուսուցչական երգչախումբ, խմբավար՝ Մարինե Ոսկանյան

«When I Fall in Love»

«We wish you a Merry Christmas»

Միասնական ազգային պարերգ .
«Հոպայ զարգե ու քելե»

Սելի վըրի բազուկը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Բաց թևիս բիլազուկը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ցոլաց ընկավ ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Մատանուս կապուտ ակը,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Ինչ գործ ունի ձեր բակը,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Կուժն առա, գացի աղբյուր,

Վա՜յ, լե՛, լե՛ու լե՛, լե՛,

Լըցրեցի  կըժով պաղ ջուր,

Հոպայ զարկե՛ ու քելե՛:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: